10:00 05.11.2024
Համընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […]
09:50 05.11.2024
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել շրջափակված անկլավի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր տարածաշրջանում 37 մահվան մասին՝ նշելով, որ նրանցից 25-ը զոհվել է հյուսիսում։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի […]
09:40 05.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին, որն ունի զարգացման իր ուղին և կախված չէ որևէ մեկից։ Այս մասին ասել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։ «ԱՄՆ ընտրությունների հաղթողը չպետք է կրկին դիմի ծայրահեղականության ձախողված քաղաքականությանը և վենեսուելական օլիգարխիային աջակցելուն», -ասել է Մադուրոն և ընդգծել, որ […]
09:25 05.11.2024
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի հիվանդանոցին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն վեց մարդ, այդ թվում՝ նորածին երեխաներ, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հստակեցվում է, որ մեկ երեխայի համար շտապ վիրահատություն է պահանջվել։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, վիրավորվել են նաեւ բուժաշխատողներ եւ լրագրողներ։ Նշվում է, որ բուժանձնակազմը երեխաներին տեղափոխել […]
09:15 05.11.2024
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը կղզում ձևավորվող ժողովրդագրական իրավիճակը որակել է որպես ազգային մեծ խնդիր: Այդ մասին նա հայտարարել է երկրի բնակիչներին ուղղված հեռուստաուղերձում, որի ընթացքում հայտարարել է 50 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը։ «Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի հայտարարեմ ժողովրդագրական խնդրի լուծման համար կոնկրետ և ծախսատար […]
09:05 05.11.2024
Աստանան ակնկալում է Կորեայի Հանրապետության ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում ատոմակայանի կառուցման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այս մասին Սեուլում կայացած «Կենտրոնական Ասիա – Կորեայի Հանրապետություն» 17-րդ համագործակցության ֆորումում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն, Նուրթլեուն նշել է, որ հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին «նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության […]
08:55 05.11.2024
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։ Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։ «Կապիկի ծաղիկի երկու […]
08:45 05.11.2024
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել է, որ Կորեական թերակղզում և հարակից շրջաններում ուժերի անհավասարակշռությունը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային զինանոցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր Կորեական թերակղզում և տարածաշրջանում մեր և թշնամիների միջև […]
08:35 05.11.2024
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը, այլև ողջ աշխարհի։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետդեպում։ «Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերի 4-ին (Վաշինգտոնի ժամանակով) բազմաթիվ բալիստիկ հրթիռների արձակումը: Դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար և խաթարում են […]
08:20 05.11.2024
Ավստրալիայի կառավարությունն անվճար 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ ավելի քան 9 միլիոն դոլար արժողությամբ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռիչարդ Մարլսը։ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նա ասել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը «Ուկրաինային հնարավորություն կտա ամրապնդել ծովային անվտանգությունը և ապահովել առափնյա պահպանություն»: «Ավստրալիայի զինված ուժերին պատկանող այս արագ և մանևրելի նավակները կբարձրացնեն […]
08:10 05.11.2024
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի կունենան 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Բացի նախագահից և փոխնախագահից, ամերիկացիները պետք է ընտրեն 33 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների, 11 նահանգի և երկու տարածքների նահանգապետերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների։ Սպիտակ տան համար պայքարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Օհայոյի սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի տանդեմը մրցում է փոխնախագահ Քամալա Հարիսի և Մինեսոտայի […]
08:00 05.11.2024
Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։ Նման տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Առնվազն յոթ հրթիռ թռել է 400 կմ թռիչքի 100 կմ բարձրության վրա», – մեջբերում է նրա խոսքերը FNN հեռուստաալիքը։ Հրթիռի արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական […]
00:00 05.11.2024
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […]
23:52 04.11.2024
Հյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […]
23:36 04.11.2024
Գերմանիան Իսրայելին կոչ է անում ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հյուսիս, քանի որ մատակարարումների պակասը հանգեցրել է «հուսահատ» և «անտանելի» իրավիճակի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […]
23:28 04.11.2024
Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […]
23:20 04.11.2024
Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ ««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի […]
23:12 04.11.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցն ավարտվել է առանց միջադեպերի։ Այս մասին ցույցի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Թբիլիսիում հանրահավաքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ընդդիմության առաջնորդները բարձրաձայնել են իրենց գործողությունների ծրագիրը․ այն է՝ ընտրությունների արդյունքների չճանաչում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, ինչպես նաև նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի խափանմում։ Ավելի […]
23:04 04.11.2024
Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սեուլին կոչ է արել ավելի ակտիվ աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստան հյուսիսկորեական զորքեր ուղարկելու կապակցությամբ Հարավային Կորեայի իշխանությունների աճող մտահոգությունների ֆոնին: Այս մասին Բորելը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի, ինչպես նաև հանդիպել է […]
22:48 04.11.2024
Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանը չի տուժել Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին գտնվող Սայիդա-Զեյնաբ հարավարևելյան արվարձանի վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Բասեմ Մանսուրը, հայտնում է Al Watan թերթը։ «Դամասկոսի օդանավակայանը չի ենթարկվել ագրեսորի կողմից հրթիռային հարձակման, օդանավակայանը չի տուժել և շարունակում է աշխատել բնականոն հունով»,- ասել է նա։ […]
22:32 04.11.2024
ԱՄՆ-ում նախագահական ընտություններին վաղաժամ արդեն քվեարկել է ավելի քան 76 միլիոն ամերիկացի, հաղորդել է NBC News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ երկուշաբթի նախագահական ընտրություններին արդեն քվեարկել է 76,1 միլիոն մարդ: Նշվում է, որ 55%-ը դա արել է ընտրատեղամասերում, 45%-ը՝ փոստով։ NBC News-ը նաև նշում է, որ քվեարկածների թվում 41%-ը դեմոկրատական հայացքներով ընտրողներ են, 39%-ը՝ հանրապետական։ Մնացած 20%-ը տարբեր […]
22:24 04.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության հետախուզության կենտրոնակայանի վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակում են գործել Դամասկոսի շրջանում «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետախուզության ենտրոնակայանի ենթակառուցվածքների և օբյեկտների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
22:08 04.11.2024
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայինը քննադատել է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում B-52 ռմբակոծիչների տեղակայումից հետո։ «Մենք միշտ հավատացել ենք, որ Ամերիկայի ներկայությունը տարածաշրջանում ապակայունացնող է, սակայն դա չի զսպի Իրանի՝ պաշտպանվելու վճռականությունը», – ասել է Բաղային մամուլի ասուլիսում՝ պատսխանելով ռմբակոծիչների տեղակայման վերաբերյալ հարցին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր B-52 ռազմավարական ռմբակոծիչների տեղակայման մասին իր ազդեցության տարածք, որը […]
21:40 04.11.2024
Ընդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ «10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ […]
21:00 04.11.2024
Իսպանական օդանավակայանների օպերատորը (Aena) հայտարարել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Բարսելոնայի օդանավակայանում շուրջ 70 չվերթ չեղարկելու մասին։ Նշվում է, որ 18 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Կատալոնիայի մայրաքաղաքում, ուղղվել են այլ օդանավակայաններ։ Օպերատորը նաև հայտնել է, որ ստեղծվել է ճգնաժամային հանձնաժողով՝ հետևելու եղանակային վատ պայմանների հետևանքներին։ Ավելի վաղ իսպանական Renfe երկաթուղային օպերատորը հայտարարել էր […]
20:52 04.11.2024
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության հարցեր։ Բացի այդ, ընդգծվում է, որ նրանք հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
20:37 04.11.2024
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունն արդեն գերազանցել է 100 միլիարդ եվրոն, հայտարարել է երկրի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 56,8 միլիարդ եվրո ռազմական օգնություն, միևնույն ժամանակ, եվրոպական երկրներից Ուկրաինային տրամադրված ընդհանուր ռազմական օգնությունը կազմել է 54,6 միլիարդ եվրո», – ասել է նա գերմանացի […]
20:20 04.11.2024
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հերթական անգամ ստիպված է եղել հետաձգել ֆուտբոլային հանդիպումները ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը պնդում է, որ «Էխեա»-«Էրկուլես» հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին։ Երկու խաղ էլ կկայանա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ կկայանան «Վալենսիա»-«Պարլա Էսկուելա» և «Մանիսես»-«Խետաֆե» հանդիպումները։ Վերջերս Իսպանիայում տեղի ունեցավ վերջին 30 տարվա ամենամեծ ջրհեղեղը։ Հորդառատ անձրեւները […]
18:44 04.11.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահը։ Ադրբեջանում Իրանի դեսպանատանն այս տեղեկությունը հաստատել են։ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։