20:43 05.11.2024
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 40 հազար հակագազերի խմբաքանակ։ Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է թագավորության քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։ «Այսօր ես ներկայացրեցի քաղաքացիական օգնության նոր փաթեթ, որը բաղկացած է 100 միլիոն շվեդական կրոնի (մոտ 8,5 միլիոն եվրո) արժողությամբ 40,000 հակագազից, ինչպես նաև ծովային փաթեթից, որը բաղկացած է առափնյա […]
20:33 05.11.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի օրը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի Բուդապեշտում երկկողմ բանակցություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- ասել է Հավասին: Եվրոպական […]
20:23 05.11.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հարձակվել են իսրայելական օդուժի «Մայրուն» օպերատիվ շտաբի և Հայֆայի հարավում գտնվող պայթուցիկների գործարանի վրա, երեքշաբթի ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարձակվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վրա՝ Մայրունում»,-գրել է շարժումն իր վերջին հայտարարության մեջ։ Ավելի վաղ մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ «Հեզբոլլահ»-ը […]
20:13 05.11.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
19:40 05.11.2024
Բրիտանացի հնագետները հայտնաբերել են բահ, որը մոտավորապես 3000 տարեկան է, գրում է Good News Network-ը։ Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ մեր դարաշրջանից առաջ ապրած մարդկանց կյանքը։ Կաղնուց պատրաստված գտածոն ամենահին և ամենալավ պահպանված փայտե գործիքներից մեկն է, որը երբևէ հայտնաբերվել է երկրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ բահը թվագրվում է միջին […]
19:30 05.11.2024
ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը քվեարկել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում կայացած ընտրություններում։ «Ես լավ զգացողություն ունեմ այս մրցավազքի վերաբերյալ»,-ասել է Վենսը կնոջ հետ քվեարկելուց հետո, որը հեռարձակվել է CNN-ով: Նա նաև նշել է, որ երեքշաբթի ավելի ուշ կմեկնի Ֆլորիդա, որտեղ կմիանա ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի […]
19:20 05.11.2024
Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ գրեթե 40 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա տեղական ժամանակով ժամը 15:00-ի (Մոսկվայի ժամանակով 16:00-ի) տվյալներն են, նշվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելական զինվորականները վստահեցրել են, որ կշարունակեն «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։
19:00 05.11.2024
Մոլդովայում ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի առաջնորդ Իլան Շորը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Մայա Սանդուի կառավարման յուրաքանչյուր օրը իշխանության յուրացում է։ Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արևմտամետ նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ծնունդով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն պայքարել են հաղթանակի համար։ Արձանագրությունների 100%-ը մշակելուց հետո Սանդուն հավաքել […]
18:53 05.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի և օգնականների հետ Սպիտակ տնից կհետևի երկրի նախագահական ընտրություններին․ ամերիկացի առաջնորդը պարբերաբար կտեղեկացվի քվեարկության ընթացքի մասին, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
18:43 05.11.2024
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը ընտրությունների օրը համեմատաբար հանգիստ կանցկացնեն. Դոնալդ Թրամփը երեկոյան հանդիպում կունենա Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ, իսկ Քամալա Հարիսը հարցազրույց կտա, ինչպես նաև կհանդիպի Վաշինգտոնում աջակիցների հետ, հայտնում է NBC News-ը։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի օրը։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում […]
18:30 05.11.2024
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները եւ Վրաստանում տիրող իրավիճակը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ նոյեմբերի 7-8-ը Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք երկու հանդիպումներից առաջ։ Խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է: «Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին […]
18:25 05.11.2024
Իսպանիայի կառավարությունը ջրհեղեղից տուժածներին առաջին օգնության փաթեթի շրջանակներում կհատկացնի մոտ 10,6 միլիարդ եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի նիստում հենց նոր հաստատեց միջոցառումների առաջին փաթեթը, որն ուղղված է տնային տնտեսություններին, ինչպես նաև ընկերություններին, անհատ ձեռներեցներին և տեղական հաստատություններին», – ասել է կառավարության ղեկավարը։ Ի թիվս այլ բաների, […]
18:14 05.11.2024
Աշխարհի առաջին փայտե արբանյակը, որը կառուցվել է Ճապոնիայում, տիեզերք է արձակվել ամերիկյան Space X ընկերության առաքելության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Կիոտոյի համալսարանում մշակված փայտե LignoSat արբանյակը կհասցվի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) և ուղեծիր դուրս կգա Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա։ Գործակալությունը նշում է, որ այս առաքելության նպատակն է լինելու «ցուցադրել վերականգնվող նյութերի տիեզերական […]
17:46 05.11.2024
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: «Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» -«Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից […]
17:36 05.11.2024
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։ Դեսպանն ընդգծել […]
17:11 05.11.2024
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն: Հանդիպման […]
15:39 05.11.2024
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի […]
15:32 05.11.2024
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական […]
15:25 05.11.2024
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […]
15:18 05.11.2024
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […]
14:52 05.11.2024
4,5 և 4,2 մագնիտուդ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Դարվազի շրջանում, Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնը, որը հետեւում է Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող երկրաշարժերին։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:03-ին և 14:27-ին, դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 […]
14:47 05.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, ասել է, որ Մայա Սանդուին չի կարող անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ, նրա համոզմամբ, Սանդուի օգտին չեն քվեարկել։ «Սանդուն իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց այդ երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին: Ինչ վերաբերում է Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը, ապա մինչ այժմ […]
14:34 05.11.2024
Ապատեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նպատակ ունի երկրում իշխանություն փոխել ուժով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Ընտրությունների մասին ապատեղեկատվության մի մասը հիբրիդային պատերազմի մեթոդներն են, հարձակումներ են տեղի ունենում Վրաստանում ընտրությունների և ժողովրդավարության վրա, որպեսզի, շրջանցելով ժողովրդավարությունը, տեղի ունենա իշխանափոխություն ուժով, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով և […]
14:28 05.11.2024
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել, ասում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այդ մասին նա հայտարարել է բելգիական Soir թերթին տված հարցազրույցում : Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս ապրում է «չափազանց վտանգավոր պահ»։ «Երրորդ համաշխարհային պատերազմն իրական է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է […]
13:05 05.11.2024
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադերբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության […]
11:34 05.11.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […]
11:11 05.11.2024
Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […]
11:03 05.11.2024
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է գրեթե 83 միլիոն քաղաքացի: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական համալսարանի հրապարակած տվյալները։ Փորձագետների հաշվարկներով՝ երկրի 82 713 594 բնակիչ քվեարկել է ժամանակից շուտ։ Նրանցից գրեթե 45 միլիոնը անձամբ է քվեարկել ընտրատեղամասերում, մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նշվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցածների 37,8%-ը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, […]
10:33 05.11.2024
Երկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։