23:13 03.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի այցելել է Լիբանանի հետ սահման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վարչապետի աշխատակազմին։ Մանրամասներ չեն հաղորդվում: Հոկտեմբերի սկզբին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բանակային բազա, որտեղ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և զրուցել զինվորականների հետ։ Մինչ այս Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը (Շին Բեթ) խորհուրդ էր տվել […]
22:49 03.11.2024
Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Սալոնիկ քաղաքից 61 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:37 03.11.2024
Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ հակահարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք՝ իսրայելցիները լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան: Միայն իրենց վարքագիծը վերանայելը, հրադադարի համաձայնություն […]
22:25 03.11.2024
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ հասկանում է Վալենսիայի բնակիչների տառապանքը ջրհեղեղների պատճառով, սակայն դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի բռնության։ Այսպես, վարչապետը մեկնաբանել է թագավոր Ֆիլիպ VI-ի հետ միասին երկրի արևելքում գտնվող շրջան կատարած այցը։ «Ես ցանկանում եմ հայտնել մեր ողջ համերաշխությունը և վշտակցությունը», – ասել է կառավարության ղեկավարը, որին մեջբերում է El Pais […]
22:03 03.11.2024
Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր աջակցությունն Ուկրաինային, եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։ Մայրցամաքը միայնակ չի կարող կրել պատերազմի բեռը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը գրում է, որ Օրբանը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և հասկացնել է տվել, որ Թրամփը կիսում է իր տեսակետները, բանակցելու է պատերազմի […]
21:21 03.11.2024
Ամերիկացի և դանիացի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ վիկինգների՝ որպես ծայրահեղ դաժան և անողոք մարտիկների կերպարն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Live Science պորտալը։ Ժողովրդական մշակույթում վիկինգները հաճախ ներկայացվում են որպես ամբողջովին անողոք կերպարներ, ովքեր կողոպտել են գյուղեր: Ըստ գիտնականների՝ վիկինգների դարաշրջանը տևել է մ.թ. 793-ից մինչև 1066 թվականը, որը […]
20:38 03.11.2024
Airbus ինքնաթիռը Թայվանում վայրէջք կատարելիս թևով հարվածել է թռիչքուղուն: Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը պտտվում էր Թայբեի օդանավակայանի վրայով թայֆունի պատճառով, որի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում էր ժամում 200 կմ/ժ: Դիսպետչերներին թվում էր, թե եղանակային պայմանները բարելավվել են։ Ինքնաթիռը սկսել է իջնել, բայց թեւով հարվածել է թռիչքուղուն։ Նշվում է, […]
20:00 03.11.2024
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիայի ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։ Ինչպես հայտնում է ABC թերթը, Վալենսիայի բնակիչները նրանց վրա ցեխ են նետել։ Միապետը փորձել է հանգստացնել դժգոհ քաղաքացիներին և զրույցի բռնվել նրանց հետ։ Ի վերջո, թագավորի այցը ընդհատվել է։ Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ից, […]
19:33 03.11.2024
Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի վերջին Cadillac Seville-ը։ Խոսքը Bonhams աճուրդի տան մասին է։ Վաճառողը պնդում է, որ սա երգչի գնած վերջին մեքենան է։ Սա նաև վերջին մեքենան է, որը նա վարել է իր կյանքում։ Փրեսլիի մահից հետո նրա սիրելի Ջինջեր Օլդենը դարձել է մեքենայի տերը: Աստղի մեքենան պատրաստվում են վաճառել մի […]
19:14 03.11.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 43,3 հազար պաղեստինցի է զոհվել։ Ավելի քան 102 հազար բնակիչ վիրավորվել է։ Նման տվյալներ է տարածել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների զոհերի թիվը հասել է 43 341-ի, ևս 102105 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում […]
18:55 03.11.2024
Սլովակ լեռնագնաց Օնդրեյ Հուսերկան զոհվել է Հիմալայներում՝ Լանգթանգ Լիրունգ լեռն իջնելիս։ Այս մասին հայտնում է Športweb լրատվական պորտալը։ Ալպինիստը, ով 34 տարեկան էր, 7234 մ բարձրությամբ սարից իջնելիս ընկել է ճեղքվածքը, նա լեռը նվաճել էր հոկտեմբերի 30-ին չեխ ալպինիստ Մարեկ Հոլեցեկի հետ, ով փրկարարներին հայտնել է արտակարգ իրավիճակի մասին։ Գուսերկային փրկելու գործողությունը տեւել է մի […]
18:10 03.11.2024
Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։ Այս մասին Ջիբութիում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքներով։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը ։ «Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն […]
17:49 03.11.2024
Ճապոնական Tohoku Electric Power օպերատորը հայտարարել է, որ որոշել է ստուգման նպատակով կանգնեցնել Միյագի պրեֆեկտուրայում գտնվող Օնագավայյի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը վերագործարկվել էր հոկտեմբերի 29-ին: Նախատեսվում էր էլեկտրաէներգիայի արտադրությունը կայանում սկսել նոյեմբերի 3-ից, սակայն սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով գործընթացը չմեկնարկեց։ Արդյունքում կայանի օպերատորը որոշել է անջատել ռեակտորը։ Օնագավայի երկրորդ ռեակտորը դարձել է Ճապոնիայի 13-րդ […]
16:55 03.11.2024
Թուրքիայի կենտրոնում գտնվող Չորում քաղաքի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս մասին հայտարարել է համանուն նահանգի նահանգապետ Ալի Չալգանը։ «Մեր ունեցած տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով պայթյունից մեկ մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել», – ասել է նա TRT Haber -ին: Պայթյունի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են շենքի մի […]
16:53 03.11.2024
Առնվազն 12 մարդ վիրավորվել է այն բանից հետո, երբ անհայտ ահաբեկիչները կիրակի օրը նռնակ են նետել Սրինագարի շուկայի վրա՝ Ջամու և Քաշմիրի հյուսիսային միության տարածքում: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Առայժմ Քաշմիրի հնդկական հատվածում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այս գործողության պատասխանատվությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրա հետեւում կարող է կանգնած լինել «Լաշկար-է-Թայբա» […]
14:33 03.11.2024
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավական սկզբունքներին։ Այս մասին իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե ինչ-որ մեկը մեզ համոզի, որ կոնկրետ օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում, թեև դա պահանջում […]
13:50 03.11.2024
Լենինի թանգարանը Ֆինլանդիայում ՝ Տամպերե քաղաքում, այն շենքում, որտեղ տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի առաջին հանդիպումը, կփակվի նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Թանգարանը գտնվում էր Բանվորների տան դահլիճում, որտեղ 1905 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջին համաժողովը, այնտեղ առաջին անգամ հանդիպեցին Ստալինը և Լենինը։ Այդ ժամանակ […]
13:32 03.11.2024
Վրաստանը 2024 թվականի առաջին երեք եռամսյակում ավելացրել է ռուսական գազի գնումները՝ հասցնելով այս ժամանակահատվածի համար ռեկորդային՝ 90,1 մլն դոլարի, այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։ Այսպես, Ռուսաստանից Վրաստան գազի մատակարարումների ծավալն այս տարվա հունվարից սեպտեմբեր 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։ Այս ցուցանիշն ամենաբարձրն էր նշված ժամանակահատվածում […]
12:13 03.11.2024
Լիբանանից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 12 հրթիռ։ Այս մասին են վկայում բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունները։ «Մենաշե և Կարմել շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո երկու հրթիռ նկատվել է Լիբանանից դեպի Իսրայելի տարածք թռչելիս: Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են մեկ հրթիռ, երկրորդն ընկել է անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արևմտյան Գալիլեայի տարածքում հնչած ազդանշաններից հետո […]
10:55 03.11.2024
Բեռլինում տարածաշրջանային գնացք է այրվել Արենսֆելդե կայարանում։ Այս մասին գրում է գերմանական Bild թերթը։ «Գնացքի մեքենավարին և ուղեկցորդին ցուցաբերվել է բժշկական օգնություն»,- հայտնում է հրատարակությունը։ Գնացքում ուղեւորներ չեն եղել։ Հրշեջ-փրկարարները սկսել են լայնածավալ գործողություն։ Դեպքի վայրում էր նաև դաշնային ոստիկանությունը։ Ականատեսների վկայությամբ՝ մինչ հրդեհի բռնկումը շատ ծուխ է եղել։ Երկաթուղային կայարանը ներկայումս փակ է։
23:52 02.11.2024
Միացյալ Նահանգները կհայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ, որը համեմատելի է 1929-1939 թվականների Մեծ դեպրեսիայի հետ, եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում: Այսպիսի հայտարարություն է արել Հանրապետական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ եթե Քամալան հաղթի, Ամերիկայի բնակչությանը երեք օր կմնա 1929 թվականի տնտեսական դեպրեսիայից։ Թրամփն ավելացրել է, որ ներկայիս […]
23:44 02.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հերթական հարձակման մասին, քանի որ ԱՄՆ-ը չի կարողանա զսպել հրեական պետությանը, եթե վերջինս պատասխանի: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մենք չենք կարողանա զսպել Իսրայելը և չենք կարողանա վստահ լինել, որ հաջորդ իսրայելական հարձակումը կլինի կշռադատված և թիրախավորված, ինչպես նախորդը»,-ասել է ամերիկացի […]
23:28 02.11.2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet» թերթին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, փոխանցում է ermenihaber.am-ը։ Ըստ Լավրովի՝ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, որը հետագայում օգտագործվում է ռուսական զորքերի և խաղաղ բնակիչների դեմ։ Անկարայի այս […]
23:20 02.11.2024
Սպիտակ տունը ներկայումս չի կարող հաստատել, որ Իրանը նոր հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա։ Այսպես է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը մեկնաբանել Իրանի՝ Իսրայելին հնարավոր պատասխան հարված տալու մասին լուրերը։ Մենք հստակ հասկացրել ենք, որ Իրանը չպետք է պատասխանի։ Մենք կշարունակենք աջակցել Իսրայելին։ Մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանն անսասան է»,- ասել է նա։ Ժան […]
23:12 02.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 4 000 մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը Լիբանանի տարածքից հատել է 4 358 մարդ՝ Ալ-Արիդա, Ալ-Ջավասիա, Ալ-Դաբուհի, Ջիսր ալ-Քամար և Ջեյդութ Յաբուս անցակետերով»,- ասել […]
23:04 02.11.2024
Բոտսվանայում կայացած ընտրություններում հաղթած 54-ամյա փաստաբան Դումա Բոկոն երդում է տվել և ստանձնել հանրապետության նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Daily News լրատվական պորտալը։ «Ես խոստանում եմ լինել Բոտսվանայի բոլոր քաղաքացիների նախագահը և արդար վերաբերվել երկրի բոլոր շրջանների զարգացմանը», – ասել է Բոկոն ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս՝ երդվելուց անմիջապես հետո: Նա հավելել է, որ իր […]
22:56 02.11.2024
Իսրայելական կործանիչները Լիբանանի հարավում գտնվող Ջուայա շրջանում ոչնչացրել են շիական «Հըզբոլլահ» շարժման «Նասեր» հրթիռային ուժերի հրամանատարին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ ամուլի ծառայության՝ այդ հարվածների ընթացքում ոչնչացվել է նաև «Նասերի» ուժերի անօդաչուների ջոկատի հրամանատարը։
22:48 02.11.2024
Լիբանանի հյուսիսում իսրայելական ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից գերեվարված նավի նավապետը «Հըզբոլլահ» խմբավորման նավատորմի ավագ անդամ է, հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային: Ըստ Ռավիդի՝ պաշտոնյան ասել է, որ Իմադ Ամհազը բերման է ենթարկվել «Հըզբոլլահի» ռազմածովային գործունեության վերաբերյալ հարցաքննության։ Ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին իսրայելցիների կողմից «Հըզբոլլահի» անդամի հնարավոր առևանգման մասին։ Նրանց […]
22:32 02.11.2024
Թայշան լեռը (Չինաստան, Շանդուն նահանգ) զբոսաշրջիկների այցելության սիրելի վայրերից է և այժմ այնտեղ կա լրացուցիչ գրավչություն։ Ականատեսները զարմացել են՝ տեսնելով, թե ինչպես է ռոբոտ-շունը հանգիստ սարը բարձրանում ու իջնում՝ մեջքին կրելով գրեթե 40 կիլոգրամ բեռ (ի դեպ ռոբոտը ունակ է տանել մինչև 120 կիլոգրամ): Ռոբոտը գեղատեսիլ լեռնային տարածքներում աղբը մաքրելու ավելի արդյունավետ լուծումներ գտնելու տեղական […]
22:24 02.11.2024
Կահիրեն հանդիպումներ է անցկացնում ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ քննարկելու հետպատերազմյան ծրագրերի շրջանակում Գազայի հատվածը կառավարող կոմիտեի ձևավորումը։ Այս մասին պետական Al Qahera News հեռուստաընկերությանը հայտնել է Եգիպտոսի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը: Այս քայլը Եգիպտոսի միջնորդական ջանքերի մի մասն է, որում ներգրավված են պաղեստինյան և իսրայելական կողմերը՝ հրադադարի հասնելու և մարդասիրական օգնության հասանելիությունն ընդլայնելու համար: Պաղեստինյան երկու […]