15:43 02.11.2024
Մոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:10 02.11.2024
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է` մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկրի լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
14:48 02.11.2024
Արևմտյան երկրներն այսօր Ռուսաստանի թշնամիներն են, նրանք իրենք են իրենց դրել այս իրավիճակում, և դա ցավալի է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Արևմտյան երկրները, Արևմտյան Եվրոպան, իհարկե, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան Ռուսաստանի թշնամիներն են: Նրանք իրենց դրել են այս իրավիճակում, և դա տխուր է: Ժամանակը բուժում է, պատերազմներն ավարտվում են, բայց ժողովուրդների հարաբերությունները, […]
14:30 02.11.2024
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասվում է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Հիշեցնենք՝ նոյեմբերի մեկին 14 մարդ էր զոհվել Սերբիայի […]
14:14 02.11.2024
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության թիրախների վրա հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։ «Որոշ պետական պաշտոնյաներ և մյուսները կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց կառավարության ներսում և դրսում այդ մարդիկ որոշումներ չեն կայացնում: Սիոնիստական ռեժիմին […]
13:58 02.11.2024
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ «Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։
13:46 02.11.2024
Գերմանիայի կենտրոնական Լանգենսելբոլդ քաղաքում երկու երիտասարդ է մահացել՝ ICE արագընթաց գնացքի վրաերթի ենթարկվելուց հետո, հաղորդել է Bild-ը։ «Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսին հասնելու համար մի խումբ տղամարդիկ՝ մոտ 7 հոգի, փորձել են հատել երկաթգծերը, ըստ երևույթին, չեն նկատել արագնթաց գնացքը: Նրանցից երկուսը զոհվել է»,- գրում է Bild-ը։ Շտապօգնության աշխատակիցները գրեթե անմիջապես փորձել են օգնություն ցույց տալ, սակայն […]
13:10 02.11.2024
Լեհաստանի հետազոտողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական բանտային ճամբարից նախկինում անհայտ զանգվածային գերեզման են հայտնաբերել, հայտնում է RMF24 ռադիոկայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սթարգարդում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որը պարունակում էր գրեթե 200 ռազմագերու մնացորդ: Մոտ 6 հազար մարդ չի փրկվել այնտեղից՝ գերի ընկած զինվորները, ինչպես նաև ապստամբության տապալումից հետո Վարշավայից վտարված քաղաքացիական անձինք (1944թ..)։ […]
13:00 02.11.2024
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի և Գազայի հատվածի շուրջ 120 տարբեր թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները հասցվել են լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմակերպության և Գազայում իշխող պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։ Հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են հրթիռային կայաններ, զենքի պահեստներ […]
12:24 02.11.2024
Որքան երկար Կիևի ռեժիմը խաթարի պայմանավորվածությունները, այնքան ավելի քիչ տարածքներ կմնա Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Որքան երկար ժամանակ է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ մեկը մյուսի հետևից խզում համաձայնագրերը, այնքան քիչ տարածք է թողնում այս ռեժիմը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
11:01 02.11.2024
Իսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։ «Առաջիկա օրերին Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի […]
10:36 02.11.2024
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ կնախընտրեր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նրա խոսքերը մեջբերում է LCI-ն։ Բրազիլիայի ղեկավարի խոսքով՝ Հարրիսի մնալը Սպիտակ տանը կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը ԱՄՆ-ում։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ թեկնածու […]
10:14 02.11.2024
Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական […]
10:00 02.11.2024
Իրանը, չնայած Իսրայելի վերջին հարվածին, պահպանում է իր հրթիռային պոտենցիալը, որը լուրջ վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, եթե շրջանցեն հրեական պետության հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրատարակության տվյալներով՝ […]
09:47 02.11.2024
Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․ «Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի […]
09:31 02.11.2024
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի նախագահ […]
09:17 02.11.2024
Կանադայի կառավարությունը կաշխատի ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Այս մասին ուրբաթ օրը Օտտավայում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թաե-Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք հարգում ենք Ամերիկայի ժողովրդի ցանկությունն ու կամքը և պատրաստ կլինենք աշխատել նրա հետ, ում նրանք (ԱՄՆ քաղաքացիները) կընտրեն»,- ասել է Ջոլին՝ պատասխանելով […]
09:03 02.11.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժման զինյալ թեւը հոկտեմբերին ավելի քան 4400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ «Հըզբոլլահի» կողմից հոկտեմբերին ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Լիբանանում ցամաքային գործողության ընթացքում իսրայելական զինուժը հայտնաբերել է ավելի քան 3 հազար պայթուցիկ սարք և […]
08:25 02.11.2024
Առնվազն 469 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրաք է ժամանել 25 հազար լիբանանցի։ Սեպտեմբերի 23-ին […]
23:52 01.11.2024
Եթովպիային հաջողվել է 156 տարի անց վերադարձնել ազգային պատմություն և մշակութային արժեք հանդիսացող կայսր Թեվոդրոս II-ի վահանը, որը գողացել էին բրիտանական գաղութային զորքերը 19-րդ դարում: 1867-1868 թվականների անգլո-եթովպական պատերազմի ժամանակ զավթիչները գողացել են վահանը Մեքդելե ամրոցի գրավումից հետո, հաղորդում է EBC ռադիոն։ Ինքը՝ կայսրը, չցանկանալով հանձնվել, ինքնասպան է եղել։ Եթովպիայի ժառանգության պաշտպանության գրասենյակը ավելի քան […]
23:36 01.11.2024
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Եվրամիության կողմից Թուրքիայի մասին հրապարակված զեկույցին, հայտնում է ermenihaber.am-ը։ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերություններում քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ […]
23:28 01.11.2024
Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Արևելյան վահանը» (Tarcza Wschód) պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ծրագիր է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ 800 […]
23:20 01.11.2024
Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն: Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, դեպքի […]
23:12 01.11.2024
Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության […]
23:04 01.11.2024
Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ «Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել […]
22:56 01.11.2024
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկատվություն է ուղարկել դատախազություն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակեղծիքների կոնկրետ փաստերի մասին, ասել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մենք հաստատել ենք 81 դեպք, երբ «Վրացական երազանքին» աջակցող ընտրողներին հնարավորություն չի տրվել քվեարկել իրենց ընտրատեղամասերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ Մդինարաձեի, այդ ընտրողները, գալով իրենց ընտրատեղամաս, բախվել […]
22:48 01.11.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդների՝ Գազայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների համար սահմանափակ թվով պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնության շուրջ նախաձեռնությունը, քանի որ այս առաջարկը չի ապահովել արմատական խմբի հիմնական պահանջների կատարումը։ Այս մասին հայտնում է Maan գործակալությունը։ Ինչպես նշել է արմատականների ներկայացուցիչը, «առաջարկները չեն բավարարում […]
22:32 01.11.2024
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության օրոք կարևոր իրադարձությունների մասին, որոնք ուղղված են աշխարհի երեք ամենամեծ հակամարտությունների քննարկմանը: Այս մասին դիվանագետը հայտարարել է միջազգային կազմակերպության կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում։ «Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին կգլխավորի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Մերձավոր Արևելքում […]
22:24 01.11.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գազայի հյուսիսում գտնվող երեխաների համար պոլիոմիելիտի պատվաստումների երկրորդ փուլը կսկսվի շաբաթ օրը, երբ Իսրայեի կողմից տարածքի ռմբակոծությունները դադարեցվեն: «Գազայի հյուսիսում պոլիոմիելիտի պատվաստումը պատրաստ է վերսկսվել վաղը։ Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է մարդասիրական դադար Գազա քաղաքում, որպեսզի պատվաստումը կայանա»,-գրել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը X-ում:
21:44 01.11.2024
Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […]