TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+14.09 oC

ԱՇԽԱՐՀ

Չինաստանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին

23:38 22.09.2018

Չինաստանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար կիրառվող պատժամիջոցների պատճառով, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դիվանագետին կտրուկ հայտ է ներկայացրել՝ Չինաստանի ԶՈՒ-ի և «համապատասխան պատասխանատու անձանց» նկատմամբ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է արևադարձային «Քիրք» փոթորիկը

23:30 22.09.2018

«Քիրք» անունը ստացած փոթորիկը, որը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասում, 22կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի արևմուտք, հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների տեղաշարժին հետևող կենտրոնը: Ըստ օդերևութաբանների՝ փոթորիկը ուղեկցող քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 64 կիլոմետրի: Փորձագետները դեռ չեն կանխատեսում՝ կհասնի՞ արդյոք փոթորիկը Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի ափերին: Արևադարձային փոթորկին անուն է տրվում, երբ ուղեկցող […]

̰
Ահաբեկչությունը ԱՄՆ «տիկնիկների» դավադրություն է. Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ

23:16 22.09.2018

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]

̰
ԱՄՆ-ը կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի երկրի ճակատագրին. Հասան Ռոհանի

23:05 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա երկրին սպասում է Սադամ Հուսեյնի երկրի ճակատագիրը, եթե նա Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունը չփոխի: Presstv-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից՝ նույնիսկ ամերիկյան կողմից գործադրվող ճնշման պարագայում: «ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը պատերազմի մեկնարկի համար մեղադրեցին Սադամին, իսկ այն […]

̰
Հռոմի Պապը Բալթյան երկներով առաքելական ճամփորդություն է սկսել

22:50 22.09.2018

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Բալթյան երկրների քառօրյա առաքելական այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լիտվա, տեղեկացնում է dw.com-ը: Վիլնյուս կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը ելույթ է ունեցել նախագահական պալատի դիմաց, որտեղ ներկա են եղել Լիտվիայի իշխանության ներկայացուցիչներ: Դրանից հետո Հռոմի Պապը հանդիպում է ունեցել Լիտվիայի նախագահի հետ: «Ազատությունը ոսկի է, որը պետք է պահպանել և փոխանցել գալիք […]

̰
Սաուդյան Արաբիան կսահմանափակի նավթի մատակարարման ծավալները

22:38 22.09.2018

Իրանի կողմից ածխաջրածնային հումքի մատակարարման կրճատման ֆոնին Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ապահովել որակյան նավթի մատակարարման պահանջարկը՝  այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Aramco ընկերությունն իր հնարավոր գնորդներին արդեն իսկ զգուշացրել է, որ հոկտեմբերից նավթի մատակարարումները կսահմանափակվեն: […]

̰
Համացանցում է հայտնվել ջրարջի թռիչքի տեսանյութը

22:13 22.09.2018

Նյու Ջերսիի բնակիչների ուշադրությունն է գրավել ջրարջը, որը սկզբից մագլցել է բարձրահարկ շենքի պատն ի վեր, այնուհետև պարզապես ցած է թռել: Կենդանու թռիչքի տեսանյութը հայտնվել է համացանցում, հաղորդում է life.ru-ն: Ինչպես կադրերում երևում է, մինչ ջրարջը վեր էր մագլցում, ներքևում կանգնած մարդիկ փորձում էին նրան օգնել: Սակայն ինչ-որ պահի կենդանին կտրուկ ցած է նետվել: Հետաքրքիրն այն […]

̰
Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

21:39 22.09.2018

Եմենում իրադրությունն աղետալի է, այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրադրությունների հարցերով օգնության կորդինատոր Մարկ Լոուկոկը, տեղեկացնում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ այսօր Եմենում սնվելու կանոնավոր հնարավորություն չունեցող մարդկանց թիվը մոտ ապագայում կարող է աճել մոտ 1,5 անգամ: Եթե այդ թիվն այս պահին 8 միլիոն է, ապա […]

̰
Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Թբիլիսիում պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել

20:51 22.09.2018

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, […]

̰
Իտալական Vogue-ի հոկտեմբերյան շապիկին մորուքավոր կին է պատկերվել

19:20 22.09.2018

Իտալական Vogue ամսագիրը շարունակում է զարմացնել հասարակությանը: Այս անգամ ամսագրում ներկայացվել է մորուքով կնոջ ֆոտոշարք: Ֆոտոշարքի գլխվար հերոսուհին ամերիկացի մոդել Ժինևյե Վան Սինուսն է, որը իրական կյանքում մորուք չունի: Ամսագրի հոկտեմբերյան համարի առաջին լուսանկարները ամսագիրը հրապարակել է Instagram-ում: Մոդելը նշել է, որ շատ է սիրում իր աշխատանքում նմանատիպ արտասովոր և տարօրինակ պահերը: Լուսանկարը, սակայն, համացանցի […]

̰
Երևանը ներառվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում

18:49 22.09.2018

Հոնդուրասում գտնվող Սան-Պեդրո-Սուլա քաղաքը համարվել է աշխարհում ամենավտանգավոր քաղաքը, պարզել են Numbeo պորտալի փորձագետները: 2018 թվականի հանցագործությունների բարձր ցուցանիշով առաջին հնգյակում տեղ են գտել Վենեսուելայի Կարակաս քաղաքը, Պապուա-Նոր Գվինեայում գտնվող Պորտ-Մորսբին, Բրազիլիայում գտնվող Ֆորտալեզա քաղաքը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Դուրբան քաղաքը: ՀՀ մայրաքաղաք Երևանը ևս ներառվել է ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում՝ հայտնվելով 270-րդ հորիզոնականում: Թուրքիայի […]

̰
Իրանում ոչնչացրել են ահաբեկչությունը կատարած անձանց

18:37 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքի ահաբեկչությունն իրականացնողները 4-ն են եղել: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել այդ երկրի զինված ուժերը: Հաղորդում է, որ ահաբեկչությունն իրագործած բոլոր անձինք վերապատրաստություն են անցել Պարսից ծոցի երկու երկրներում: Այս մասին Իրանի իրավապահներին հայտնել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկը, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 3-ը, […]

̰
Տիեզերքում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են

18:12 22.09.2018

ԱՄՆ ռազմական համալասարանին կից գործող ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հաշվետվություն է ներկայացրել տիեզերքում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդների մասին: Այս մասին հաղորդում է RT-ն: Հաշվետվության համաձայն՝ տիեզերքում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են: Ներկայացված փաստաթղթում ամերիկացի մասնագետները համոզված են՝ Մոսկվան և Պեկինը ձգտում են զարգացնել ռազմական-տիեզերական գործունեությունն իրենց ռազմական գործողությունների մեջ: «Այս երկու երկրներն էլ հաստատում են, […]

̰
«Թվիթերի» 3 մլն բաժանորդի անձնական նամակագրություն հայտնվել է երրորդ կողմի ձեռքում

18:00 22.09.2018

Ծրագրային ապահովման մեջ վերջերս հայտնաբերված խափանման պատճառով «Թվիթերի» 335 միլիոն բաժանորդների մոտ մեկ տոկոսի՝ ավելի քան 3 միլիոն բաժանորդի անձնական նամակագրությունը բաց է եղել այլ հավելվածների համար և կարող էր հայտնվել մարդկանց ձեռքում, որոնք իրավասու չէին ծանոթանալու այդ նամակագրությանը։ Այս մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան, երբ «Թվիթերի» տեխնիկական անձնակազմը սկսել է ծանուցումներ ուղարկել բաժանորդներին։ […]

̰
Գնահատվել են ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հասցրած վնասները

17:46 22.09.2018

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ին պատուհասած «Ֆլորենս» փոթորկի հասցրած վնասը մոտ 40-50 միլիարդ դոլար է գնահատվում: Wall Street Joutrnal-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Moody’s Analitics գործակալությունը: Ինչպես հայտնում է աղբյուրը, խոսքն այս դեպքում անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների ու անցկացված միջոցառումներից սպասվող ու չստացված շահույթների մասին է: Հաղորդվում է, որ այս ընթացքում ապահովագրական ընկերությունները, ընդհանուր առամամբ, 1.7-5 […]

̰
Կանադայում 30 մարդ է տուժել տորնադոյի հետևանքով

16:34 22.09.2018

Կանադայի հարավարևմտյան հատվածում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, ավելի քան 150 հազար բնակարան զրկված է էլեկտրականությունից, տեղեկացնում է CTV News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տորնադոն անցել է Օտտավա և Գատինո քաղաքների միջև ընկած հատվածով: Ըստ նախնական տվյալների՝ քամու ուժգնությունը գերազանցել է 200 կմ/ժ-ը: Օտտավայի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Էնթոնի դի Մոնթեի խոսքով՝ 30 տուժածներից […]

̰
Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել

16:23 22.09.2018

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի  որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա է ունեցել, տեղեկացնում է Purepeople-ը։ Փոքրիկին կնքել են Միսաք անունով, որն ունի հայկական ծագում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։ Նիկոլասը Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։

̰
Քիմ Քարդաշյանն ինձ դուր է գալիս. նախագահի կինը՝ հայտնի հայերի մասին

14:58 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն  է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]

̰
Թուրքիայում դպրոցականների ավտոբուսը կողաշրջվել է. կան զոհեր

14:51 22.09.2018

Ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունցել Թուրքիայի հյուսիսարևմտյան հարտվածում գտնվող Քոջաելի արվարձանում: Պատահարի հետևանքով 2 մարդ մահացել է, 17 հոգի ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Haberturk  պարբերականը: Նշվում է, որ ավտոբուսը դպրոցականներինԱքսարայ քաղաքից Ստամբուլ էր տեղափոխում ավիաշոուին մասնակցելու համար: Մեքենան դուրս է եկել մայրուղուց և կողաշրջվել: Մահացածներից մեկը ուսուցչուհի է եղել, մյուսը՝ դպրոցական: Նախնական տվյալներով՝ […]

̰
Թրամփի աշխատակազմն ապակայունացնում է աշխարհի խաղաղությունը. Մոհամմադ Զարիֆ

11:44 22.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Circle of Light ամենամյա փառատոնը

11:36 22.09.2018

Երեկ երեկոյան Մոսկվայում մեկնարկել է Circle of Light ամենամյա փառատոնը, որի ընթացքում դիզայներները և աուդիո-վիզուալ մասնագետները ցուցադրում են իրենց հմտությունները՝ ստեղծելով լուսային ինստալացիաների, հրավառությունների և երաժշտության յուրահատուկ համադրություն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 25-ը:

̰
Հայտնի է Իրանի ահաբեկչության զոհերի թիվը

11:13 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]

̰
Իրանում ահաբեկչություն է իրականացվել. զոհերի թիվը ճշտվում է

10:45 22.09.2018

Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]

̰
Թրամփը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է առաջադրել Լինն Թրեյսիին

09:59 22.09.2018

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]

̰
Սիրիայում քիմիական կեղծ հարձակման կադրերը հայտնվել են համացանցում

09:06 22.09.2018

«Յութուբ»-ում են հայտնվել Իդլիբում քիմիական կեղծ հարձակման կադրերը, սակայն րոպեներ անց ջնջվել են։ Հոլովակի բովանդակությունը հասանելի է SANA գործակալության արաբական և անգլալեզու տարբերակում։ Գործակալության փոխանցմամբ՝ քիմիական հարձակման երեք սցենար է տեսագրվել։ 5 րոպեանոց տեսահոլովակում սիրիական ընդդիմության հետ կապված «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության անդամները ջուր են լցնում իբրև քիմիական զենքից տուժած անձանց վրա։ Նկարահանման մասնակիցները դերերով անընդհատ […]

̰
Բոտսվանայում վերջին ամիսներին դաժանաբար սպանված 87 փիղ է հայտնաբերվել

00:50 22.09.2018

Օդային լուսանկարչական սարքը լուսանկարել է փղի դիակ, այն բանից հետո, երբ բնապահպանները հայտնաբերել են Բոտսվանայում վերջին ամիսներին դաժանաբար սպանված 87 փիղ, տեղեկացնում է Reuters-ը: Աղբյուրն այս իրադարձությունը որակել է «կատաղած որսագողություն»:  

̰
Ավստրալիայում հայտնաբերվել է ամենահին կենդանատեսակներից մեկի հետքը

00:30 22.09.2018

Գիտնականները Ռուսաստանի տարածքում աշխարհի ամենահին կենդանատեսակի հետք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Science-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված հետքը 558 միլիոն տարվա վաղեմություն ունի: Ուսումնասիրությունները կատարվել են Ավստրալիայի ազգային համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Գերմանիայի Բրեմենյան համալսարանի գիտնականների կողմից: Հնագույն կենդանատեսակներին գիտական շրջանակներում անվանում են «դիքինսոնիա»: Դրանք ապրել են 635-542 միլիոն տարի առաջ: Մինչև այժմ, սակայն, […]

̰
Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

00:17 22.09.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ Brexit-ի մասին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բանակցությունները փակուղի են մտել, տեղեկացնում է Reuters-ը: Նա անընդունելի է համարել ԵՄ-ի այն դիրքորոշումը, ըստ որի, կազմակերպությունը առանց որևէ բացատրության մերժում է Բրիտանիայի առաջարկները: Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է հարգի Բրիտանիային: «Մենք փակուղում ենք: Բանակցությունների այսչափ ուշ փուլում անթույլատրելի […]

̰
Վարշավայի մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով

00:05 22.09.2018

Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Վարշավայի մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով: Լուսանկարին կից գրառում է կատարել․ «Վարշավա, մշակույթի և գիտության պալատ. ի պատիվ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, 21, սեպտեմբերի 2018 թվական»։ Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Լեհաստանում ՀՀ արտակարգ և […]

̰
ԱՄՆ-ի պատժամիջոցները կտրուկ նվազեցրել են դոլարի հանդեպ վստահությունը. Լավրով

23:53 21.09.2018

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո դոլարային համակարգի ու հենց դոլարի հանդեպ հետաքրքրությունը կտրում նվազել է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ ուղղված ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցներին, ապա մենք արդեն դադարել ենք որևէ բանից զարմանալ…  Մենք հերթական անգամ համոզվում […]

̰
BACK_TO_TOP