23:58 20.09.2018
Աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը այսօր նշում է իր ծննդյան 84 ամյակը: Նա ծնվել է 1934թ․ սեպտեմբերի 20-ին, Հռոմում։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակն էր, իսկ 1950 թվականին դերասանուհին մասնակցել է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանացել է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։ Հերթական մրցույթին […]
23:41 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ փաստաթուղթը խստացնում է պատժամիջոցների ռեժիմը, սակայն առանց որևէ լրացուցիչ սահմանափակումների կիրառման: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության` խոսքը այնպիսի օրենքների մասին է, ինչպիսիք են Պատժամիջոցների միջոցով հակազդեցությունն ընդդեմ Ամերիկայի հակառակորդների (CAATSA), Ակտ՝ ի […]
22:52 20.09.2018
Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում […]
22:43 20.09.2018
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ […]
20:33 20.09.2018
«Բոնդիանայի» հաջորդ հատվածի ռեժիսոր է նշանակվել Քերի Ֆունանգան, ով հատնի է «Իրական դետեկտիվ» սերիալից, գրում է DigitalSpy-ը: Կինոնկարի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա մարտին: Այս պահին կինոնկարի անվանումը գաղտնի է պահվում: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2020թ. փետրվարի 14-ին: Հայտնի է, որ նախկին ռեժիսոր Դեննի Բոյլը լքել էր նախագիծը իր և պրոդյուսերի միջև ծագած ստեղծագործական տարաձայնությունների […]
20:26 20.09.2018
ՌԴ Վճռաբեկ դատարանը կրկին պարզաբանել է Քրեական օրենսգրքի «ծայրահեղական» 282-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «ВКонтакте» և մյուս սոցիալական կայքերում գրառումների, ստատուսների կամ այլոց գրառումները տարածելու համար: «Ապացուցել է պետք ոչ թե գրառումը հավանելու կամ տարածելու փաստը, որն ինքնին քրեական տարրեր չի պարունակում: Խնդիրն այն է, թե որքանով է այդ գրառման հեղինակը կամ գրառումը տարածողը […]
20:04 20.09.2018
Ամերիկյան լեգենդար KISS ռոք երաժշտական խումբը հայտարարել է համերգային վերջին շրջագայության մասին, նմանատիպ շրջագայություն նրանք արդեն իրականացրել են 2000 թվականին: Այն մասին, որ պատրաստվում են մեկնել համերգային վերջին շրջագայության KISS խմբի երաժիշտները հայտարարել են America’s Got Talent հեռուստաշոուի ամփոփիչ թողարկման ժամանակ: Խմբի առաջատար Ջին Սիմոնսը ինստագրամյան իր էջում ևս գրառում է կատարել, որ իրենք չեն […]
20:00 20.09.2018
Կալիֆոռնիայի դատարանը չի քննելու դերասանուհի Էշլի Ջադի հայցը ընդդեմ պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Դատարանը նշել է, որ Ջադի գործով չկան համապատասխան փաստեր: Փոխարենը դատարանը հայտնել է, որ Ջադի ներկայացրած մյուս հայցը կքննվի: Համաձայն երկրորդ հայցի՝ դերասանուհին պրոդյուսերին մեղադրում է զրպարտության մեջ: Ավելի վաղ դերասանուհին Վայնշտայնին դատի էր տվել և պահանջում […]
19:55 20.09.2018
ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքի բնակիչը սպանել է ընկերոջը, որը իրեն ապաստան էր տվել սեփական հարկի տակ: Պատճառը մի բաժակ մեզն էր, որը սխալմամբ խմել էր գինովցած հյուրը: 37 ամյա տղամարդը օղու հերթական բաժակը խմելուց հետո ցանկացել է հյութ խմել և ձեռքը գցել է սեղանի ներքևի դարակին դրված բաժակին, որում, սակայն, ոչ թե հյութ է եղել, […]
18:43 20.09.2018
Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքում ռուս իրավապահները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Գեղամ Մաչանյանին, որը մեղադրվում է 17 տարի առաջ կատարած կրկնակի սպանության մեջ: «2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում երկու տղամարդ սպանվեց: Նրանցից մեկը ճանապարհային ոստիկան էր: Հետաքննությունը բավարար ապացույցներ ունի այս գործին Մաչանյանի առնչության մասին»,- նշել է ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունը: Մաչանյանը հաշվառված է […]
18:40 20.09.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը որոշել է նոյեմբերին արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ քննարկելու Brexit-ի հարցը: «Սպասվում է, որ Տուսկը կհրավիրի արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերի 17-18-ին»,- հաղորդում է ТАСС գործակալությունը: Հիշեցնենք՝ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց այդ երկրի անդամակցությունը Եվրամիությունը դադարեցնելու հարցով: Կողմ քվեարկեց բնակիչների 51․9 %-ը: Մեծ Բրիտանիան մտադիր է վերջնականապես դուրս գալ Եվրամիությունից 2019 թվականի մարտի […]
18:13 20.09.2018
Դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, համոզել է հրաժարվել բնական մորթուց՝ նրան արհեստական մորթուց վերարկու նվիրելով: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Այսօր ես չեմ կրում բնական մորթի ու չէի ցանկանա գովազդել այն՝ կրելով արհեստականը: Բայց չէ՞ որ այն ավելի լավն է, քան մեկ այլ կաշի: Ես արհեստական մորթուց […]
17:44 20.09.2018
Ֆրանսիական Նանտում ապամոնտաժել են ներգաղթյալների ճամբարը: Քաղաքի կենտրոնում գտնվող վրանային ճամբարում ապրում էր շուրջ 500 հոգի: Նրանց ավտոբուսներով հեռացրել են՝ տանելով քաղաքի արվարձաններում գտնվող սպորտային համալիրներ: Դրանք կլինեն ժամանակավոր կացարաններ: Ներգաղթյալների ճամբարը քաղաքի կենտրոնում հայտնվեց գարնանը, երբ տասնյակ ներգաղթյալներ սկսեցին օթևանել քաղաքի սրտում: Ճամբարն ապամոնտաժելու և նրանց հեռացնելու որոշումը կայացրել է դատարանը: Գործողությանը մասնակցել է […]
17:14 20.09.2018
Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]
16:28 20.09.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք գործ է բավարարել: Լիարժեք բավարարվել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Հաջորդ բավարարված […]
16:19 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, և «Մեկ գոտի, […]
16:06 20.09.2018
Հնդկաստանում ներքին չվերթ իրականացնող Jet Airways ավիաընկերության օդանավը Մումբայից Ջայպուր թռչելիս սեպտեմբերի 20-ին հարկադիր վերադարձել է օդանավակայան՝ 30-ից ավելի ուղևորների ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառով: Օդ բարձրանալուն պես ուղևորների մոտ սկսվել է ուժեղ գլխացավ, շատերի քթից և ականջներից արնահոսել է: Պարզվել է, որ օդանավի անձնակազմը մոռացել է կարգավորել օդանավի սրահի ճնշումը: Մումբայի օդանավակայան վերադառնալով՝ ուղևորներին բժշկական […]
15:58 20.09.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդ կաթոլիկներին հարգել իրենց և ուրիշների ծնողներին, տեղեկացնում է ТАСС-ը: Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկայացրել է աստվածաշնչյան 4-րդ պատվիրանը՝ հարգի՛ր հորդ ու մորդ: Նա կոչ է արել հարգել այն մարդկանց, ովքեր կյանք են պարգևում: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրի՛ր և վերադարձի՛ր նրանց մոտ. հնարավոր է՝ […]
15:49 20.09.2018
ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում մի տղամարդ խաղային ապարատ է թալանել: Ներքևի հատվածում, որտեղից դուրս են բերվում շահումները, հայրը նստեցրել է իր փոքրիկ աղջկան, վերջինս էլ պոկել է թելից կախված շահումները և փոխանցել հորը: Այս ամենն արկածախնդիր հայրիկն արել է օրը ցերեկով՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ: Արդյունքում հաջողվել է մի քանի էլեկտրոնային իր գողանալ խաղային ավտոմատի […]
15:39 20.09.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ ու բացել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ։ Այս մասին հայտնում է հանձնախմբի կայքը։ Կոչի մեջ նշվում է, որ այդ չվերթի անհրաժեշտությունը կա, քանի որ հիմա ամերիկացիները Հայաստան հասնելու համար ստիպված են ընտրել միջանկյալ կանգառով երթուղիներ, որոնց կանգառը […]
15:02 20.09.2018
Նիդերլանդների Օսս քաղաքում հեծանիվով երեխաներ են ընկել գնացքի տակ, 4 երեխա մահացել է: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Հայտնում են, որ գնացքի տակ է ընկել այսպես կոչված բեռնատար հեծանիվը, որը սովորաբար օգտագործվում է երեխաներին տեղափոխելու համար: Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ պատահարի հետևանքով 4 երեխա տեղում մահացել է, իսկ մեծահասակները ստացել են ծանր վնասվածքներ:
14:40 20.09.2018
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն հայտարարել է, որ Ռուսաստանն անհավասարակշռություն է մտցրել կազմակերպության կանոնադրական մարմիններում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Պասքիեի խոսքերով՝ ռուսական կողմը 2014 թվականից չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին. պատվիրակության տեղերը շարունակում են դատարկ մնալ:
14:26 20.09.2018
Ferrari Monza ավտոմեքենան հավակնում է ստանալ աշխարհի ամենաարագընթաց մեքենայի տիտղոսը: Այս մասին հայտնում է Top Gear-ը: Հաղորդվում է, որ այն 2.9 վայրկյանում կարող է զարգացնել մինչև 100կմ/ժ արագություն, իսկ 8 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն: Մեկ նստատեղ ունեցող Monza SP1 մոդելից բացի, ավտոարտադրող ընկերությունը մշակել է նաև SP2 երկտեղանի մոդելը: Աղբյուրը հայտնում է, որ նոր մշակված […]
13:05 20.09.2018
Amazon ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թվականը բացել մանրածախ առևտրի և արագ սննդի շուրջ 3000 կետեր, որոնք չեն ունենա վաճառողներ և գանձապահներ: Գնումներն իրականացվելու են բջջային հատուկ հավելվածների միջոցով: ԱՄՆ-ում Amazon ընկերությունն արդեն նման խանութներ հիմնել է, սակայն վաճառվող ապրանքների տեսականին դեռ շատ փոքր է: Ցանկացած գնում ֆիքսվում է սկաների միջոցով, իսկ գնումներին համարժեք ընդհանուր գումարն […]
12:57 20.09.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ կապված «Իլ-20» ինքնաթիռի կործանման հետ: Սիրիայի նախագահը հեռագրում ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Իսրայելին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Լաթաքիայից 27 կմ հեռավորության վրա:
12:27 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները շատ կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում: «Այն, ինչը մենք չենք պատրաստվում անել, միջամտելն է բանակցություններին կամ զուգահեռ նախաձեռնություններով հանդես գալը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային […]
12:11 20.09.2018
Երեք անձինք բախտի բերմամբ ողջ են մնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նրանց մեքենայի վրա է ընկել այդ մասով թռչող քաղաքացիական փոքր ինքնաթիռը։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, և ինքնաթիռն ընկել է բնակավայրով անցնող ավտոճանապարհի վրա։ Մեքենայի ուղևորները, ինչպես փոխանցում է ամերիկյան ABC կայքը, իրենց վրա իջնող ինքնաթիռը տեսել են […]
12:00 20.09.2018
Հայտնի ռեփեր Էմինեմի Killshot երգը, որը տեղադրվել է YouTube-ում սեպտեմբերի 14-ից, բացարձակ ռեկորդ է սահմանել ռեփ հոլովակների մեջ: Առաջին օրվա ընթացքում այն 38 միլիոն դիտում է ունեցել, տեղեկացնում է «Իզվեստիան»: Սեպտեմբերի 20-ի դրությամբ երգն արդեն ունեցել էր 85 միլիոն դիտում: Killshot-ը պատասխան է ռեփեր Machine Gun Kelly-ին, որը սեպտեմբերի սկզբին թողարկել էր տեսահոլովակ՝ ուղղված Էմինեմի […]
11:41 20.09.2018
Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի խոշոր գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար, նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել իր գրասենյակում, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում։ Սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը, ով 1990-ական թվականներին եղել է […]
11:33 20.09.2018
Իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիկամ Նորկինն այսօր մեկնում է Մոսկվա: Հանդիպման առանցքում կլինի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման: Մինչ այս հայտնի է դարձել, որ դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը: Միաժամանակ ռուսական կողմը մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք հանգեցրել են ինքնաթիռի կործանման: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել էր, որ […]