TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին

15:50 04.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […]

̰
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […]

̰
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […]

̰
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկա

14:25 04.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հետ անմիջական բանակցություններ սկսել

14:10 04.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անմիջականորեն բանակցել իր հետ և նշել է, որ չի ցանկանում վնասել Թեհրանին։ «Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք կցանկանային խոսել ինձ հետ։ Եվ ժամանակն է, որ նրանք դա անեն։ Մենք չենք ուզում նրանց վնասել, մենք ուզում ենք թույլ տալ, որ նրանք կրկին երկիր լինեն», […]

̰
Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

13:50 04.07.2025

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […]

̰
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

12:53 04.07.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […]

̰
Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջ

12:28 04.07.2025

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականության մեջ։ «Ես զանգեր եմ ստանում մի շարք եվրոպացի առաջնորդներից, որոնք խնդրում են ինձ ներգրավվել։ Ես դա չեմ անելու, բայց խորհուրդներ եմ տալիս։ Ես նաև զանգեր եմ ստանում բազմաթիվ գործընկերներից՝ դեմոկրատներից և հանրապետականներից», – ասել է Բայդենը։ Նրա խոսքերը […]

̰
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […]

̰
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […]

̰
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […]

̰
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։

̰
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […]

̰
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […]

̰
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։

̰
Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

20:08 03.07.2025

Կիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […]

̰
ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

17:33 03.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը: Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կրթության […]

̰
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

16:54 03.07.2025

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […]

̰
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […]

̰
Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:04 03.07.2025

Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։

̰
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

12:50 03.07.2025

Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […]

̰
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղել

12:38 03.07.2025

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […]

̰
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

11:50 03.07.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […]

̰
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

11:39 03.07.2025

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […]

̰
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […]

̰
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […]

̰
Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […]

̰
Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան Յի

10:45 03.07.2025

Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային անհամաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ խնդիրները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, պահպանենք միջազգային կանոնները և միջազգային կարգը, խթանենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրներ», – Վան Յիի խոսքերն է […]

̰
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […]

̰
BACK_TO_TOP