TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփն ԱՄՆ-ի միգրացիոն օրենսդրությունն անվանել է «աշխարհում ամենահիմարը»

13:57 01.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ օրենսդրությունը միգրացիայի ոլորտում՝ անվանելով այն «ամենահիմարն աշխարհում»։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Twitter-ի իր էջում։ «Երբ մարդիկ ապօրինաբար մեր երկիր են գալիս, մենք պետք է անհապաղ նրանց հետ ուղակենք, այլ ոչ թե տարիներ անցկացնենք օրենսդրական մանևրումների վրա։ Մեր օրենքներն ամենահիմարն են աշխարհում»,-ասվում է գրառման մեջ։ Բացի […]

̰
Մոսկովյան սուպերմարկետում տղամարդը պատանդել է աշխատակիցներին

13:29 01.07.2018

ՌԴ ոստիկանները պաշարել են Մոսկվայի Մեծ ակադեմիական փողոցում գտնվող սուպերմարկետը, որտեղ տղամարդը պատանդներ է վերցրել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Նշվում է, որ շտապօգնության ծառայությանը տեղեկություն է ստացվել մեկ տուժածի մասին։ Ոստիկանության ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու ուղղությամբ, ով պատանդ է պահում «Դիկսի» սուպերամարկետի աշխատողներին։

̰
Պենտագոնն առանց հայտարարելու փոխել է նպատակներն ու հանձնարարությունները․ ԶԼՄ-ներ

13:14 01.07.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առանց պաշտոնապես հայտարարելու  փոխել է գերատեսչության կայքում նշված նպատակներն ու հանձնարարությունները։ Այս մասին հայտնում է Task&Purpose պարբերականը։ Նշվում է, որ վերջին 20 տարիներին Պենտագոնի առաքելությունը սահմանվել է որպես «զինված ուժերի ստեղծումը, որոնք անհրաժեշտ են պատերազմը կանխելու և ԱՄՆ-ի ավտանգությունն ապահովելու համար»։ Ներկա պահին կայքի գլխավոր էջում նշված է «մահաբեր միավորված ուժերի ապահովումը՝ մեր […]

̰
ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով 9 մարդ է տուժել

12:57 01.07.2018

Ամերիկյան Այդահո նահանգի Բոյսե քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է բնակելի համալիրի բնակիչների վրա։ Այս մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Զանգի մատնանշած հասցեով ժամանած ոստիկանները հայտնաբերել են 9 տուժածի, նրանք ուղարկվել են հիվանդանոց։ 30-ամյա հարձակվողը ձերբակալվել է։ Նշվում է, որ տղամարդը հարձակվել է փախստականների քաղաքային համայնքի անդամների վրա։ «Այս միջադեպը ցույց չի տալիս մեր հասարակության […]

̰
Ավստրիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

12:20 01.07.2018

Ավստրիական առողջարանային Շլադմինգ քաղաքում տեղի է ունեցել ԵՄ խորհրդի նախագահության փոխանցման հանդիսավոր արարողությունը։ ԵՄ խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցնում է Բուլղարիայից Ավստրիային։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը։ «Սա մեզ համար մեծ պատիվ է, սակայն միևնույն ժամանակ նաև մեծ պատասխանատվություն, քանի որ […]

̰
Իսպանական նավը Միջերկրական ծովում 60 ներգաղթյալի է փրկել

11:55 01.07.2018

Իսպանիայի փրկարարական նավն օգնության է հասել Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունից մեկնած 60 ներգաղթյալի, ովքեր վնասված ռետինե նավակով մնացել էին Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նավակը Միջերկրական ծովում է մնացել ողջ գիշեր։ Առավոտյան այն նկատվել է իսպանական նավի անձնակազմի կողմից։ «Մարդիկ ճչում էին, ես վախեցած էին։ Սակայն երբ մենք տեսանք փրկարարական նավը, հասկացանք, […]

̰
Հնդկաստանում ավտոբուսը ձորն է ընկել․ կա 45 զոհ

11:40 01.07.2018

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է India TV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ուտարակհանդ նահանգում։ Ավտոբուսը հայտնվել է մոտ 215 մետր խորությամբ ձորում և լիովին ջախջախվել։ Վթարի հետևանքով տուժել է 8 մարդ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ ՃՏՊ-ի պատճառների մասին չի հաղորդվում։

̰
Կիմ Չեն Ինը խնդրել է արագացնել Փհենյանի վրայից պատժամիջոցների հանումը

11:26 01.07.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում խոստովանել է, որ երկրի ժողովուրդը սաստիկ տառապում է տնտեսական պատժամիջոցներից, և կոչ արել գործընկերոջը նպաստել Փհենյանի վրայից սահմանափակումների շուտափույթ հանմանը։ Այս մասին գրում է ճապոնական Yomiuri Shimbun թերթը՝ հղում անելով հունիսի 19-20-ը կայացած Չինաստան-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Հյուսիսային […]

̰
Սիրիական Դումա քաղաքում ատրակցիոնների այգի է բացվել

10:40 01.07.2018

Սիրիայի Դումա քաղաքում (Արևելյան Ղուտա նահանգ) ատրակցիոնների այգի է բացվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այգու տնօրեն Հալիլ Մահմուդ Ալ Էսը նշել է, որ տեղի իշխանություններն աշխատանքներ են տանում քաղաքը խաղաղ կյանքի վերադարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք հավաքում են փլուզված զանգվածները, վերականգնում ճանապարհներն ու ենթակառուցվածքը։ «Ատրակցիոնների այգին նախկինում էլ եղել է։ Մենք պարզապես վերսկսել ենք […]

̰
ԱՄՆ-ը Չինաստանից 11 դիվանագետի է տարհանել «ակուստիկ հարձակումների» պատճառով

10:16 01.07.2018

Պետքարտուղարությունը Չինաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության 11 աշխատակցի վերադարձրել է ԱՄՆ՝ «ակուստիկ հարձակումների» պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ 8 մարդ տարհանվել է Գուանչժոուում ԱՄՆ ներկայացուցչությունից, 1 մարդ՝ Շանհայի հյուպատոսարանից և 2 մարդ՝ Պեկինի դեսպանատնից։ Աշխատակիցները տարհանվել են չպարզված ակուստիկ ազդեցության պատճառով ինքնազգացողության վատացման գանգատներից հետո։ Ենթադրյալ  հարձակումներից տուժածների մոտ առկա […]

̰
Ինքնաթիռը «որովայնի» վրա վթարային վայրէջք է կատարել Լաս Վեգասում

09:58 01.07.2018

Լաս Վեգասի «Մաք-Կարան» միջազգային օդանավակայանում տուրբինային Beechcraft E-90 King Air ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց շասսիի։ Այս մասին հայտնում է Las-Vegas Review Journal-ը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։ Ինքնաթիռում եղած 3 անձանցից ոչ ոք չի տուժել։ Շասսիի հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել հիմնական թռիչքա-վայրէջքային ուղուց ոչ հեռու։ Ինքնաթիռը փոքր-ինչ վնասվել է։ Նշվում է, […]

̰
Ճապոնիան 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն կսկսի

09:25 01.07.2018

Ճապոնիան ծրագրում է 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն սկսել։ Կառավարության նման ակնկալիքների մասին գրում է Yomiuri Shimbun թերթը։ Նախատեսվում է թռչող մեքենաներն օգտագործել, մասնավորապես, տարերային աղետների հետևանքների վերացման գործում։ Կառավարությանը կից հատուկ խորհուրդը սկսել է թռչող մեքենաների կիրառման համար իրավական բազայի մշակումը։ Նշվում է, որ ճապոնական իշխանությունները որոշել են աջակցել նման մշակումներին՝ լուծելու տրանսպորտային […]

̰
Հյուսիսային և Հարավային Կորեաները վերականգնել են ռադիոկապը ռազմանավերի միջև

09:07 01.07.2018

Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմանավերը կրկին ստացել են միմյանց հետ ռադիոկապով կապ հաստատելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ՊՆ հաղորդագրությանը։ Ռազմածովային ուժերի միջև կապն անհրաժեշտ է գործողությունները համակարգելու և ծովում միջադեպերը կանխելու համար։ Երկու երկրների ռազմական նավաստիների միջև հաղորդակցությունն ընդհատվել էր 2008 թվականի մայիսին, երբ Հյուսիսը դադարել էր պատասխանել […]

̰
Իսպանիայի ափերի մոտ 40 տարում առաջին անգամ սպիտակ շնաձուկ է նկատվել

01:00 01.07.2018

Բնության մի խումբ պաշտպաններ 40 տարում առաջին անգամ կարողացել են Իսպանիայի Բալեարյան կղզիների մոտ ֆիքսել մեծ, սպիտակ շնաձկան։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Վերջին անգամ Բալեարյան կղզիների մոտ սպիտակ շնաձուկ տեսել էր մի ձկնորս 1976 թվականին, իսկ իսպանական ջրերում սպիտակ շնաձկների գոյության փաստը երկար ժամանակ եղել է միայն շշուկ։ Գիտնականները նկատել են 5 մետրանոց […]

̰
Իրաքը պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

00:07 01.07.2018

Իրաքցի զինվորականները փշալարերից արգելապատնեշ են կառուցել Սիրիայի հետ արևմտյան սահմանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է Shafaq news-ը։ Հաղորդվում է, որ պատը կառուցվել է Անբար նահանգում՝ Սիրիայի և Հորդանանի հետ սահմանի հատման գոտում։ Կառույցի պարագծի երկայնքով տեղադրվել են դիտորդական աշտարակներ։ Պատի կառուցման գործում իրաքյան կողմին նյութատեխնիկական և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել […]

̰
Թրամփի փաստաբանը կանխորոշել է «իրանական ռեժիմի» ավարտ

23:49 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան,  Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է «իրանական ռեժիմի մոտալուտ անկման մասին»։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում անցկացվող՝ Իրանի դիմակայության ազգային խորհրդի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Այժմ մենք, ինչպես հավատացած եմ, ողջ գուներանգով ականատես ենք իրանական ռեժիմի ավարտին»,-հայտարարել է Թրամփի փաստաբանը։ Իր ելույթում փաստաբանը […]

̰
ԱՄՆ-ի բոլոր նահանգներում ցույցեր են անցկացվում ընդդեմ Թրամփի միգրացիոն քաղաքականության  

23:34 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են անցկացվում երկրի բոլոր՝ 50 նահանգներում։ Ակցիան անցկացվում է «Միավորենք ընտանիքները» կարգախոսի ներքո։ Ցուցարարները պահանջել են ամերիկյան վարչակազմից հրաժարվել ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականությունից, հայտնում է Interfax-ը։ Բացի այդ, հնչել են սահմանն ապօրինաբար հատելու համար ձերբակալվածներին ազատ արձակելու և նրանց նկատմամբ քննությունը դադարեցնելու կոչեր։ Ներկայում ԱՄՆ-ում անցկացվում է […]

̰
Հայերի օրինակը հուսադրում է կատալոնացիներին. Կատալոնիայի ղեկավար

22:11 30.06.2018

Կատալոնիայում առկա են քաղաքական ճնշումներ։ Այս մասին Վաշինգտոնում ելույթի ժամանակ ասել է Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարություն) ղեկավար Կիմ Տորան։ Այս մասին հայտնում է gaceta առցանց պարբերականը։ Միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Տորան զուգահեռներ է անցկացրել հայերի ու կատալոնացիների միջև։ «Ձեր ազգային կամքն օրինակելի է, այն ոգեշնչում է ազատության և ժողովրդավարության […]

̰
Լոնդոնը զբոսաշրջիկներից բեռնաթափելու խաղ են ստեղծել

21:49 30.06.2018

Լոնդոնի քաղաքապետարանը որոշել է քաղաքի կենտրոնը բեռնաթափել զբոսաշրջիկներից և այդ պատճառով ստեղծել է Play London With Mr. Bean խաղը: Այս մասին հայտնում է Skift-ը: Խաղի մասնակիցները պետք այցելեն քաղաքից դուրս գտնվող տեսարժան վայրերը և տարբեր զբոսաշրջային վարժություններով հաղթահարեն խաղի մակարդակները: Յուրաքանչյուր մակարդակում մարդիկ վաստակում են միավորներ, որոնք հետագայում կարող են օգտագործել որպես զեղչեր:

̰
Առյուծի անզգուշությունն ու ջուրն ընկնելը զվարճալի տեսանյութ է դարձել

21:42 30.06.2018

Daily Mail-ը հրապարակել է կենդանաբանական այգում պատահած զվարճալի իրավիճակի տեսարան, երբ զույգ առյուծներից մեկը պատահմամբ ջուրն է ընկնում: Տեսանյութը մեծ քանակի դիտումներ է հավաքել:

̰
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը

21:30 30.06.2018

202մ բարձրությամբ կառույցն իրենից ներկայացնում է շրջանաձև ապակե դիտակետ, որը կախված է կամրջի եզրից:

̰
Հարուստ մարդիկ ավելի ժլատ են, քան աղքատները.  գիտնականներ

20:56 30.06.2018

Բրիտանացի  հետազոտողները պարզել են, որ  հարուստ մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց գումարից, քան համեստ եկամուտ ունեցողները: Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել: Առաջին փորձարկումների մասնակիցներին պատահականության սկզբունքով  բաժանել են բարձր և ցածր ֆինանսական կարգավիճակ ունեցողների, գրում է The Daily Mail- ը: Կամավորները պետք է գումարի մի մասը կամավոր հանձնեին ընդհանուր բանկին: Փորձի ավարտին […]

̰
Ինչ խաղալիքներ են սիրում տարբեր երկրների երեխաները

20:43 30.06.2018

Երկու տարի տարբեր երկրներում շրջելով՝ լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտին լուսանկարել է այդ երկրների երեխաներին՝ իրենց խաղալիքների մոտ։ Լուսանկարներում տարբեր մշակույթների ու սոցիալական խմբերի պատկանող երեխաները ներկայանում են իրենց զվարճություններով ու աշխարհայացքով։

̰
Չինաստանը կարող է ավիակիրների համար միջուկային ռեակտորներ ստեղծել

20:22 30.06.2018

Ըստ ռազմական փորձագետների՝ այդ գործընթացում Պեկինին կօգնեն Մոսկվայի հետ հարաբերությունները:

̰
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրը հաջորդ տարի կանցկացվի Սոլսբերիում

19:41 30.06.2018

Այսօր Թերեզա Մեյն այցելել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրվան նվիրված տոնակատարությանը Ուելսի հյուսիսում:

̰
ԱՄՆ-ն անտեսում է մարդու իրավունքները. Human Right Watch

19:22 30.06.2018

ԱՄՆ կառավարությունն անտեսում է մարդու իրավունքները: Այս մասին հայտարարություն է տարածել Human Rights Watch-ը՝ հայտարարելով, որ դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության՝ վերջերս որդեգրած քաղաքականությունը: Հրապարակման մեջ կառույցը քննադատում է ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու քայլն ու այդ քայլով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի՝ այդ […]

̰
Boeing-ի նոր ինքնաթիռներով հնարավոր կլինի 2 ժամում հատել Ատլանտյան օվիկանոսը

18:43 30.06.2018

Boeing ընկերությունը ցանկանում է արտադրել ուղևորափոխադրող գերձայնային ինքնաթիռ, որը կկարողանա զարգացնել 6 հազար կմ/ժ արագություն: Այս մասին հայտնում է The Independent-ը: Նոր ինքնաթիռը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը մոտավորապես երկու ժամում, Խաղաղ օվկիանոսը՝ 3 ժամում: Ներկայումս գործող ինքնաթիռերը Լոնդոնից Նյու Յորք հասնում եմ մոտավորապես 7 ժամում: Boeing-ը հուսով է, որ կարողանա ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որով […]

̰
Թրամփը համոզել է Սաուդյան Արաբիայի թագավորին մեծացնել նավթի արդյունահանման ծավալները

18:35 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայի Սալման Ալ Սաուդի հետ: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: ԱՄՆ նախաֆագը հայտնել է, որ նրանք քննարկել են նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու հարցը: «Քիչ առաջ խոսել եմ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ և նրան խնդրեցի, որ Իրանում և Վենեսուելայում տեղի ունեցած […]

̰
Պեսկովը հայտնել է՝ ինչ է պետք ակնկալել Պուտինի և Թրամփի հանդիպումից

18:22 30.06.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին, որ Հելսինկիում նախապատրաստում են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Պեսկովն ընդգծել է, որ այս հանդիպմանը բոլորն են սպասում և ակնկալվում է լուրջ զրույց շատ բարդ թեմաների շուրջ: «Ի սկզբանե, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է և պատրաստ է […]

̰
Գերմանիայի հավաքականի երկրպագուները վերավաճառում են 1/8 եզրափակչի տոմսերը

18:10 30.06.2018

Գերմանիայի հավաքանի երկրպագուները՝ իրենց երկրի հավաքականի՝ ԱԱ խաղերից դուրս մնալուց հետո պատրաստվում են լքել Ռուսաստանը և սկսել են վաճառել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի տոմսերը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ գերմանացիներն, ընդհանուր թվով, շուրջ 70 հազ. տոմս էին ձեռք բերել: «ՖԻՖԱ-ի առաջնության տոմսերի վերավաճառքի հարթակը բաց է մինչև հուլիսի 15-ը, երկրպագուներին […]

̰
BACK_TO_TOP