13:03 29.06.2018
Նիգերիայի Լագոս քաղաքում վառելանյութով բեռնված ավտոմեքենա է պայթել: Պայթյունի պահին կրակը տարածվել է նաև մոտակայքում գտնվող մյուս մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, իսկ 4 մարդ ծանր այրվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Daily Post-ը՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օդետոլա կամրջի վրա: Զոհվածների […]
12:37 29.06.2018
Վրաստանի Քութաիս քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները Թբիլիսիի ժամանակով գրանցվել են ժամը 9:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից: Տուժածների և ավերածությունների մասին չկան տվյալներ: Երկրաշարժի հետևանքները զգացվել են նաև Թբիլիսիում:
12:26 29.06.2018
ԱՄՆ զինված ուժերի հատուկ օպերացիաների տեխնիկական մասնագետներն ստեղծել են այսպես կոչված «խոսող թռուցիկներ»: Ձայնային սարքը ունի մի քանի թղթի հաստություն: Սա նախատեսված է թշնամու տարածքում տեղեկատվության փոխանցման համար: Այս մասին հայտնել է Regnum լրատվական գործակալությունը: Մասնագետները պատրաստել են թռուցիկի փորձնական տարբերակը` կես րոպեանոց ձայնային ինֆորմացիայով: Միացյալ Նահանգների հատուկ օպերացիաների կառավարման թիմը փնտրում է մասնագետներ, ովքեր […]
10:47 29.06.2018
Բալիի միջազգային օդանավակայանը փակվել է «Ագունգ» հրաբխի ժայթքումից առաջացած ծխի պատճառով: Հետաձգվել են ավելի քան 48 չվերթներ, որից 38-ը՝ միջազգային: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ինդոնեզիայի արտակագ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ժայթքումից առաջացած ծուխը հասնում է 2500 մ բարձրության: Խառնարանի կրակի բոցերը տեսանելի են նույնիսկ հեռվից: Նշենք, որ «Ագունգ»-ը ակտիվ հրաբուխ է և վերջին անգամ […]
10:17 29.06.2018
ԱՄՆ Կոնգրեսը կդիտարկի Պուերտո-Ռիկո կղզին պետության կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է Կոնգրեսի կայքում։ Փաստաթուղթը ներկայացվել է Կոնգրեսի ստորին պալատում Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես-Կոլոնի(ունի միայն խորհրդակցական ձայն) և ևս 37՝ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների կողմից։ Օրենքի ընդունման դեպքում Կոնգրեսում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ԱՄՆ-ի կազմի մեջ Պուերտո-Ռիկոյի ընդգրկմանն առնչվող խնդիրների լուծմամբ։ […]
10:03 29.06.2018
Շատ ճանապարհորդելու մարդկանց աճող ցանկությունը հանգեցրել է «overtourism» տերմինի ի հայտ գալուն։ Այն նշանակում է չափազանց մեծ թվով այցելուներ՝ տեղի բնակչության համեմատ։ «Aviasales» ծառայությունը կազմել է քաղաքների ցուցակ, որտեղ զբոսաշրջիկների հանդեպ բարեհաճ չեն։ Առաջին տեղում Վենետիկն է։ Այնտեղ ապրում է մոտ 633 հազար մարդ, սակայն 2017 թվականին այնտեղ այցելել է 5․3 մլն զբոսաշրջիկ։ Իշխանությունները մինչև […]
09:44 29.06.2018
ԵՄ-ն սահմանում է Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալների ընդունման նոր կանոններ, ինչպես նաև պարտավորվում բարեփոխել փախստականների բաշխման Դուբլինյան համաձայնագիրը։ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին լրագրողներին ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է RIA Novosti-ն։ «Այսուհետ Իտալիան մենակ չէ։ Սահմանվում է ներգաղթյալների ընդունման և փրկության ցուցաբերման նոր համընդհանուր սկզբունք և ճանաչվում է գլխավոր սկզբունքը` Իտալիա ժամանողները […]
09:15 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը քննարկել Սիրիայում ամերիկյան զորքերի գտնվելու հարցն ու գործարք կնքել զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորակազմը դուրս բերել հորդանանյան սահմանի երկայնքով ձգվող սիրիական հարավարևմտյան շրջաններից և հարկ է […]
08:23 29.06.2018
ԵՄ երկրների առաջնորդները որոշում են ընդունել կես տարով երկարացնելու Ռուսատանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Շատ կարճատև քննարկում է եղել Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ, որը հանգեցրել է ևս 6 ամսով պատժամիջոցների երկարացման մասին քաղաքական որոշման»,- հայտնել է ԵՄ խորհրդի աղբյուրը։ ԵՄ-ն պատժամիջոցներ է գործածում Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականից, որի […]
08:15 29.06.2018
Եվրոպա ժամանող ներգաղթյալները չպետք է ինքնուրույն ընտրեն հետագա բնակության համար երկիրը։ Նման դիրքորոշում է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Փախստականները չպետք է որոշում ընդունեն այն մասին, թե որ երկրում մնան»,- Մերկելի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Ավելի վաղ ներգաղթյալներին նման իրավունքից զրկելու առաջարկով էր հանդես եկել Շվեդիայի վարչապետ […]
08:06 29.06.2018
575 անձինք, ովքեր դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված միգրացիոն քաղաքականությանը, ձերբակալվել են Կոնգերսի համալիրի մեջ մտնող շենքերի գրասենյակներում։ Այս մասին ասվում է Կապիտոլիումի ոստիկանության հայտարարությունում։ Իրավապահները կոչ են արել ակտիվիստներին դադարեցնել անօրինական ցույցերը և ձերբակալել են նրանց, ովքեր ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել։ Օրինախախտներին տուգանել ու բաց են թողել։ CBS […]
07:55 29.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Արիզոնայում այցելել է ներգաղթյալ երեխաների պահման կենտոն։ Մելանյան մուտք է գործել 3 սենյակներ, որտեղ պահվում են երեխաները, և իսպաներենով զրուցել նրանց հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կենտրոնի մոտ Մելանյային սպասել են նրա ամուսնու միգրացիոն քաղաքականության դեմ բողոքող ակտիվիստները։ Կենտրոնում պահվում է 121 երեխա, որից 33-ը մինչև 5 տարեկան […]
07:43 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին առաջարկել է երկկողմ շահավետ առևտրային գործարք՝ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ ԵՄ-ի որոշ պաշտոնատար անձինք հաստատում են, որ ապրիլին՝ Մակրոնի և Թրամփի հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ «ինչո՞ւ չլքել ԵՄ-ն», և փոխարենն առաջարկել Ֆրանսիային առևտրային շահավետ գործարք։ Սպիտակ տունը […]
07:32 29.06.2018
ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են հասել միգրացիոն քաղաքականության հարցերի շուրջ։ Բանակցությունները շարունակվել են մոտ 12 ժամ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելին։ «28 երկրների ղեկավարները պայմանավորվել են գագաթնաժողովի եզրակացությունների շուրջ, ներառյալ միգրացիայի»,- հաստատել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ եվրոպական երկրների կողմից ներգաղթյալների ընդունման հարցով […]
07:23 29.06.2018
ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է երեկ Մերիլենդ նահանգում՝ «Capital Gazette» թերթի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության զոհերի անունները՝ Ուենդի Ուինթերս, Ռեբեկ Սմիթ, Ռոբերտ Հայասեն, Ջերել Ֆիշման և Ջոն Մաքնամարա։ Ավելի վաղ լրագրող և գրող Կառլ Հայասենը հայտնել էր, որ թերթի խմբագիրը` իր եղբայր Ռոբերտը, նույնպես զոհերի թվում է։ Բոլոր զոհերը եղել են խմբագրության աշխատակիցներ։ Ոստիկանությունը չի հայտնել կասկածյալի […]
07:11 29.06.2018
Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ միգրացիոն խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են եվրոպացի դիվանագետները։ Ամփոփիչ համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, պարունակվել է քննադատություն՝ հասցեագրված ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված առևտրային մաքսատուրքերին։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կստորագրի փաստաթուղթը միայն այն դեպքում, եթե ԵՄ բոլոր 28 երկրներն ընդհանուր հայտարարի […]
01:00 29.06.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող «Capital Gazette» թերթի խմբագրատան տարածքում քիչ առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 22 մարդ։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները տեղի ունեցածն անվանել են «տեղային բնույթ կրող միջադեպ», այլ ոչ թե ահաբեկչություն։ Շերիֆ Ռոն Բեյթմենի խոսքով՝ կասկածյալը […]
23:45 28.06.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգում տեղակայված «Capital Gazette» թերթի խմբագրատան վրա հարձակում է կատարվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Al Arabiya-ն իր հերթին հայտնում է 4 զոհի մասին։ Կան մեծ թվով վիրավորներ։ Ոստիկանությունը պաշարել է շրջանը։ Անվտանգության մարմինները հայտնում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ։
21:55 28.06.2018
Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։ Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, […]
21:24 28.06.2018
Գերմանիայի հակաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ Նորվեգիայի ափերի մոտ միջադեպ է տեղի է ունեցել «F124 Sachsen» տիպի նավի վրա: Ամերիկյան արտադրության «SM-2» զենիթային հրթիռը դուրս չի եկել արձակման կայանքից և այրվել է մեկնարկային խրամախորշում: Հետո սկսվել է հրդեհը: Գերմանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ հրթիռը ստուգել են միջադեպից ոչ շատ ժամանակ առաջ և դրա տեխնիկական վիճակը […]
21:15 28.06.2018
Ռուսաստանը «ակնթարթային ու հայելային» պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգներում վերջնականապես ընտրեն «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրի կասեցման կուրս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ օրենսդիրներն ակտիվորեն պատրաստվում են օրենսդրական համապատասխան դաշտ ստեղծել՝ համաձայնագրից հրաժարվելու համար։ Ամերիկյան կողմն, ըստ նրա, վաղուց է պատրաստվում դրան՝ մշտապես մեղադրանքներ հնչեցնելով […]
21:07 28.06.2018
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով Բաքվում ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը՝ Զախարովան ասել է, որ նախ պետք է տվյալ քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում […]
20:36 28.06.2018
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը վատառողջ է, այդ պատճառով բաց է թողել նաև Սուրբ Պողոսին նվիրված պատարագը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարությանը: Տարածված պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ թագուհին կմասնակցի Սուրբ Միխայիլի և Քենթի դուքս Գեորգին նվիրված պատարագին: Նշենք, որ Բրիտանիայի թագուհին ապրիլին նշեց 92-ամյակը, նա ամենաերկարակյաց միապետն է […]
20:30 28.06.2018
Գերմանիայի Բրեմեն քաղաքում սեփական տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ, հաղորդում է Focus-ը: Պայթյունը որոտացել էր առավոտյան Հուհթինգի շրջանի տներից մեկի ձեղնահարկում, որին հաջորդել էր ուժեղ հրդեհը: Փրկարարները հայտնաբերել են 41-ամյա կնոջ և նրա 7-ամյա որդու մարմինները: Բացի այդ՝ 70-ամյա մի կնոջ մարմին էլ հայտնաբերվել է մոտակա տներից մեկում: […]
20:24 28.06.2018
Հնդկաստանի Դելի քաղաքում բնակվող 14-ամյա Միհիր Ջաինը 65 կգ նիհարել է և առաջին անգամ կարողացել է քայլել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Միհիրը համարվել է աշխարհի ամենագեր երեխան` կշռել է 237 կգ: Այս տարվա ապրիլին նա ստամոքսի վիրահատություն է ունեցել, որի արդյունքում նիհարել է: Ներկա պահին նա կշռում է 172կգ: Միհիր Ջաինը նորմալ է […]
18:33 28.06.2018
Բերլինում հունիսի 27-ին կայացած միջոցառման ընթացքում գերմանական ՀՕՊ-ի գեներալ-լեյտենանտ Ինգո Գերհարտցը ասել է, որ գերմանական ռազմական ինքնաթիռների նավատորմը գտնվում է սարսափելի վիճակում, այս մասին է հաղորդում Reuters-ը: «Ինքնաթիռները չեն օգտագործվում այն պատճառով, որ համապատասխան դետալներ են պակասում, դրանցից շատերը նույնիսկ արդեն չեն արտադրվում»,-ասել է գեներալը: Գերհարտցը կոչ է արել միջոցառմանը ներկա գտնվող օրենսդիրներին ռազմական մասով ծախսերի […]
17:44 28.06.2018
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում, որի ընթացքում քննարկվելու է փախստականների հարցը, Անգելա Մերկելն իր առջև խնդիր է դրել այս հարցի շուրջ գալ ընդհանուր որոշման: «Եվրոպայի առջև այսօր շատ մարտահրավերներ կան, բայց միգրացիայի խնդիրը կարող է ճակատագրական լինել»,- ասել է նա: Մերկելը նաև նշել է, որ Գերմանիան և ԵՄ-ն միգրացիայի խնդրի հարցում դեռևս գտնվում են այն կետում, […]
16:26 28.06.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նախագահները կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Նախկինում նման քննարկում եղել է, և նրանք նորից կքննարկեն: Ընդհանուր առմամբ կքննարկվեն նաև Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցեր: Փոխնախագահը, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհնար է համարում Ռուսաստանի վերադարձը Մեծ […]
15:50 28.06.2018
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն հակաօրինական է համարել ԱՄՆ-ի կողմից պողպատի և երկաթի վրա ներմուծված մաքսատուրքերը: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան կցանկանար շարունակել բանակցությունները այս հարցի շուրջ: «Ինչ ձևով մենք կմիանանք այդ բանակցություններին, դա մենք կքննարկենք, բայց պետք է կանխել մաքսատուրքերի սահմանումը և հետագա քայլերը, որոնք կհանգեցնեն առևտրային պատերազմի»,- ասել է […]
15:38 28.06.2018
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ ինքնաթիռը ընկել է Հնդկաստանի Մումբայ քաղաքի մարդաշատ վայրերից մեկի վրա: Ինքնաթիռում գտնվել է 10 մարդ, որոնցից 5-ը զոհվել են: Ինքնաթիռը պատկանել է Հնդկաստանի կառավարությանը, իսկ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի: Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ տուն էր կառուցվում, տեղական հեռուստաալիքները հրապարակել են այրվող ինքնաթիռի լուսանկարները: […]