17:42 14.03.2018
ԱԽ նիստը տեղի կունենա մարտի 14-ի ուշ երեկոյան, իսկ Եվրահանձնաժողովն այս իրավիճակը կքննարկի հաջորդ շաբաթ:
17:40 14.03.2018
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Twitter-ի օգտատերերը մարդու դիմագծեր ունեցող շանը համեմատել են հայտնի մարդկանց հետ:
16:07 14.03.2018
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ հիմնական քննարկման առարկա են եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:
13:53 14.03.2018
Հաղորդվում է, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչ նորություններով է հանդես գալու ընկերությունը, բայց տեղեկություններ կան, որ համաժողովի ընթացքում կներկայացվեն macOS, watchOS 7 tvOS գործառնական համակարգերը:
13:18 14.03.2018
Թուրք-ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են: Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ Վաշինգտոնը դրժում է Անկարային տված խոստումները:
11:16 14.03.2018
Սկոտ Քելլին Երկիր է վերադարձել 5 սանտիմետրով ավելի բարձրահասակ, քան տիզերք թռչելիս։
11:09 14.03.2018
Դատարանը քննում է Քրեական գործի գրավոր ապացույցները։ Ավելի վաղ լրացավ լրացավ Արայիկ Խանդոյանի և Սմբատ Բարսեղյակի դատական 10-ժամանոց սանկցիաների ժամկետը և նրանց ուղեկցեցին դահլիճ։
08:54 14.03.2018
Էմանուել Մակրոնը խոստացել է կոնկրետ քայլերում սատարել Մեծ Բրիտանիային՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային կարգի խախտման դեպքերի հետ:
20:08 13.03.2018
Տարեց բրիտանուհի Սյու Էլքոքը հսկայական ձուկ է բռնել: New York Post-ի հաղորդմամբ՝ ձկան երկարությունը գերազանցել է ձկնորսի հասակը: Ավստալաբնակ 68-ամյա կինը ձնկորսության էր գնացել որդու հետ: Բրիտանուհու խոսքերով՝ ինքը միանգամից է հասկացել, որ խայծը մեծ ձուկ է կուլ տվել: Որպեսզի որսը դուրս բերեն ջից, 40 րոպե է պահանջվել: Էլքոքին օգնել են որդին և ես երկու ձկնորսներ:
20:03 13.03.2018
Լոնդոնի իր տանն այսօր հայտնաբերվել է ռուս գործարար, «ԼոգոՎԱԶ» ձեռնարկության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գլուշկովի դին: Ձեռնարկությունը հիմնել էր օլիգարխ Բորիս Բերեզովսկին, հայտնում է The Guardian-ը:
19:45 13.03.2018
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կազմակերպչական մի շարք խնդիրներ են առաջացել: Մասնակից գրոսմայստերներից մի քանիսը դժգոհել են, որ մոնիտորների վրա կարելի է հուշումներ տեսնել, դահլիճում աղմուկ է, իսկ զուգարանը մշտապես զբաղված է:
18:41 13.03.2018
Ցնցող դեպք է տեղի ունեցել ամերիկյան Յուտա նահանգի դատարաններից մեկում: Ամբաստանյալ փողոցային խմբավորման անդամը նիստի ժամանակ գրիչը ձեռքին հարձակվել է վկայի վրա: Դատական կարգադրիչը ստիպված է եղել կրակ բացել 25-ամյա Սիալե Անգիլաույի ուղղությամբ, և նա մահացել է թիկունքին ստացած 4 գնդակներից, գրում է The Sun- ը:
18:35 13.03.2018
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը կգնի տարբեր երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքների խմբաքանակ, այդ թվում՝ հայկական կոնյակ և օղի:
17:59 13.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու որոշումը պայմանավորված է նրանով, որ նախքան Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելը Թրամփը ցանկանում է աշխատանքային նոր խումբ ստեղծել:
17:11 13.03.2018
Գերմանիայում մահացել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի այն վերակացուն, որը հայտնի էր «Օսվենցիմի հաշվապահ» անվամբ:
16:53 13.03.2018
Զենք վաճառելու առաջնահերթ նպատակը բիզնեսն է, սակայն դա այնպիսի ոլորտ է, որ չի կարող կապված չլինել քաղաքականության հետ։ Սրանով իսկ երկու զենքի վաճառքի մոտիվացիաները փոխկապակցված են։ Այս պնդումը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում հնչեցրել է Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
16:14 13.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
12:47 13.03.2018
ԱՄՆ-ում վստահ են, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին Ռուսաստանը մասնակից է եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տարածած հաղորդագրության մեջ:
12:38 13.03.2018
ՌԴ հատուկ ծառայության վետերան, սենատոր Իգոր Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել «Նովիչոկ» անունը կրող գազի արտադրությունն ու ոչնչացրել է դրա ամբողջ պաշարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
12:28 13.03.2018
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, որպեսզի բացատրություն տա «Նովիչոկ» անվանումը կրող թունավոր նյութի մասին, հայտնում է Euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև մարտի 13-ի երեկո պատասխանը չստանալու դեպքում, Բրիտանիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ: