14:13 25.06.2018
Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածներում բռնկվել են անտառային հրդեհներ: Հրդեհը ոչնչացրել է 12 շինություն և սպառնում է ոչնչացնել ևս 600-ը: Այս մասին հայտնում foxnews-ը: Հրշեջներին չի հաջողվում վերահսկողության տակ առնել րոպե առ րոպե տարածվող կրակը: Իշխանությունները հրահանգել են անմիջապես տարհանել Spring Valley շրջանում ապրող ավելի քան 3000 մարդկանց: Ըստ անտառտնտեսության պահպանության բաժնի՝ հյուսիսային Կալիֆոռնիայի տարբեր հատվածներում բռնկվել […]
13:54 25.06.2018
Իրենց բնակավայրեր վերադարձած՝ Արևելյան Ղութայի բնակիչների թիվը վերջին օրերին անցել է 70 հազարը: Այս մասին հայտարարություն է տարածել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն: «Անցած ժամերի ընթացքում 68 մարդ է վերադարձել Հոմս նահանգում գտնվող իր տուն, Հյուսիսայի Ղութա է վերադարձել 110 մարդ: Փախստականների ժամանակավոր ճամբարներից իրենց բնակավայրեր են վերադարձել Արևելյան Ղութայի 70․071 […]
11:30 25.06.2018
5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին: Հետցնցումները եղել են 3.3 մագնիտուդ հզորությամբ, հաղորդում է Հունաստանի երկրաբանական ինստիտուտը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 30.4 կմ խորության վրա: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
10:24 25.06.2018
«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]
10:08 25.06.2018
ԱՄՆ-ը մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեային կներկայացնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման պլան-գրաֆիկ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել հունիսի 12-ին՝ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։ «Մենք շուտով կիմանանք՝ պատրա՞ստ են նրանք բարեխղճորեն կատարելու ստանձնած պարտավորությունները»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա հասկացնել է տվել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացման ժամկետները տևական չեն լինի։ ԱՄՆ նախագահ […]
09:22 25.06.2018
Բրյուսելում հունիսի 24-ին անցկացվել է միգրացիոն հարցերով արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցել են ԵՄ 28 երկրներից 16-ի ներկայացուցիչները։ Փախստականների վերաբերյալ ընդանուր լուծում մշակել չի հաջողվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված աշխատանքը համաեվրոպական մակարդակով կշարունակվի։ «Մենք ցանկանում ենք միավորել նրանց, ովքեր պատրաստ են համագորակցության, և մշակել գործողությունների ընդհանուր շրջանակներ»,- ասել է […]
09:07 25.06.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկանշենկոն չի բացառել, որ տնտեսական խնդիրները կարող են հանգեցնել երկրի անկախության կորստի կամ վերածվել երկրի տարածքում արյունալի հակամարտության։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Լուկաշենկոն համապատասխան հայտարարությունն արել է Մոգիլևսկի մարզ կատարած այցի ժամանակ։ «Մենք առաջնագծում ենք։ Չենք դիմանա այս տարիներին, կձախողենք, նշանակում է՝ հարկ կլինի մտնել ինչ-որ պետության կազմի մեջ, կամ […]
08:52 25.06.2018
Սաուդյան Արաբիայի կանայք, ովքեր կիրակի ստացել են ավտոմեքենա վարելու իրավունք, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայություններում։ Այս մասին հայտնում է Erem news պորտալը։ Նշվում է, որ կանայք` երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ Էր-Ռիադում, Ջիդդայում և Դամամում, աշխատանքի են անցել տաքսու առցանց պատվիրման Uber և Careem ծառայություններում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, կիրակի հազարավոր սաուդցի կանայք […]
08:25 25.06.2018
Կալիֆոռնիական Պետալումա քաղաքում արդեն 30 տարի մրցույթ է անցկացվում, որի արդյունքներով ընտրվում է տարվա ամենաանճոռնի շունը։ Այս տարի տիտղոսը նվաճել է 9-ամյա անգլիական հովվաշուն Ժակը։ Տիրոջ խոսքով՝ ներկայում Ժա-ժան դարձել է իսկական աստղ։ Շունն աչքի է ընկնում շատ երկար լեզվով և մկանուտ թաթերով։ Հաղթողին տրվում է դեպի Նյու Յորք ուղևորության հնարավորություն և 1500 դոլար մրցանակ։ […]
08:13 25.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրի ոլորտում հավելյալ միջոցառումներով է սպառնացել այն երկրներին, որոնք չեն ազատվի մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ «ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր երկրները, որոնք արհեստական առևտրային խոչընդոտներ և մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ մուտք գործող ապրանքների վրա, վերացնեն դրանք, այլապես կբախվեն ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ միջոցառումների, քան պարզապես պատասխան միջոցառումներն են»,- գրել է […]
08:00 25.06.2018
Իտալիայի կառավարությունն արգելել է փրկարարական նավերին օգնություն ցուցաբերել փախստականներ տեղափոխող նավերին՝ չնայած աղետի ազդանշաններին։ Իտալական իշխանությունների հաղորդմամբ՝ փախստականներով նավերը Միջերկրական ծովում աղետի ազդանշաններ են տալիս լիբիական տարածքային ջրերից, այդ իսկ պատճառով, փրկարարական գործողությունները պետք է կազմակերպի Լիբիան։ Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո-Միլանեզին հայտարարել էր, որ միգրացիոն խնդիրը կտանի եվրոպական հանրույթի պառակտման և սահմանների փակման։
07:48 25.06.2018
Նիգերիայի Պլատո նահանգում ֆերմերների և անասնապահների բախումների հետևանքով առնվազն 86 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Զոհերի դիերը հայտնաբերվել են Բարիկին Լադի շրջանի գյուղերում։ Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին։ Մոտ 50 տուն է հրկիզվել։ Կիրակի տարածաշրջանում սահմանվել է պարետային ժամ՝ օրենքի հետագա խախտումները կախելու համար։ Նիգերիայում այսօրինակ […]
07:41 25.06.2018
Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունն արևմտյան ափի մոտ երկու գործողությամբ փրկել է 458 ներգաղթյալի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Այուբ Քասեմին: Նրա խոսքով՝ առաջին գործողության ընթացքում Էլ-Հոմս քաղաքի մոտ փրկվել է 361 մարդ, այդ թվում` 88 կին և 44 երեխա։ Զլիտեն քաղաքի մոտ երկրորդ գործողության ընթացքում փրկվել են 97 […]
23:41 24.06.2018
Զիմբաբվեի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 49 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Այնտեղ ներկա է եղել նաև երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվան։ Պայթյունը որոտացել է Բուլավայո քաղաքի White City մարզադաշտում, որտեղ անցկացվել է նախագահի նախընտրական հանրահավաքը։ Նախագահը չի տուժել և հաջող կերպով տարհանվել է։ Հաղորդվում է ներկա պաշտոնյաների և […]
23:08 24.06.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը НТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրում չկա քաղաքացիական պատերազմ։ «Քաղաքացիական պատերազմը հիմնվում է միջդավանական, էթնիկ, կրոնական և այլ հակամարտությունների վրա։ Մեզ մոտ նման բան չկա»,-ասել է Ասադը՝ հրավիրելով կասկած ունեցողներին այցելել կառավարության կողմից վերահսկվող շրջաններ, որտեղ կարելի է տեսնել կողք-կողքի խաղաղ ապրող սիրիական հասարակության բոլոր շերտերը։ Նրա կարծիքով՝ […]
22:28 24.06.2018
Եվրոպա ժամանող ներգաղթյալները չեն կարող անձամբ ընտրել պետությունը, որում ցանկանում են մնալ, և ԵՄ երկրները պետք է այս մոտեցման մեջ միասնական լինեն։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը՝ ժամանելով Բրյուսելում անցկացվող միգրացիոն հարցերով ոչ պաշտոնական հանդիպմանը, փոխանցում է TASS գործակալությունը։ Շվեդ վարչապետը հավելել է, որ որոշ երկրներ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել ներգաղթյալների համար, […]
22:08 24.06.2018
Իտալիան հանդես է եկել հաջակցություն տարանցիկ երկրներում Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների միջազգային պաշտպանության կենտրոնների ստեղծման։ Այս մասին ասվում է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունում, որն Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ներկայացրել է Բրյուսելում անցկացվող թեմատիկ, ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը գումարվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Միգրացիոն հարցերով 10 կետանոց «Եվրոպական բազմամակարդակ […]
21:51 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալներին առանց դատական քաշքշուկների արտաքսելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չի կարելի ներգաղթյալներին թույլ տալ «ներխուժել երկիր»։ «Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներթափանցել մեր երկիր։ Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ՝ առանց դատավորների և դատական գործերի, նրանց ուղարկենք այնտեղ, […]
21:21 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել հուլիսի 15-ին, Վիեննայում: Այս մասին հայտնում է ավստրիական Kronen Zeitung-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ արդեն մի քանի օր է՝ Վիեննայում են գտնվում ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած դիվանագետները: Նրանք քննարկել են ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները: Առաջիկայում Ավստրիա կժամանեն նաև կողմերի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները՝ նախագահների առաջիկա […]
19:15 24.06.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սադրանքներ է անվանել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բեմադրությունները։ Նրա խոսքով՝ դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին Ասադը հայտնել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Քիմիական զենքի հետ կապված այդ պատմությունը պատրվակ է ուղիղ ռազմական միջամտության և սիրիական բանակի վրա հարձակումների համար»,-ասել է Ասադը։ Նրա խոսքով՝ «ամերիկացիները մշտապես խաբում են ու անմիջապես հարձակվում»։ «Երբ […]
14:57 24.06.2018
Սիրիայի հարավի 11 բնակավայրեր ինքնակամ անցել են իշխանությունների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամատող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ բնակավայրերը, որոնք վերահսկվել են «Սիրիայի ազատ բանակի» ջոկատների կողմից, իշխանությունների կողմն են անցել «Ջեբհաթ ալ-Նուսրայի» գրոհայինների հարձակումը հետ մղելուց հետո։ «Սիրիայի ազատ բանակի» ջոկատները միացել են կառավարական զորքերի […]
13:46 24.06.2018
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին այն բանի համար, թե ինչպես է նա խոնարհվում։ Վարչապետի խոնարհական ժեստերին ուշադրություն է դարձրել The Independent-ը։ Նոթինգեմշիրում նոր վերականգնողական կենտրոն կատարած այցի ժամանակ Մեյը տարօրինակ ձևով էր խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել համապատասխան են «սիրողական […]
13:00 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հանդեպ վստահության մասին։ «Մեր միջև ստեղծվել է լավ քիմիա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով TBN հեռուստաալիքի հաղորդավարի հարցին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան այլևս չի իրականացնում հրթիռային արձակումներ և միջուկային փորձարկումներ։ Թրամփի խոսքով՝ իրեն և Կիմ Չեն Ինին հաջողվել է Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով կնքել «հրաշալի […]
12:41 24.06.2018
Նովոսիբիրսկից Անթալիա ուղևորվող՝ թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։ Պատճառը եղել է շարժիչի անսարքությունը: Ինքնաթիռը, որում գտնվել է 200 մարդ, վայրէջք է կատարել Ղազախստանի Ատիրաու քաղաքի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ժամը 10:20-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել քաղաքի օդանավակայանում, հայտնել է Ղազախստանի ներդրումների և զարգացման հարցերով նախարարության քաղավիացիայի […]
11:47 24.06.2018
Իտալիայի երկու փոխվարչապետերը քննադատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ միգրացիայի մասին նրա արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իտալիան իսկապես բախվում է ծայրահեղ միգրացիայի, մասամբ այն պատճառով, որ Ֆրանսիան շարունակում է սահմանին մերժման դիմել։ Այդ արտակարգ իրավիճակում Մակրոնն իր երկիրն առաջադրում է Իտալիայի թիվ մեկ թշնամու պաշտոնի թեկնածու»,-հայտարարել է փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն։ […]
10:56 24.06.2018
Իրաքցի զինվորականներն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդների հանդիպման վայրին։ Արդյունքում սպանվել են 45 գրոհայիններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հարվածը հասցվել է F-16 կործանիչներով։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են Եփրատ գետի մոտ գտնվող Հաջին քաղաքի 3 տներ։ Իրաքցի զինվորականները նշել են, որ հարվածը հաջող է եղել, և բոլոր թիրախները խոցվել են։ Ոչնչացված գրոհայինների […]
10:22 24.06.2018
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարությունում հայտարարել են, որ Մաքսային և սահմանային ծառայությունն անօրինական ներգաղթյալների 522 երեխաների միավորել է նրանց հարազատների հետ երկրի սահմանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրանք ընտանիքներից բաժանվել էին զրոյական հանդուրժողականության նախաձեռնության շրջանակում։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են օրվա ընթացքում ծնողների հետ վերամիավորել ևս 20 երեխայի։ Սակայն , ինչպես նշվում է, […]
10:08 24.06.2018
Red Hen ռեստորանի սեփականատեր Ստեֆանի Վիլքինսոնը հայտարարել է, որ պահանջել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսից լքել հաստատությունը՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նրա խոսքով՝ Red Hen-ում աշխատում են ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մի քանի աշխատակիցներ, հենց նրանց խնդրանքով էլ Վիլքինսոնը խնդրել է […]
09:49 24.06.2018
Հունիսի 24-ին ուժի մեջ է մտել Սաուդյան Արաբիայի թագավորի թույլտվությունը, որի շնորհիվ կանայք կարող են ավտոմեքենա վարել։ Մինչ այդ Սաուդյան Արաբիան եղել է աշխարհում միակ երկիրը, որտեղ կանանց արգելվել է ղեկին նստել։ Թույլտվության՝ ուժի մեջ մտնելուց հետո կանայք մեքենաներով զանգվածաբար դուրս են եկել քաղաքների փողոցներ։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի վաղ թույլատրել էին կանանց մասնակցել ֆուտբոլային […]