23:15 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […]
22:20 18.03.2025
Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […]
21:43 18.03.2025
Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […]
21:00 18.03.2025
Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտումը և կոչ է անում Թել Ավիվին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն դատապարտում է Գազայի հատվածում հրադադարի խախտումը և իսրայելական ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը։ ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և կրկին […]
20:33 18.03.2025
Ժնևում երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել Կիպրոսի խնդրի լուծման գործում՝ պայմանավորվելով կղզու երկու կողմերում երթևեկության համար բացել չորս անցակետ՝ հարավից հյուսիս և հյուսիսից հարավ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անցել են կառուցողական ձևով, երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունը բանակցություններում առաջընթացի […]
19:50 18.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է պատժամիջոցներ կիրառել Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի մի շարք դատավորների դեմ, ովքեր 2024 թվականին ժամանակավորապես արգելել են X-ի աշխատանքը հարավամերիկյան հանրապետության տարածքում։ Սահմանափակիչ միջոցների ներդրման գլխավոր նախաձեռնողը սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկն է, հայտնում է բրազիլական Metrópoles պորտալը։ Սպիտակ տունը մտադիր է Պետդեպարտամենտին 120 օրվա ընթացքում կարգադրել կազմել բոլոր դատավորների […]
19:25 18.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ «Նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է […]
19:05 18.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է «շատ կարճ ժամանակում» հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Հարիսոն Ֆիլդսը` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկերոջ առաջիկա հեռախոսազրույցի հետ։ «Նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված, և վերջնակետն այն է, որ նա ցանկանում է հասնել խաղաղության», – ասել է […]
18:45 18.03.2025
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան ցնցված է Իսրայելի օդային հարվածներից հետո Գազայում զոհերի մասին լուրերից և կոչ է անում հարգել զինադադարը։ Այս մասին նա հայտարարել է X-ի իր էջում։ «Ցնցված և տխուր եմ Գազայից ստացված լուրերից և անցած գիշեր Իսրայելի օդային հարվածներից հետո բազմաթիվ քաղաքացիական զոհերից: Բռնությունը պետք է դադարեցվի և հրադադարի համաձայնագրի պայմանները պետք […]
17:43 18.03.2025
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մի շարք առանցքային պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, անհրաժեշտ […]
17:21 18.03.2025
Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է հոր՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել, ասել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։ Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը (Պետրոս Գրիգորյան) ծնվել է Բուլղարիայում։
16:31 18.03.2025
Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […]
15:48 18.03.2025
Գերմանիան և ԵՄ վեց այլ երկրներ աջակցել են Չեխիայի նախաձեռնությանը` համայնքի բյուջեից ֆինանսավորել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է իր վճարումները: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր , որ Եվրամիությունը դիտարկում […]
15:15 18.03.2025
Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ «Մեկ անդամ երկիր ուղղակի արգելափակում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Դա Հունգարիան է»,- նշել է Ստեֆանիշինան։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Դա […]
14:48 18.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ «Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
14:19 18.03.2025
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2025 թվականի վերջը ազատ առևտրի երկու համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մինչև տարեվերջ մենք կարող ենք ակնկալել, որ ԵԱՏՄ-ն կստորագրի ազատ առևտրի ևս երկու համաձայնագիր»,- ասել է նա։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի գործարար համայնքը «պետք է ավելի մոտիկից ուսումնասիրի այս նոր հնարավորությունները»։
14:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային […]
14:00 18.03.2025
Եվրոպական միության երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը վճռական է շարունակել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին «Ռաիսինա դիալոգ» քաղաքագիտական համաժողովի շրջանակներում։ «Ես տեսնում եմ, որ ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը հստակ պարտավորություն են ստանձնել շարունակել պատերազմը», – ասել […]
13:44 18.03.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե […]
13:38 18.03.2025
Կրեմլը մտադիր է հնարավորինս արագ զեկուցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որը սպասվում է մարտի 18-ի կեսօրին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կեսօրին տեղի կունենա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա […]
12:55 18.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, […]
12:50 18.03.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներից, ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից, որոնք հանգեցրել են զգալի քաղաքացիական զոհերի»,- ասվում է փաստաթղթում։ Գուտերեշը կոչ է անում հարգել հրադադարը, անարգել վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել։
12:14 18.03.2025
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը այս տարի Ջիդդաում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 11-ին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս բանակցություններից հետո հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարություն, ըստ որի, մասնավորապես, Կիեւը պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին […]
11:22 18.03.2025
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։
11:00 18.03.2025
Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […]
10:00 18.03.2025
Գազայի հատվածում գտնվող շտապօգնության ծառայությունները չեն կարողանում օգնել իսրայելական բանակի հարվածների հետևանքով տուժածներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ շտապօգնության մեքենաները չեն կարողանում արձագանքել վիրավորների մասին ահազանգերին, քանի որ իսրայելական բանակը նախկինում ոչնչացրել է տեխնիկայի մեծ մասը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել պաղեստինյան […]
09:50 18.03.2025
Իսրայելական բանակին հանձնարարվել է «վճռականորեն գործել» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պատանդներին ազատ արձակելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ը «մերժել է բոլոր առաջարկները, որոնք ստացել է» ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովից և այլ միջնորդներից։ «Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի մեծացող ռազմական ուժով»,- Իսրայելի վարչապետի գրասենյակից մեջբերում է արել […]
09:45 18.03.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունից պահանջել է ամբողջությամբ պատասխանատվություն կրել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար։ «Մենք միջնորդներից պահանջում ենք Նեթանյահուին լիովին պատասխանատու համարել հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում: Շարժումը կոչ է արել Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը «ստանձնել իրենց պատմական […]
09:35 18.03.2025
Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի 59 ինքնաթիռ է մոտենում կղզուն։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ի իր էջում, նկատվել է նաև PLA նավատորմի ինը նավ: «Այսօր առավոտյան 59 ինքնաթիռներից 43-ը հատել են միջին գիծը Թայվանի նեղուցով և մտել Թայվանի հյուսիսային, կենտրոնական, հարավ-արևմտյան և արևելյան ՀՕՊ […]