09:30 18.03.2025
Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հաղորդում է Գազայի հատվածի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակը։ Պաղեստինյան անկլավի տարածքում իսրայելական ավիահարվածների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը՝ 107 մարդ, եղել են անկլավի հարավում գտնվող բնակավայրերի բնակիչներ։
09:20 18.03.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 14-ին կայացած տեսակոնֆերանսի հանդիպումն անվանել է տպավորիչ և ասել, որ ինքը Ռուսաստանի առաջնորդին վենեսուելական սուրճ է ուղարկել։ «Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տպավորիչ էր», – ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքով։ Նախագահն ասել է, […]
09:10 18.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու։ «Վաղն առավոտյան ես կխոսեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում՝ նշելով, որ անհամբեր սպասում […]
08:50 18.03.2025
Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական (իսրայելական-ՏԱՍՍ) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի […]
00:10 18.03.2025
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղությանը, կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված և կեղծ դատավարությունների ենթարկված հայերի մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց»: As Armenia and Azerbaijan edge towards peace, it’s important not to forget about those Armenians held […]
23:26 17.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
22:59 17.03.2025
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն ամռանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ: Հայաստանի պաշտոնական աղբյուներն այս տեղեկությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ինչի՞ համար կարող է դա արվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան RT (Ռաշա Թդեյ) գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ […]
21:43 17.03.2025
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը կարծես չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին՝ վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե սահմանին Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս ապատեղեկատվությունից հետո էլ հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգել է Բաքու […]
21:00 17.03.2025
Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դրա բուն պատճառի լուծման միջոցով, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը լրացուցիչ պատճառներ կստեղծի էսկալացիայի համար: Այս մասին «Մայակ» ռադիոկայանին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ «Բացարձակ վտանգավոր միտում: Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում եվրոպացիները. ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման […]
20:46 17.03.2025
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո մոտ 160 պաղեստինցի է զոհվել։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է անկլավը։ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը և հարվածներ հասցնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին․ վերջինը Գազայի կենտրոնում անօդաչու թռչող սարքի վերջին գրոհն էր, որի հետևանքով զոհվեց հինգ մարդ: Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայի սպանված բնակիչների ընդհանուր թիվը […]
20:33 17.03.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Սիրիայում ներառական քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը և ասել, որ Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի երկրին և տարածաշրջանին աջակցելու համար: «Սիրիայի խաղաղ ապագան հնարավոր է միայն ներառական քաղաքական գործընթացի միջոցով: Անցումային կառավարությունը ոչ միայն պետք է ամբողջությամբ հետաքննի հարյուրավոր խաղաղ բնակիչների դեմ կատարված սարսափելի հանցագործությունները և պատասխանատվության ենթարկի […]
20:09 17.03.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գնում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք գնում ենք մեր երկկողմ հարաբերությունների վերականգնման, տարբեր մակարդակներում երկխոսության տարբեր եղանակների վերականգնման ճանապարհով: Սա շատ կարևոր քայլ է», – ասել է Պեսկովը:
19:30 17.03.2025
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպան Կիրստի Նարինենը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանդիպմանն անդրադարձ […]
18:22 17.03.2025
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […]
17:55 17.03.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։ «Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: Congratulations, […]
16:57 17.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն […]
15:31 17.03.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական էջում։ «Հայաստանում Դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը»,-ասված է հայտարարության մեջ։ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։ Նա […]
15:24 17.03.2025
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի […]
14:41 17.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […]
14:37 17.03.2025
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։ «Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։ Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է […]
14:26 17.03.2025
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։
14:21 17.03.2025
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։
13:34 17.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah-ը։ «Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է հրատարակությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հույս […]
13:23 17.03.2025
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանն ապօրինի հատելու համար, երկուշաբթի հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Դատավարության ժամանակ դատավոր Միխայիլ Ջինջոլիան, հրապարակելով Սաակաշվիլիի դատավճիռը սահմանի ապօրինի հատման գործով, հայտարարեց, որ նախկին նախագահը դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման՝ նախկինում կայացված դատավճիռների հիման վրա։
12:27 17.03.2025
Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց կամ համաձայնել սահմանափակել իր զինված ուժերը։ Այս մասին RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի «ճանաչի» տարածքների կորուստը, ինչպես նաև համոզված է, որ ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել մասնակցել «այս […]
12:17 17.03.2025
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Անկեղծ և երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և մշակութային համագործակցության […]
11:45 17.03.2025
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այս մասին գրված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ «Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված […]
11:24 17.03.2025
Եվրամիությունը պետք է համաձայնության գա «շատ մանրամասների» շուրջ, նախքան կարողանա հաստատել Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն այս որոշմանը, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է բարձրաձայնեն […]
10:31 17.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հնարավոր է՝ ես խոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան մամուլի հրապարակում։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք տարածքների մասին։ […]
10:00 17.03.2025
ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել իսրայելական Galaxy Leader նավի վրա, որը գրավել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։ «Ամերիկյան թշնամին երկու հարված է հասցրել կալանավորված իսրայելական Galaxy Leader նավի նավապետի խցիկին»,- պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Գազայի հատվածում […]