13:21 07.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին բացատրել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը գերատեսչություններում կադրային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն չունի, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Թրամփն ասել է, որ Մասկն իրավասու է գերատեսչություններին առաջարկություններ ներկայացնելու, բայց ոչ միակողմանի որոշումներ կայացնելու կադրային հարցերի և ռազմավարության վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ սա Սպիտակ տան […]
12:09 07.03.2025
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ առաջարկելով անհապաղ ավելացնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի: «Ես գրավոր հարցում եմ ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Հաագայի գագաթնաժողովում ծախսերի հարցը բարձրացնելու և Դաշինքի շրջանակներում որոշում կայացնելու համար, որպեսզի ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և, հնարավոր է, ավելին հատկացվի պաշտպանությանը: […]
11:44 07.03.2025
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։ Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ: «Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան […]
11:25 07.03.2025
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկի չեն վտարի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – […]
11:10 07.03.2025
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական […]
10:44 07.03.2025
Չինաստանը ողջունում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ուրբաթ օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Վան Ին ՝ խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից […]
10:30 07.03.2025
Վլադիմիր Զելենսկու պետական այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կկայանա 2025 թվականի ապրիլի 10-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ «Այցը նախատեսված է ապրիլի 10-ին»,- ասել է նա։ Մագվենյան հավելել է, որ այցը պետության շարունակական ջանքերի մի մասն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության համար:
10:00 07.03.2025
Հունգարիայի իշխանությունները հանրաքվե կանցկացնեն Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն վերաբերվենք Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցին, այժմ անհնար է այս հարցում պատասխանատու որոշում կայացնել։ Ուստի, ես եկել եմ այն եզրակացության, որ մենք քվեարկություն ենք նախաձեռնելու Եվրամիությանը […]
09:50 07.03.2025
Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին Արևմտյան ափում փախստականների ճամբարների քանդումն անվանել է 1967 թվականի պատերազմից ի վեր պաղեստինցիների ամենամեծ տեղահանումը: Նա համապատասխան հայտարարություն է տեղադրել X-ում։ «Հորդանան գետի արևմտյան ափում տների համակարգված քանդումն աննախադեպ ազդեցություն է թողնում պաղեստինցի փախստականների կյանքի վրա։ Ջենին, Թուլկարմ և Նուր Շամս փախստականների ճամբարներում […]
09:40 07.03.2025
Չինաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ զարգացնում են հարաբերություններ, որոնք ուղղված չեն երրորդ կողմերի դեմ և բացառում են առճակատումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը և Ռուսաստանը գտել են համակեցության ուղի, որը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են դաշինքների հետ չդաշնակցումը, առճակատման բացակայությունը և երրորդ կողմերի դեմ երկկողմ հարաբերությունների չուղղորդումը», – ասել […]
09:30 07.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, երբ հարմար պահը լինի։ «Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ Վլադիմիր Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները մտածենք, որ պահը ճիշտ է»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա հավելել է, որ առաջնորդների միջև խոսակցություններին պետք է նախորդեն բանակցությունները կողմերի միջև։ […]
09:21 07.03.2025
Ճապոնիայի իշխանությունները բացարձակապես վստահ են, որ Միացյալ Նահանգները, անվտանգության երկկողմ պայմանագրի շրջանակներում, հավատարիմ է իր պաշտպանությանը բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամերիկա-ճապոնական պաշտպանական դաշինքի մասին։ «Մենք բացարձակապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգները կկատարի Ճապոնիա-ԱՄՆ Անվտանգության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ […]
09:05 07.03.2025
Թայվանը երբեք երկիր չի եղել, և նրա կարգավիճակը չի փոխվի նաև ապագայում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (NPC, խորհրդարան) 3-րդ նստաշրջանը, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «ՄԱԿ-ի որոշումը ամբողջությամբ լուծեց ՄԱԿ-ում ամբողջ Չինաստանի, այդ թվում՝ Թայվանի ներկայացվածության հարցը․ ՄԱԿ-ում Թայվանի տարածաշրջանի միակ անունն այն է, […]
08:47 07.03.2025
Լաթաքիա նահանգի ներքին անվտանգության վարչությունը պարետային ժամ է սահմանել Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև բախումների ֆոնին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։ Հինգշաբթի օրը Ասադի կողմնակիցների խումբը հարձակվել է սիրիական նոր վարչակազմի ներքին անվտանգության վարչության անցակետերից մեկի վրա Ջեբլա քաղաքի մերձակայքում։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 15 […]
08:39 07.03.2025
ԱՄՆ-ը մտադիր չէ պաշտպանել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) այն դաշնակիցներին, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք նա մտադիր է պաշտոնականացնել այնպիսի քաղաքականություն, որ Վաշինգտոնը չի պաշտպանի դաշինքի երկրներին, որոնք բավարար չափով չեն ծախսում իրենց […]
08:21 07.03.2025
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի կեսերը բանակցություններ վարել այլ պետությունների ներկայացուցիչների հետ՝ այդ երկրների պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զսպման ուժերի գործողությունների ընդլայնման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության արտակարգ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ «Իմ մի քանի գործընկերներ դիմել են ինձ, և մենք այժմ մտնում ենք մի փուլ, […]
23:59 06.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: «Կարևոր քննարկումներ նախագահ Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության ճանապարհի մասին»,- գրել է դաշինքի ղեկավարը: Important discussions with President @ZelenskyyUa about the path to a lasting peace in Ukraine. pic.twitter.com/0YuXEPtT5d — Mark Rutte (@SecGenNATO) March 6, 2025
23:39 06.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […]
23:28 06.03.2025
Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […]
22:33 06.03.2025
Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […]
17:37 06.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են: Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա […]
16:00 06.03.2025
Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը` նվազեցնելու Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ ստեղծելով ուժի նոր կենտրոն մայրցամաքում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ Թրամփի գործողությունները «տագնապային զանգ են բոլորի համար, ինչը նշանակում է, որ իրենք պետք է համախմբվեն […]
15:50 06.03.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության ինովացիոն ստորաբաժանումը (DIU) պայմանագիր է կնքել ամերիկյան Scale AI ընկերության հետ՝ մշակելու արհեստական ինտելեկտի (AI) վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգի նախատիպը, որը կոչվում է Thunderforge: Այս մասին ասվում է ստորաբաժանման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Thunderforge տեխնոլոգիական լուծումը կտրամադրի AI-ի վրա աշխատող պլանավորման հնարավորություններ, որոշումների աջակցման գործիքներ և ավտոմատացված աշխատանքային հոսքեր, որոնք […]
15:41 06.03.2025
Ռուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
15:14 06.03.2025
Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […]
14:23 06.03.2025
Ռուսաստանը մի կողմ չի կանգնի և կաջակցի Աբխազիային էներգետիկ խնդիրների հետ կապված արտակարգ իրավիճակներում, հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կբարելավվի և կպարզեցվի, ինչը ռուսական պետության ղեկավարի առաջնահերթությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեկ նախագահը շատ, շատ մանրակրկիտ և դրական զրույց ունեցավ Աբխազիայի ընտրված […]
14:17 06.03.2025
Ռուսաստանը փոխզիջումների տեղ չի տեսնում Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտներ տեղակայելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում: Այս քննարկումն ընթանում է բացահայտ թշնամական նպատակներով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա ԵՄ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ […]
14:10 06.03.2025
Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը – խմբ.) ինձ խնդրեց արագացնել աշխատանքը ֆրանսիական օգնության տարբեր փաթեթների վրա: Որովհետև մենք՝ եվրոպացիներս, չենք կարող սահմանափակվել հայտարարություններով: Մենք նաև պետք է գործենք փոխհատուցելու ամերիկյան օգնությունը, որը կարող է […]
14:00 06.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Միջազգային իրավական հարցեով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատման որոշումը չի կապում միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ՝ ՀՀ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառներին ու հնարավոր տարաձայնությունների […]
13:35 06.03.2025
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել «մոտ ապագայում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ «Մենք քննարկել ենք արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը: Մենք […]