14:42 05.03.2025
Ֆրանսիան փորձում է կապ հաստատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։ «Ֆրանսիան և Անգլիան առաջարկել են զինադադար, և ակնհայտ է, որ դա այժմ քննարկվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության համատեքստում: Ֆրանսիան և Եվրոպան փորձեր են արել վերականգնել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապերը և հասնել այդ […]
14:17 05.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան դիմելու է իր երկրի քաղաքացիներին, այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Իմ սիրելի հայրենակիցներ, այս մեծ անորոշության ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է իր ամենալուրջ մարտահրավերների առաջ, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան ժամը 20.00-ին»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ։
14:01 05.03.2025
Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլինի բանակցությունների լավագույն վայրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա չի բարձրացվել և ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն տեղն […]
13:48 05.03.2025
Կրեմլը դրական է գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով նաև դրա մի խոչընդոտը։ «Դրական է։Հարցն այն է, թե ում հետ նստել բանակցությունների։ Առայժմ օրինական արգելքը Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար մնում է ուժի մեջ: Հետևաբար, ընդհանուր մոտեցումը դրական […]
13:33 05.03.2025
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստան-Ավստրիա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ներգրավվել բոլոր հարթակներում, որոնք կարևոր դեր […]
12:47 05.03.2025
Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հայ ժողովրդին բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության ցուցաբերման համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի՝ ի նպաստ Հայաստանի […]
11:41 05.03.2025
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկու հետ մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Աղբյուրների համաձայն՝ նրանք ցանկանում են «խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ Թրամփին միասնական ճակատ ներկայացնել»։ Ինչպես նշում է հրատարակությունը, նման այցը կարող է […]
11:18 05.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքին և պատրաստ է ընդունել այն իր երկրի կազմ։ «Մենք լիովին աջակցում ենք Գրենլանդիայի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին, և եթե նրանք ցանկանան, մենք կողջունենք նրանց Միացյալ Նահանգներում: Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի ունենա, քանի որ Գրենլանդիան կարևոր է […]
11:03 05.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անողոք» ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար և երկխոսություն է պահպանում երկու կողմերի հետ։ «Ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը, ժամանակն է վերջ տալ այս անիմաստ պատերազմին»,- ասել է Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը «հզոր ազդանշաններ» է ստացել խաղաղություն կնքելու […]
10:37 05.03.2025
Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական […]
10:28 05.03.2025
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների […]
10:00 05.03.2025
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները հանգեցրին երկրում գնաճի կտրուկ աճի և տնտեսական աղետի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, նախորդ վարչակազմից մենք ժառանգեցինք տնտեսական աղետ և գնաճային մղձավանջ, նրանց քաղաքականությունը բարձրացրեց էներգակիրների գները, ավելացրեց սննդի ծախսերը և անմատչելի դարձրեց միլիոնավոր ամերիկացիների համար առաջին անհրաժեշտության ապրանքները: Մենք 48 […]
09:50 05.03.2025
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին մարտի 6-ին կժամանի Մոսկվա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ այցը կտեւի երկու օր։ Ճամփորդության ծրագրի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Bloomberg-ը նշում է, որ Հնդկաստանը ձգտում է հավասարակշռություն գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և հիշեցնում է, որ փետրվարի կեսերին Հնդկաստանի վարչապետ […]
09:38 05.03.2025
Պեկինը ծրագրում է վճռականորեն ճնշել արտաքին ուժերի միջամտությունը Թայվանի հարցում։ Այս մասին ասվում է ՉԺՀ կառավարության զեկույցում, որը տարածվել է 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ, խորհրդարան) 3-րդ նստաշրջանի բացմանը։ «Մենք միշտ պետք է հավատարիմ մնանք Թայվանի հիմնախնդիրը նոր դարաշրջանում լուծելու ընդհանուր ռազմավարությանը», – ասվում է փաստաթղթում: Պեկինը ձգտում է խորացնել կղզու հետ ինտեգրված զարգացումը, […]
09:30 05.03.2025
Եգիպտոսի՝ Գազայի հատվածի վերակառուցման ծրագիրը ներառում է անկլավում առևտրային նավահանգստի և միջազգային օդանավակայանի կառուցում։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում։ «Գազայի վերականգնման ծրագիրը ներառում է ձկնորսական նավամատույցի և առևտրային նավահանգստի կառուցում, ինչպես նաև նախատեսվում է վերականգնել ճանապարհները և բարելավել անկլավի բնակիչների համար հիմնական […]
09:20 05.03.2025
ԱՄՆ կառավարությունը հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար, մինչդեռ Եվրոպան շատ ավելին է ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու վրա։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած ելույթում, որով նա հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։ «Ես նաև անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը […]
09:10 05.03.2025
Չինաստանի կառավարությունը նախատեսում է նպաստել մարտական պատրաստության ուժեղացմանը և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հզորության արագացված զարգացմանը։ Այս մասին ասված է 14-րդ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ, խորհրդարան) 3-րդ նստաշրջանի բացման ժամանակ տարածված կառավարության զեկույցում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք նոր կարևոր առաջընթացի ենք հասել ազգային պաշտպանության և զինված ուժերի կառուցման ոլորտում։ Անհրաժեշտ է համակողմանիորեն ուժեղացնել ռազմական […]
09:00 05.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Մինսկի պատրաստակամության մասին։ «Հիմա Զելենսկիին համոզելու կարիք չկա, անկախ նրանից, թե ով է նա, մենք պետք է համաձայնության գանք Զելենսկիի հետ, քանի որ Զելենսկին իր թիկունքում ունի ուկրաինական հասարակության մեծ մասը։ Ուստի, մենք պետք է բանակցենք։ Եկեք այստեղ նստենք։ Հանգիստ, առանց […]
08:50 05.03.2025
ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնյաները բանակցություններ են վարում մարտի 4-ին Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը նվազեցնելու կամ վերացնելու շուրջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ քննարկումները տեղի են ունեցել ողջ երեքշաբթի։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ամերիկայի նախագահը կարող են բանակցություններ […]
08:30 05.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն այս տարի։ «Ուկրաինան շատ փոքր է, որպեսզի կործանի աշխարհը, որտեղ մենք բոլորս ապրում ենք՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան, ուստի, մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հետ։ Ավելի հեշտ կլինի վերջ տալ Մերձավոր Արևելքին, եթե դա ցանկանան ամերիկացիները, ինձ թվում է, որ […]
08:15 05.03.2025
Արաբ առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները հարավային Լիբանանում և հրեական պետությունից պահանջել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը: Այս մասին ասվում է Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ հռչակագրում, որը երեքշաբթի անցկացվել է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են Լիբանանում հրադադարի համաձայնագրի բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը և Իսրայելից պահանջում […]
23:27 04.03.2025
Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […]
22:55 04.03.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել Խայբեր Փախտունխվա նահանգում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Բաննու թաղամասում։ Հարձակվողի թիրախը անվտանգության կառույցներն էին։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ևս 18 մարդ վիրավորվել է։ Նահանգի իշխանությունները դատապարտել են ահաբեկչությունը և հայտնել, որ սպասում […]
22:11 04.03.2025
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […]
21:50 04.03.2025
Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]
21:35 04.03.2025
Վաշինգտոնի նպատակն է Կիևին ներգրավել ուկրաինական կարգավորման բանակցություններում, երեքշաբթի ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը: «Մենք այնքան էլ մտահոգված չենք Ուկրաինայի հրապարակային հայտարարություններով: Մեզ պետք է, որ այս երկիրը համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։ Մինչ այժմ Ուկրաինան բանակցություններ վարելու ցանկություն չի հայտնել, հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա լրագրողներին՝ ԱՄՆ Կոնգրեսում: Վենսը նշել […]
20:51 04.03.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցի դեպքում հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների վրա և նշել, որ դեռ ոչ ոք նման հայտարարություններ չի արել։ «Այժմ հաղորդագրությունների մեծ քանակություն կա՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ, իհարկե, ամեն ինչ արժե ձայնագրել, բայց պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների վրա», […]
20:34 04.03.2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։
20:25 04.03.2025
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Լիագումար նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ «84 կողմ, ոչ մեկ դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ», – ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք […]
20:10 04.03.2025
ԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […]