10:00 25.02.2025
Լոնդոնը չի բացառում, որ Մոսկվան կարող է վերադառնալ Յոթնյակի խումբ (G7), որն, արդյունքում կարող է կրկին դառնալ ութնյակի խումբ (G8): Այդ մասին բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Դեն Ջարվիսը։ «Սա թեմա է, որը կքննարկվի միջազգային դաշնակիցների հետ»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք G7-ի […]
09:55 25.02.2025
ԱՄՆ-ը ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք։ «Մենք […]
09:50 25.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է վերսկսել Keystone XL նավթամուղի շինարարությունը Կանադայից ԱՄՆ։ Նա այդ մասին հայտարարություն է տեղադրել երկուշաբթի օրը Truth Social-ում: Ինչպես երևում է Թրամփի հրապարակումից, կանադական կապալառու TC Energy-ն, որը մասնակցել է գազամուղի կառուցմանը, պետք է «անհապաղ կառուցի այն»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը մեղադրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, […]
09:45 25.02.2025
Պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին: «Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք […]
09:35 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել […]
09:30 25.02.2025
«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները […]
09:10 25.02.2025
Շվեդիան համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կմ հեռահարություն։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter թերթը, որը նշում է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։ Այս զինատեսակներով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028 թվականին։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ: «Սա այն է, ինչին […]
09:00 25.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նորմալ և դրական իրադարձություն են, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ Փարիզը ներկայացված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ «Ես հանգիստ եմ, նորմալ է, որ ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի հետ։ Միակ մտահոգությունն այն է, որ այն […]
08:50 25.02.2025
BRICS երկրների կողմից ստեղծված Նոր Զարգացման Բանկի (NDB) ղեկավար, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը հիվանդության պատճառով հոսպիտալացվել է Շանհայում։ Այս մասին հայտնել է բրազիլացի պատգամավոր Խոսե Գիմարեսը։ «Առողջացում եմ մաղթում մեր նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆին, ով հոսպիտալացվել է Շանհայում հիվանդության բուժման համար, որը բժիշկները լուրջ չեն համարում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ինչպես գրում […]
08:25 25.02.2025
Ճապոնիայի կառավարությունը սերտորեն կաշխատի G7 երկրների և այլ երկրների հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և որոշելու, թե ինչ միջոցներ կլինեն արդյունավետ այս նպատակին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ պատասխանելով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների համատեքստում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պահպանման մասին հարցին։ «Մենք շարունակում ենք համագործակցել միջազգային հանրության հետ, առաջին հերթին՝ […]
08:15 25.02.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձեւի ընդունումը համաշխարհային կազմակերպության առաջին նշանակալից քայլն էր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։ «Առաջին անգամ ՄԱԿ-ը ինչ-որ արդյունավետ և բովանդակալից բան արեց այս պատերազմի վերաբերյալ՝ խաղաղության կոչ անող մեր բանաձևով։ Դոնալդ Թրամփի գաղափարն այն է, որ դուք կարող եք գնալ […]
00:51 25.02.2025
ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից է համարում Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը երրորդ համաշխարհային պատերազմի վերածումը թույլ չտալը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Կարծում եմ՝ Էմանուելը համաձայն է ինձ հետ ամենակարևոր հարցերում: Գլխավորն այն է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Սա կարող է լինել […]
00:45 25.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […]
00:09 25.02.2025
Կանադայի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել են 76 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին նշվում է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ։ «Ռուսաստանի վրա ճնշումը պահպանելու համար վարչապետ Թրյուդոն հայտարարեց նոր պատժամիջոցների մասին 76 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ», – ասվում է փաստաթղթում: Վարչապետը նաև հայտարարել է, որ Կանադան գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի «ստվերային» նավատորմի […]
23:47 24.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 9-ը դեռ վաղ է Մոսկվա իր այցի համար, սակայն նա նախատեսում է «հարմար պահին» այցելել Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է TASS-ը: Սպիտակ տանը ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ, Թրամփին հարցրել են, թե երբ է նա պատրաստվում այցելել Մոսկվա: «Ոչ շուտով, բայց ես անպայման կանեմ […]
23:01 24.02.2025
Կիրակի օրը Անկարայում կայացել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հերթական համագումարը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, վերընտրվել է կուսակցության նախագահ, բայց համագումարում անսպասելի զարգացումներ էլ են եղել: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, ինչի՞ հետ է կապված քաղաքական թիմի կազմը վերանայելու ձգտումը և իշխող քաղաքական ուժը ո՞ւմ է առաջադրելու նախագահի թեկնածու. այս […]
20:50 24.02.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Բանաձեւին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր։ Բանաձեւը պատրաստել է Ուկրաինան ՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։
20:44 24.02.2025
Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը, այս պահին դա անիրատեսական է, ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակենենը Keskisuomalainen թերթին: «Մենք չենք պատրաստվում բացել սահմանը: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ցանկություն ունի անհապաղ շարունակել միգրանտների հոսքերն ուղղել դեպի Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ավելի վաղ Հելսինկիում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովն առաջարկել էր ֆիննական կողմին բացել սահմանը։ […]
20:35 24.02.2025
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ այժմ հնարավորությունների պատուհան է բացվում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ «Ուկրաինական հարցի բանակցային լուծման կոչերն աճում են, և բացվում է խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհան»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Ֆու Կոնգը հավելել է, որ Չինաստանը «աջակցում է խաղաղության հասնելու բոլոր ջանքերին, […]
20:22 24.02.2025
Կիևի ռեժիմի կապիտուլյացիան միայն ժամանակի հարց է, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ուկրաինան դարձել է մասնավոր ռազմական ընկերության նման, որը պայքարում է արևմտյան աշխարհաքաղաքական շահերի համար, և հակամարտությունը դարձել է դասական պրոքսի պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև: Չնայած դրան, ուկրաինական բանակը աղետալի կորուստներ է կրել, իսկ Կիևի ռեժիմի կապիտուլյացիան դարձել է […]
20:12 24.02.2025
Կանադայի իշխանությունները կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ երկիր կանադական ռազմական կոնտինգենտի ուղարկումը։ Այս մասին վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կիևում եվրոպացի առաջնորդների հետ մամուլի ասուլիսում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք կաշխատենք դրա վրա (Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության ապահովման հարցի շուրջ) մեր հարևանների հետ, բայց բոլոր տարբերակները սեղանին են»,- […]
20:06 24.02.2025
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել հետ կանչել հակառուսական բանաձեւի նախագիծը հօգուտ «ամերիկյան չեզոք փաստաթղթի»։ «Այսօր մեզ անհրաժեշտ է մի բանաձև, որը կճանաչի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների հավատարմությունը պատերազմի տեւական ավարտին։ Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձեւի նախագիծը հենց դա է անում: Մեր նախագիծը կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, ինչպես նաև կոչ անել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև […]
17:58 24.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքին Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հայաստանը խորապես գնահատում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, ներառյալ՝ Եվրոպական միության շրջանակում, և ակնկալում է ավելի ամրապնդել մեր բազմակողմանի համագործակցությունը, որը հիմնված […]
17:54 24.02.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում. «Հարգարժան նախագահող, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ն.Գ. պարոն Յուրգ Լաուբերին և Մարդու իրավունքների խորհրդի ողջ բյուրոյին ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, և մենք պատրաստ ենք աջակցել ձեր կարևոր […]
17:23 24.02.2025
Երբ ձմռանը մեր շրջակայքը ծածկվում է ձյունով, մենք հաճախ հիանում ենք այդ հանդարտ գեղեցկությամբ, սակայն, շրջակա միջավայրը պարզապես գեղեցկացնելուց բացի, ձյունը կարևոր դեր է կատարում՝ մաքրում է օդը: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հետազոտությունները և տվյալները ցույց են տալիս, որ ձյունը զգալի ներդրում ունի մթնոլորտի մաքրման և օդի որակի բարելավման գործում, ինչի ապացույց […]
16:10 24.02.2025
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
15:25 24.02.2025
Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։ Ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի հետևյալ հղումով (Երևանի ժամանակով ժ. 15:30-ին). http://webtv.un.org/en/asset/k15/k15l8960to
15:09 24.02.2025
Իսպանիան խոստացել է Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Ուկրաինան պետք է հասնի արդար և երկարատև խաղաղության։ Ես հենց նոր հայտարարեցի Կիևում, որ Իսպանիան Ուկրաինայի ժողովրդին կուղարկի 1 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ»,- գրել է Իսպանիայի վարչապետը X-ում:
15:03 24.02.2025
Եվրամիությունն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ Եվրամիության Խորհրդի բանաձևում, որը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։ Ցուցակում ներգրավված անձանց թվում է երգիծաբան Միխայիլ Գալուստյանը։ Ցանկում են նար գործարարներ, սպորտի, լրատվամիջոցի ներկայացուցիչներ։