«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի ԱԳՆ

09:30 25.02.2025

«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում, մասնավորապես, այն բանաձևի հետ, որը նրանք առաջ քաշեցին»,-ասել է նա:

Ջոլին ավելացրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ինքը չի հիշում մի դեպք, երբ G7-ն այսքան «ինտենսիվորեն» համակարգեր նման փաստաթուղթ։

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ամերիկյան բանաձեւի նախագիծը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը

11:11 02.07.2025

Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

11:00 02.07.2025

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

BACK_TO_TOP