TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արման Խաչատրյանն ու Բրունո Ֆուքսը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր

22:27 19.02.2025

Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

̰
Ալեն Սիմոնյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր

21:27 19.02.2025

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն […]

̰
Կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզել է ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր. Թրամփ

20:33 19.02.2025

Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է […]

̰
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանների նշանակման շուրջ

19:52 19.02.2025

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապահովել դեսպանների արագ նշանակումը Մոսկվայում և Վաշինգտոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը Ռուսաստանում և ԱՄՆ-ում դեսպանների շուտափույթ նշանակումն ապահովելն է»,- ասել է Լավրովը ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով ԱՄՆ ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների մասին։

̰
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը

18:44 19.02.2025

Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։ ԵՄ-ն ողջունել է մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը: Կողմերը վերահաստատել են իրենց […]

̰
ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ-ում ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահի հետ

18:19 19.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև […]

̰
Լավրովը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ շփումները շարունակելու օգտին

17:00 19.02.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հետ քաշվել իրենց հարաբերություններում անդունդի եզրից, որտեղ նրանց առաջնորդել էր Սպիտակ տան նախկին վարչակազմը։ Մոսկվան կողմ է Վաշինգտոնի հետ հանդիպումները շարունակելուն, Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Խնդիրներ միշտ կլինեն: Բայց գլխավորը հանդիպելն է, միմյանց լսելը: Այսպիսով, մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ […]

̰
Զելենսկին նշել է չորս երկրների անուններ, որոնք դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

16:25 19.02.2025

Եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, բացառությամբ Սլովակիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն՝ թուրքական Anadolu գործակալությանը հղումով։ «Սակայն ԱՄՆ գործոնը էական դեր է խաղում այդ կարծիքների ձևավորման գործում»,- ասել է նա լրագրողներին Անկարայի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին […]

̰
Զելենսկին հայտնել է, թե երբ կլքի նախագահի պաշտոնը

16:05 19.02.2025

Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Այս մասին նա հայտարարել է ARD-ին տված հարցազրույցում։ «Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հավելել է Զելենսկին։ Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Վլադիմիր […]

̰
Ռուսաստանը և Սիրիան ծրագրում են բարձր մակարդակի շփումներ․ Լավրով

15:55 19.02.2025

Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք սպասվում են հաջորդ շաբաթ։ Այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հաջորդ շաբաթ մենք ծրագրել ենք հետագա բարձր մակարդակի շփումներ սիրիացի մեր գործընկերների հետ, այդ մասին ձեզ ավելի ուշ կպատմենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

̰
Ռուսաստանից Վրաստան նավթի մատակարարումները հունվարին հասել են ռեկորդային մակարդակի

15:34 19.02.2025

2025 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 78,2 հազար տոննա նավթ և նավթամթերք, ինչը 1,5 անգամ ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից, պարզել է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վերլուծելուց հետո։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը հունվարին կազմել է 78 266,58 տոննա՝ 55,3 մլն դոլար արժողությամբ, մեկ տարի […]

̰
Զելենսկին ասել է, որ չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը

15:10 19.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ցանկանում կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։ Ավելի վաղ Թրամփը մամուլի ասուլիսում հիասթափություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ բանակցելու և իր գրեթե ողջ տարածքը պահպանելու հնարավորությունը, իսկ այժմ դժգոհ է […]

̰
Նիդերլանդները հայտարարել է, որ մտադիր չէ զինվորներ ուղարկել Ուկրաինա

14:58 19.02.2025

Նիդերլանդները չի ծրագրում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա. այս մասին խորհրդարանում բանավեճի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Շոֆը, ում խոսքերը մեջբերել է NOS հեռուստաալիքը։ «Ես ուժեր ուղարկելու մտադրություն չունեմ: Մեր նպատակն է հասնել կայուն խաղաղության՝ ԱՄՆ և Ուկրաինայի հետ միասին»,-ընդգծել է նա: Մեկ օր առաջ Նիդերլանդների կառավարության ղեկավարը չէր բացառել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը՝ որոշակի պայմաններով, […]

̰
ՀԱՄԱՍ-ը հրադադարի երկրորդ փուլում առաջարկում է ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին

14:43 19.02.2025

ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլի շրջանակում իսրայելցի մնացած պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է «միանգամից» ազատ արձակել բոլորին՝ ավելի երկար հրադադարի և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը մերժել է խմբավորմանն ամբողջությամբ զինաթափելու և Գազայի հատվածից դուրս գալու Իսրայելի կոչը։ Իսրայելի […]

̰
Կրեմլն ակնկալում է Զելենսկու դիրքորոշումը կարգավորման հարցում․ Պեսկով

14:27 19.02.2025

Կրեմլը ակնկալում է, որ վաղ թե ուշ Վլադիմիր Զելենսկին կձևակերպի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեցին երկու կողմերը, նկատի ունեմ այս դեպքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Տեսնենք, թե ինչ քաղաքական կամք կունենա Կիևի ռեժիմը: Այստեղ, առայժմ, տեսնում եք, որ Զելենսկին բավականին հակասական հայտարարություններ է անում, […]

̰
ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ

14:17 19.02.2025

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթի շուրջ, չորեքշաբթի հաղորդում է Financial Times-ը։ Մշտական ​​ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հաստատված փաթեթն այնուհետ կուղարկվի ԵՄ երկրների ղեկավարների հաստատմանը։ Ըստ հրատարակության աղբյուրների, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։ Միևնույն […]

̰
Պեսկովը նշել է Պուտինի և Թրամփի հանդիպմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը

13:57 19.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը որոշակի ժամանակ և նախապատրաստություն կպահանջի ՌԴ ԱԳՆ-ից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դե, այնտեղ որոշակի նախապատրաստություն կպահանջվի, այն էլ՝ արտաքին գործերի նախարարության միջոցով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

̰
Նեթանյահուն և Հաջիևը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները

13:40 19.02.2025

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։  

̰
Սպասենք առաջին շոշափելի արդյունքներին․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

12:58 19.02.2025

Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը լավ զարկ ստացավ Էր Ռիադում, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու: Այսպիսի գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում։ «Առջևում շատ աշխատանք կա, առաջին կարևոր քայլն արված է։ Կատարվածից վաղ է եզրակացություններ անել, թափը շատ լավ է, տրամադրությունը՝ գործնական։ Սպասենք առաջին շոշափելի արդյունքներին»,- հորդորել է Կրեմլի ներկայացուցիչը։

̰
Ղազախստանը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել AZAL-ի վթարի հետաքննության զեկույցը

10:43 19.02.2025

Ղազախստանի իշխանությունները մինչև 2025 թվականի դեկտեմբեր պետք է ավարտին հասցնեն Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը։ «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն առաջարկված պրակտիկայի պահանջների և չափանիշների համաձայն՝ մեկ տարի կտևի հետաքննությունը: Ըստ այդմ, հետաքննության վերջնական զեկույցը պետք է ավարտվի […]

̰
Ավստրալիայում ավելի քան 150 կետեր ափ են դուրս եկել․ ABC

10:00 19.02.2025

Ավստրալիայի Թասմանիա նահանգում ավելի քան 150 մանր կետեր ափ են դուրս եկել, սա առաջին դեպքն է վերջին 50 տարվա ընթացքում, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը։ Tasmanian Parks and Wildlife Service (PWS) ներկայացուցիչ Բրենդոն Քլարկը գնահատել է, որ կենդանիները կարող էին լողափում գտնվել 24-48 ժամ: Քլարկն ասել է, որ դրանց բոլորին փրկելը դժվար կլինի լողափի հեռավոր […]

̰
Իսրայելական զորքերը Գազայի հարավում գնդակահարել են չորս պաղեստինցիների․ Al Jazeera

09:55 19.02.2025

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական զորքերը գնդակահարել են չորս պաղեստինցիների, այդ թվում՝ մեկ երեխայի և մեկ կնոջ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Նաև, հեռուստաալիքի տվյալներով, իսրայելական բանակի անձնակազմը շարունակում է կանխել պաղեստինյան անկլավում տեղահանվածների համար շարժական տների առաքումը` խախտելով հրադադարի համաձայնագիրը: Հունվարի կեսերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի […]

̰
Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռիադում բանակցությունները

09:51 19.02.2025

Պաղեստինի իշխանությունները ողջունել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմը նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպումը համարում է «իմաստուն քաղաքականության գագաթնակետ, որը իրականացվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարության կողմից՝ թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն […]

̰
Թրամփը խոստովանել է, որ Պուտինի հետ հնարավոր է հանդիպի մինչև փետրվարի վերջ

09:47 19.02.2025

ԱՄՆ աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ մինչև փետրվարի վերջ։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ իր նոր հրամանագրերը ստորագրելիս՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ նախագահին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դեռ ակնկալվում է Պուտինի հետ իր հանդիպումը մինչև ամսվա վերջ։ «Հավանաբար»,- պատասխանել է Թրամփը։ […]

̰
Վենեսուելան հերքում է Գայանայի բանակի ստորաբաժանումների վրա հարձակման մասին մեղադրանքները

09:41 19.02.2025

Վենեսուելայի կառավարությունը կտրականապես հերքել է վիճելի Գայանա-Էսսեկիբո շրջանում Գայանայի զինված ուժերի ստորաբաժանումների վրա հարձակման մասին պնդումները։ Այս մասին ասված է կառավարության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Բոլիվարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունը կտրականապես մերժում է Գայանայի կառավարության ստոր կեղծիքները, որը փորձում է թշնամական և չարամտորեն կեղծ տեղեկատվություն տարածել […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իսրայելցի բոլոր պատանդներին միանգամից ազատ արձակելու պատրաստակամության մասին

09:36 19.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ միաժամանակ ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինյան խմբակցությունը հայտարարություն է հրապարակել՝ ուրվագծելով իր դիրքորոշումները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի բանակցությունների ընթացքում, նշում է հեռուստաալիքը։ «Մենք պատրաստ ենք երկրորդ փուլին, որի ընթացքում բանտարկյալները կփոխանակվեն մեկ առ մեկ՝ համաձայնության […]

̰
Թրամփը նշել է, որ Կիևին անհրաժեշտ են ընտրություններ, եթե երկիրը ցանկանում է մասնակցել բանակցություններին

09:22 19.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե Կիևը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտությունը կարգավորելու համար։ «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեղան, երբ Ուկրաինայում ռազմական դրություն է, որտե՞ղ է առաջնորդը Ուկրաինայում, ես նկատի ունեմ, որ նրա վարկանիշը նվազել է մինչև 4%: Երկիրը պատառոտված է, քաղաքների […]

̰
Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարոյին մեղադրել են հեղաշրջման փորձի մեջ

09:12 19.02.2025

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին մեղադրանք է առաջադրել հեղաշրջման փորձի մեջ, որը ներառում էր Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Բոլսոնարոն մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, օրինական դեմոկրատական ​​կարգը բռնությամբ վերացնելու և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը գիտեր Լուլա […]

̰
ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը կարծում է, որ Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր կստորագրի հանածո վառելիքի վերաբերյալ

09:00 19.02.2025

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կարծում է, որ Կիևի իշխանությունները Վաշինգտոնի հետ համաձայնագիր կստորագրեն ուկրաինական հանքային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։ «Կարծում եմ, որ Վլադիմիր Զելենսկին դա կանի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը պնդել է, որ դա կլինի «երկարաժամկետ համաձայնագիր», որը ձեռնտու է Ուկրաինայի անվտանգությանը, քանի որ հակամարտությունը կարգավորելուց հետո այն «կզսպի […]

̰
Թրամփը Վենեսուելան անվանել է ԱՄՆ-ի թշնամի

08:50 19.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելան անվանել է թշնամի և ասել, որ չի ցանկանում, որ ամերիկյան ընկերությունները շարունակեն նավթ գնել այնտեղից։ «Մենք Վենեսուելային դրեցինք ծանր դրության մեջ։ Թվում էր, թե ամեն ինչ շատ լավ կլինի։ Եվ հետո ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը եկավ և, ինչպես միշտ, ամեն ինչ փչացրեց, նրա օրոք սկսեցին միլիարդավոր դոլարների նավթ գնել […]

̰
BACK_TO_TOP