16:19 20.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:
13:37 20.02.2025
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին, ով այցելում է Բաքու ՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 15-րդ լիագումար նիստին։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի […]
10:00 20.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Անգոլայի արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Անտոնիոն քննարկել են Անգոլայի առաջատար դերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում հակամարտությունը […]
09:50 20.02.2025
ԱՄՆ-ի և Մեքսիկայի զինվորականները պայմանավորվել են համակարգել սահմանային պարեկությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիլյոն և Մեքսիկայի պաշտպանության նախարար գեներալ Ռիկարդո Տրեվիլա Տրեխոն վերջերս հանդիպել են՝ քննարկելու երկու երկրների սահմանին անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Կողմերը պայմանավորվել են համակարգված պարեկություն իրականացնել սահմանի […]
09:40 20.02.2025
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրթիռակոծման և ռմբակոծության ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշում է, որ իսրայելցի զինվորները հաճախ միտումնավոր […]
09:35 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարում ատոմային զենքի կիրառումը և միջուկային տերությունների ակումբի ընդլայնումը։ Բացի այդ, նա կողմնակից է, որ ԱՄՆ-ը բանակցի Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային մարտագլխիկների քանակի կրճատման համար: Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է չորեքշաբթի օրը Մայամի քաղաքում Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային ֆորումում։ «Երբեք չի կարելի թույլ տալ, որ դա տեղի […]
09:30 20.02.2025
Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել տեղակայել եվրոպական երկրներից 30 հազարից քիչ զինվորական։ Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով այս ծրագրին ծանոթ արեւմտյան պաշտոնյաներին, դա համաձայնեցվել է Փարիզում եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հրատարակությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կներկայացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր […]
09:20 20.02.2025
Կոստա Ռիկան մտադիր է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված 200 միգրանտների, որոնց թվում են Հնդկաստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը։ «Նրանք մեզ խնդրեցին ընդունել 200 միգրանտների այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղազախստանը և Հնդկաստանը», – Չավեսի խոսքերն է մեջբերում La Republica-ն: Նախագահի խոսքով՝ ժամանածները միգրանտների պահման կենտրոնում կմնան երեքից […]
09:12 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել ուկրաինական հակամարտության մեջ։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Թեդ Քրուզը։ «Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել այս պատերազմի մեջ: Վլադիմիր Զելենսկիին վատ խորհուրդ են տալիս, քանի որ նա «վազում է» եվրոպական մամուլ և հարձակվում նախագահ Թրամփի […]
09:00 20.02.2025
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պաշտպանության նոր նախարար է նշանակել գեներալ Պեդրո Սանչեսին։ «Գեներալ Պեդրո Սանչեսը կօգնի մեզ Կոլումբիան տանել դեպի խաղաղություն»,- գրել է պետության ղեկավարը X-ում։ Պետրոն նշել է, որ Սանչեսը 2023 թվականի մայիսին ավիավթարից հետո ջունգլիներում անհետացած չորս երեխաների հայտնաբերման գործողության մասնակից է եղել: Անչափահասներին ողջ են գտել դեպքից 40 օր անց։ Սանչեսը դարձել […]
08:55 20.02.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Գազայի հատվածում մոտ 600 հազար երեխայի կպատվաստեն պոլիոմիելիտի վիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Արշավը կտեւի փետրվարի 22-26-ը եւ կընդգրկի մինչեւ 10 տարեկան ավելի քան 591 հազար երեխայի։ ԱՀԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններից վերցված նմուշների 88%-ը […]
08:45 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին որևէ լուրջ ջանքեր չի գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նա կարող է հիմնականում շահագրգռված լինել Կիևի կողմից արևմտյան երկրներից ֆինանսական միջոցների շարունակական ստացմամբ։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Զելենսկին «սարսափելի աշխատանք է կատարել»։ «Նա աշխատեց երեք տարի: Այս պատերազմին վերջ տալու համար նույնիսկ հանդիպումներ կամ հեռախոսազանգեր […]
01:53 20.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու ծրագիր մշակել: Այս մասին հայտնել է Washington Post-ը: «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներին և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու պլաններ մշակել»,- նշել է հրատարակությունը։ […]
01:24 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […]
00:47 20.02.2025
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը: «Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։ Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից […]
00:26 20.02.2025
Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]
23:37 19.02.2025
Երկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […]
23:06 19.02.2025
Մյունխենյան անվտանգության համաժողովը դարձավ ամենաքննարկվածը: Սաուդյան Արաբիայում էլ մեկնարկեցին ռուս – ամերիկյան բանակցությունները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են նախանշվում: Ինչպե՞ս դրանք կազդեն մեր տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդչադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»:
22:27 19.02.2025
Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
21:27 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն […]
20:33 19.02.2025
Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է […]
19:52 19.02.2025
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապահովել դեսպանների արագ նշանակումը Մոսկվայում և Վաշինգտոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը Ռուսաստանում և ԱՄՆ-ում դեսպանների շուտափույթ նշանակումն ապահովելն է»,- ասել է Լավրովը ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով ԱՄՆ ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների մասին։
18:44 19.02.2025
Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։ ԵՄ-ն ողջունել է մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը: Կողմերը վերահաստատել են իրենց […]
18:19 19.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև […]
17:00 19.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հետ քաշվել իրենց հարաբերություններում անդունդի եզրից, որտեղ նրանց առաջնորդել էր Սպիտակ տան նախկին վարչակազմը։ Մոսկվան կողմ է Վաշինգտոնի հետ հանդիպումները շարունակելուն, Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Խնդիրներ միշտ կլինեն: Բայց գլխավորը հանդիպելն է, միմյանց լսելը: Այսպիսով, մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ […]
16:25 19.02.2025
Եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, բացառությամբ Սլովակիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն՝ թուրքական Anadolu գործակալությանը հղումով։ «Սակայն ԱՄՆ գործոնը էական դեր է խաղում այդ կարծիքների ձևավորման գործում»,- ասել է նա լրագրողներին Անկարայի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին […]
16:05 19.02.2025
Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Այս մասին նա հայտարարել է ARD-ին տված հարցազրույցում։ «Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հավելել է Զելենսկին։ Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Վլադիմիր […]
15:55 19.02.2025
Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք սպասվում են հաջորդ շաբաթ։ Այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հաջորդ շաբաթ մենք ծրագրել ենք հետագա բարձր մակարդակի շփումներ սիրիացի մեր գործընկերների հետ, այդ մասին ձեզ ավելի ուշ կպատմենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
15:34 19.02.2025
2025 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 78,2 հազար տոննա նավթ և նավթամթերք, ինչը 1,5 անգամ ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից, պարզել է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վերլուծելուց հետո։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը հունվարին կազմել է 78 266,58 տոննա՝ 55,3 մլն դոլար արժողությամբ, մեկ տարի […]
15:10 19.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ցանկանում կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։ Ավելի վաղ Թրամփը մամուլի ասուլիսում հիասթափություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ բանակցելու և իր գրեթե ողջ տարածքը պահպանելու հնարավորությունը, իսկ այժմ դժգոհ է […]