TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը. Արցախի ՄԻՊ

15:25 04.03.2023

Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան […]

̰
Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

15:12 04.03.2023

Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ «Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք […]

̰
Իրանը և ԱԷՄԳ-ն կարող են վստահելի հարաբերություններ կառուցել․ Գրոսի

13:47 04.03.2023

Իրանն ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարող են կառուցել փոխըմբռնման ու վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թեհրանում ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին: «Վստահ եմ, որ բանակցություններում, որոնք հիմա անց եմ կացնում Թեհրանում, շրջադարձային համաձայնության կգանք»,- «IRNA»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրոսին՝ նշելով, որ «Իրանն ու ԱԷՄԳ-ն կարող […]

̰
Մերձմոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով 54 հիվանդ

13:03 04.03.2023

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի մարզում հայտնաբերվել է COVID-19-ի 282 դեպք, 54 մարդ հոսպիտալացվել է, հայտնում է stopcoronavirus պորտալը։ «Մեկ օրում արձանագրվել է 282 դեպք, հոսպիտալացվել է 54 մարդ, ապաքինվել է 412 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախորդ օրը Մոսկվայի մարզում հայտնաբերվել է COVID-19-ի 449 նոր դեպք։

̰
Նոր Զելանդիայի արշիպելագում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

12:43 04.03.2023

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագից հյուսիս-արևելք, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC-ով 6.41-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը գտնվում էր 150 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ծանոթացե՛ք Հայաստանում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ. դեսպանատունը տեսանյութ է տարածել

11:53 04.03.2023

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի մասնակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։ Այս կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆոռնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և […]

̰
Մոսկվայում կռվարար այցելուին կապկպել են կպչուն ժապավենով․ կարճ ժամանակ անց նա անշնչացել է

11:02 04.03.2023

Մոսկվայի հարավում գովազդային գործակալության աշխատակիցները կպչուն ժապավենով անշարժացրել են անկառավարելի այցելուին, որից հետո նա խորհրդավոր կերպով մահացել է։ Միջադեպը, ինչպես հայտնի է դարձել REN TV-ին, տեղի է ունեցել Խարկովի փողոցում։ Ինչպես պատմել է ընկերության 53-ամյա մենեջերը, ցերեկը գործակալություն է մտել անհայտ անձը և սկսել է բղավել։ Տղամարդը, որը, նախնական տվյալներով, հարբած է եղել, նետվել է […]

̰
Փլուզում Մոսկվայի շինհրապարակներից մեկում․ մեկ մարդ կյանքից զրկվել է, երկուսը ՝ վիրավորվել

10:50 04.03.2023

Մոսկվայի արևմուտքում կառուցվող շենքում փլուզումից հետո մեկ մարդ զոհվել է, երկուսը հոսպիտալացվել են: Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ փլատակներում կարող են լինել նաև այլ մարդիկ։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում ՝ Լոբաչևսկի փողոցում գտնվող շինհրապարակում։ Մոսկվայի դատախազների նախնական տվյալներով՝ փլուզվել են փայտամածներն ու մետաղական կոնստրուկցիաները։ Փլուզման մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր։ […]

̰
Թրամփը երգ է ձայնագրել Կապիտոլիումի գրոհի ձերբակալված մասնակիցների հետ

10:07 04.03.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երաժշտական ​​ստեղծագործություն է ձայնագրել իր կողմնակիցների երգչախմբի հետ, որոնք բանտ են ուղարկվել Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար, հայտնում է Forbes-ը։ Ինքը՝ Թրամփը, կարդում է ամերիկյան դրոշին հավատարմության երդումը, իսկ երկու տասնյակ բանտարկյալներ երգում են ազգային օրհներգը և վերջում վանկարկում «ԱՄՆ»։ «Արդարություն բոլորի համար» ստեղծագործությունից ստացված հասույթը նախատեսվում է ուղարկել 2021 թվականի […]

̰
Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում առնվազն 9 մարդ է կյանքից զրկվել

09:37 04.03.2023

Առնվազն 9 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավային մասում տեղի ունեցած տորնադոյի և հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Նրանց տեղեկություններով՝ տորնադոների և հորդառատ անձրևների պատճառ դարձած ցիկլոնը շարժվում է երկրի հյուսիս-արևելք, որտեղ, ըստ կանխատեսումների, կարող է սաստիկ ձյուն տեղալ: Reuters-ը, վկայակոչելով poweroutage.us պորտալի տվյալները, նշում է, որ ավելի քան […]

̰
Հոգեբանները զգուշացնում են TikTok-ի նոր ֆիլտրի վտանգների մասին

09:28 04.03.2023

TikTok-ում հայտնվել է մի գործառույթ, որը գեղեցկացնում է արտաքինն ավելի լավ ու բնական, քան հավելվածում վաղուց գոյություն ունեցող բյութի-ֆիլտրերը։ Հոգեբանները սա նոր սպառնալիք են համարում օգտատերերի հոգեկան առողջության համար։ Նոր ֆիլտրը կոչվում է Bold Glamour և արագորեն ժողովրդականություն է վայելում հատկապես աղջիկների շրջանում: Ի տարբերություն անալոգների, որոնց աշխատանքի արդյունքն ավելի շուտ ծաղրանկարային է՝ հսկայական աչքեր […]

̰
Կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոմ Սայզմորը

09:19 04.03.2023

Կյանքի 62-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Թոմ Սայզմորը, որը հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից։ Մահվան լուրը հայտնել է նրա մենեջերը: Փետրվարի կեսերին Սայզմորը հոսպիտալացվել էր ինսուլտից հետո, որի հետևանքով առաջացել էր ուղեղի անևրիզմա։ Այդ ժամանակվանից նա կոմայի մեջ էր։

̰
Բայդենը վիրահատվել է․ հեռացրել են մաշկի վրա չարորակ գոյացությունը

08:52 04.03.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջողությամբ վիրահատվել է, նրա մաշկի վրա չարորակ գոյացություն են հեռացրել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրան բուժող բժշկին։ Նրա տեղեկություններով՝ փետրվարին անցկացված բիոպսիան հաստատել է ԱՄՆ առաջնորդի մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։ Բայդենը պետք է շարունակի հետագա դիտարկումը մաշկաբանի մոտ, նշում է դոկտ.

̰
Վերնիսաժի մոտ վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

08:43 04.03.2023

Մարտի 3-ին՝ ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel […]

̰
Նոր Զելանդիայից ոչ հեռու 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:34 04.03.2023

Շաբաթ օրը 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի կազմի մեջ մտնող Կերմադեկի արշիպելագի շրջանում: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տաուրանգա քաղաքից 761 կմ հյուսիս-արևելք՝ 110 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

̰
Հայտնի են գարնան համար մատնահարդարման հիմնական միտումները

08:26 04.03.2023

Այս գարնանային սեզոնի եղունգների դիզայնի միտումները կլինեն սևը և Viva Magenta երանգը, որը Pantone color Institute-ը սահմանել է 2023 թվականի գույն: Այս մասին մարտի 4-ին «Իզվեստիային» պատմել է մատնահարդար, եղունգների սպասարկման ոլորտում խորհրդատու Ռեգինա Ամինևան։ ««Գարնանը, ամենայն հավանականությամբ, մենք բոլորս կշրջենք նոր թրենդային Viva Magenta-ով մեր եղունգներին, որը Pantone Color Institute-ը սահմանել է որպես 2023 […]

̰
ԱՄՆ-ում տանը երեք երեխաների անշնչացած են գտել, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց

08:09 04.03.2023

ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը հետաքննում է հինգ երեխաների մահվան և վնասվածքների պատճառները: Նախնական տվյալներով՝ տուժածները դանակի հարվածներ են ստացել։ Ինչպես հաղորդում է fox5now.com-ը, մարտի 3-ին ԱՄՆ-ի Իտալիա քաղաքի բնակելի շենքերից մեկում հայտնաբերվել են երեք երեխաների մարմիններ, ևս երկուսը վիրավորվել են և հոսպիտալացվել: Նախնական տեղեկություններով՝ տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ հարևան տների բնակիչների […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

08:02 04.03.2023

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը UTC ժամանակով 03:03-ին (Երևանի ժամանակով 07:03-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]

̰
Ինդոնեզիայում վառելիքի պահեստում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ

23:58 03.03.2023

Ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ջակարտայի Պետրամինա հաստատությունում, որտեղ վառելիք է պահվում: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։ Reuters-ը, հղում անելով փրկարարներին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 16-ի, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ: Տուժածները շարունակում են տեղափոխվել հիվանդանոցներ։ Ավելի վաղ ինդոնեզական Kompas թերթը տեղեկություն էր տարածել հրդեհի հետևանքով 13 […]

̰
Ֆրանսիայում ծովը ափ է նետել շուրջ 1 տոննա թմրանյութ

23:40 03.03.2023

Ֆրանսիայի ծովային ոստիկանությունը Նորմանդիայի լողափում կոկաինի մի քանի հսկայական փաթեթ է հայտնաբերել։ Associated Press-ի փոխանցմամբ՝ ափ դուրս եկած թմրանյութերի բեռի ընդհանուր քաշը կազմել է 850 կիլոգրամ։ Երեքշաբթի՝ 2023 թվականի փետրվարի 28-ին, ոստիկանության աշխատակիցները ժամանել են Ֆրանսիայի Ռևիլ կոմունայի մոտ գտնվող լողափ՝ տեղացիներից անհայտ փոշու պարկերի մասին հաղորդումից հետո: Գրեթե մեկ տոննա թմրանյութ դուրս բերելու համար […]

̰
ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը Բաքվում հաստատել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի վտանգի մասին Ալիևի պնդումները անհիմն են

22:56 03.03.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, «ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ավարտել է իր այցը Բաքու: Այսօր ընդունելով նրան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին անհեթեթ մեղադրանքներ է ուղղել Հայաստանին՝ պնդելով, թե Մեծամորի ատոմակայանը սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիային: Գրոսսին ինչ-որ կերպ պատասխանե՞լ է այդ պնդումներին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.  «Թեև Ռաֆայել Գրոսսին Բաքու էր […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ

22:40 03.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, […]

̰
Բրիտանիայի թագավորը մարտի վերջին իր առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա

19:30 03.03.2023

Մեծ Բրիտանիայի Կառլոս 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից: Վկայակոչելով Ելիսեյան պալատին՝ Reuters-ը տեղեկացնում Է, որ Կառլոս 3-րդի առաջին պետական ​​այցը լինելու Է քառօրյա և ավարտվելու Է մարտի 29-ին։ Նշվում է, որ այցը դիվանագիտական քայլ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, որը […]

̰
Գերմանիայի կանցլերի ուշագրավ հայտարարության համատեքստը. Ստեփան Գրիգորյանի վերլուծությունը

19:24 03.03.2023

Մի քանի օր անց կլրանա 3 ամիսը, որ Արցախը շրջափակված է: Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Այս համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլերը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները բանակցությունների ուղղության մասին են խոսել: Այս հարցերի ամբողջ համատեքստին է անդրադարձել Ստեփան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

16:34 03.03.2023

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին մարտի 3-ին Մինսկում դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավարը մեղավոր է ճանաչվել «մաքսանենգության» և «զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կարգի բազմակի խախտման» մեջ (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 342-րդ հոդվածի 2-րդ մաս): Բելյացկու հետ «Վեսնա» կենտրոնի գործով անցել են նրա […]

̰
ՌԴ-ում տղամարդը դանակահարելով կյանքից զրկել է կնոջը բուժող գինեկոլոգին

15:47 03.03.2023

Պրիմորյեում դատարանը ձերբակալել է տեղի բնակչի, որին մեղադրում են տարածաշրջանում հայտնի բժիշկ Ալեքսանդր Օլշևսկու սպանության մեջ: Քննության վարկածով՝ 35-ամյա տղամարդը վրեժ է լուծել բժշկից կնոջ համար։ Նախօրեին նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, շտապ վիրահատություն է պահանջվել, որը կատարել է մանկաբարձ-գինեկոլոգ Օլշևսկին։ Սակայն հիվանդի ամուսինը դժգոհ է մնացել արդյունքից, եկել է բժշկի տուն և դանակահարել […]

̰
Ավերիչ տորնադո՝ Տեխասում

15:35 03.03.2023

ԱՄՆ-ում ավելի քան 300 հազար մարդ առանց լույսի է մնացել պտտահողմի պատճառով։ Տարերքը հարվածել է Տեխաս նահանգին։ Քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում երեսուն մետրի։ Փոթորիկը, որն ուղեկցվում էր կարկուտով, ծառեր էր տապալում, տների տանիքները պոկում, էլեկտրահաղորդման գծերը վնասում։ Դրա պատճառով տրանսֆորմատորային ենթակայանները սկսել են պայթել։ Տեխասում ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։ Ցիկլոնը […]

̰
Բրյուս Ուիլիսը սարսափելի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

15:24 03.03.2023

67-ամյա Բրյուս Ուիլիսը սարսափելի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջևա; Մինչ Ուիլիսը ընկերների հետ շրջում էր Լոս Անջելեսում, երկրպագուները բղավել են. «Մենք սիրում ենք քեզ, դու մի ամբողջ սերնդի լեգենդ ես»։ Անցյալ տարվա գարնանը 67-ամյա Ուիլիսի մոտ աֆազիա էին ախտորոշել։ Այժմ` գրեթե մեկ տարի անց, 67-ամյա Բրյուսի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, նրա նախկին […]

̰
Ես ակնկալում եմ շարունակել սերտորեն համագործակցել ԱՄՆ Հայ դատի անդամների հետ՝ ԱՄՆ-ից պահանջելու Ադրբեջանի գործողությունների դեմ իրական քայլեր. Ադամ Շիֆ

11:00 03.03.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարները Կալիֆոռնիայի նահանգից վիրտուալ ճեպազրույց են անցկացրել կոնգրեսական Ադամ Շիֆի (D-Burbank) հետ՝ քննարկելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը, որն արդեն երրորդ ամիսն է: Ճեպազրույցը ներառում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մեծ թվով շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ANCA-ի ժողովրդական առաջնորդների ամբողջ երկրում, կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ […]

̰
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

10:51 03.03.2023

Մարտի 2-ին կայացել է դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և Արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Դեսպանն ու Առևտրի քարտուղարի տեղակալը քննարկեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։

̰
BACK_TO_TOP