19:13 01.03.2023
Հունաստանի տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել Հունաստանի կենտրոնական հատվածում գնացքների վթարից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ։ Վթարը տեղի է ունեցել այս գիշեր։ «Սա այն է, ինչ ես իմ պարտքն եմ համարում անել որպես ժողովրդի հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան… և պատասխանատվություն ստանձնել պետության և քաղաքական համակարգի վաղեմի սխալների համար», – […]
19:07 01.03.2023
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենքի նախագծին։ Կողմ է քվեարկել 184 պատգամավոր, դեմ՝ 7։ Հայտնում են ֆիննական լրատվամիջոցները։ Օրինագծի վերջնական վավերացման համար այն պետք է հաստատի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Անցած մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին։ Նախկին չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու որոշումը դրդել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
18:48 01.03.2023
Մարտի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները։ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման հեռանկարները քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է, որ հացահատիկի վերաբերյալ «փաթեթային» համաձայնագրի շարունակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվեն գյուղմթերքների և պարարտանյութերի ռուս […]
10:25 01.03.2023
Վերջին մեկ օրվա ընթացքում Թայվանի զինված ուժերը կղզու մոտ գրանցել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 3 նավ և 25 ինքնաթիռ։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Թայվանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի մերձակայքում հայտնաբերվել է 25 ինքնաթիռ և 3 նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ կղզու զինված ուժերը «վերահսկում […]
09:52 01.03.2023
Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով […]
08:58 01.03.2023
Նիգերիայի իշխող Բոլոր առաջադեմ ուժերի կոնգրեսի թեկնածու Բոլա Թինուբուն ճանաչվել է փետրվարի 25-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Naija News-ը՝ հղում անելով Անկախ ազգային ընտրական հանձնաժողովին։ Արդյունքների համաձայն՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու, Նիգերիայի նախկին փոխնախագահ Ատիկու Աբուբաքարը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Պիտեր Օբին՝ Լեյբորիստական կուսակցությունից՝ երրորդ։ Ընտրություններում Նիգերիայի նախագահի պաշտոնի […]
08:50 01.03.2023
Հունաստանում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով 32 մարդ է զոհվել, 85 վիրավորներից 53-ը մնում են հիվանդանոցներում, մնացածը օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, Հունաստանի հանրային ERT հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ «Այս պահին հաստատվել է 32 մարդու մահը, հիվանդանոցներ տեղափոխված 85 վիրավորներից 53-ը հոսպիտալացվել են, մնացածը դուրս […]
08:43 01.03.2023
Վլադիվոստոկի կենտրոնում գտնվող դատարանի շենք մտած ավտոբուսի ղեկին ոչ ոք չի եղել, հաղորդում է Պրիմորսկի երկրամասի ՆԳՆ վարչությունը։ Չորեքշաբթի օրը առանց ուղևորների ավտոբուսը մխրճվել է Վլադիվոստոկի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքի մեջ։ Պրիմորսկի շրջանային դատարանում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պատմական շենքում է գտնվում Քաղաքացիական գործերի դատական կոլեգիան, վթարը չի ազդել դատարանի աշխատանքի վրա։ «Ուղևորատար ավտոբուսի […]
08:00 01.03.2023
Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ Միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։ […]
23:58 28.02.2023
Մերձմոսկովյան Ժուկովսկում տաքսու վարորդները ճանապարհին ծեծկռտուք են սկսել. դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է «Podmoskovye Segodnya» Telegram ալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ վարորդները չեն կարողացել երթևեկել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Իրավիճակը պարզելու համար մեքենաներից իջել են։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. միջադեպը տեսագրվել է։ Ավելի վաղ՝ անցյալ տարվա հունիսին, հաղորդվել էր, որ Մոսկվան խստացնելու է աշխատանքի համար տաքսու վարորդների […]
22:35 28.02.2023
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքները հղեց դեսպանին։ Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին […]
22:24 28.02.2023
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի, 187 միլիարդ դոլար կարողությամբ վերականգնել է իր առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում է ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) շքեղ ապրանքներ արտադրող ընկերության ղեկավար և սեփականատեր Բեռնար Առնոն, ում կարողությունը գնահատվում է 185 միլիարդ դոլար։ 2022 թվականի դեկտեմբերին Առնոն շրջանցեց Մասկին՝ երկրորդ տեղ […]
22:09 28.02.2023
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար». Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել […]
21:30 28.02.2023
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]
19:54 28.02.2023
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին օրենքը։ «Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին»,- ասվում է պաշտոնական տեքստում։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից […]
19:41 28.02.2023
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը խուսափել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանից և ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսաստանում ապրում են 600 հազար հրեաներ և հրեական ծագում ունեցողներ: Մենք Գերմանիային նման չենք: Ռուսաստանը մեզ համար տարածաշրջանում առանցքային […]
18:57 28.02.2023
Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը ՆԱՏՕ-ին երկրի միանալու մասին օրենքի ընդունման համար հետաձգվել է մինչև չորեքշաբթի։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը խորհրդարանի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ «Խորհրդարանը չորեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, կքվեարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության օգտին»։ Օրինագիծը վավերացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ կլինի պարզ մեծամասնություն։ Նույն սխեմայի համաձայն՝ ավելի վաղ 1995 թվականին Ֆինլանդիայի՝ […]
18:35 28.02.2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ազգային հեռուստամարաթոնի եթերում խոսել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման և երկու երկրների հարաբերությունների մասին,aliq.ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է 24tv.ua-ն: Կուլեբայի խոսքով՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման գործընթացն արդեն ավարտական փուլում է, բայց թե դիվանագետը երբ կմեկնի Վրաստան՝ արդեն քաղաքական հարց է։ Կուլեբան նշել է, որ Կիևը փորձում է սերտ դիվանագիտական կապեր […]
16:54 28.02.2023
Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին պարսպի կառուցումը: Աշխատանքները սկսվել են Իմատրայի սահմանային անցակետից, որտեղ երկուշաբթի օրն արդեն սկսել են ծառեր հատել։ Ակնկալվում է, որ առաջին հերթին կտեղադրվի 3 կիլոմետր երկարությամբ փորձնական հատված։ Կստուգվի, թե ինչպես այն կդիմանա ցրտահարությանը և արդյոք կկարողանա կասեցնել սահմանը հատելու հնարավոր փորձերը։ Արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։ Բուն պարսպի […]
11:01 28.02.2023
Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Hershel Williams նավը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում, երեքշաբթի առավոտյան կկանգնի Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նավահանգստում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մարդասիրական օգնության և աջակցության USS Hershel Williams նավը ակնկալվում է, որ Մերսին նավահանգիստ կհասնի փետրվարի 28-ի առավոտյան», – ասվում […]
10:55 28.02.2023
Տաջիկստանում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Գործակալության տվյալներով՝ ցնցումների աղբյուրը գտնվել է 20 կմ խորության վրա՝ Մուրղաբ բնակավայրից 74 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է գրեթե 11 հազար մարդ։ Sputnik Տաջիկստանի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Վախանի շրջանում, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է տաջիկ-աֆղանական սահմանի մոտ։ Երկրաշարժը գրանցվել է նաև […]
10:47 28.02.2023
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը: COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով` այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ-պետությունների համար: Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում մի շարք փոփոխություններ: Լենա […]
10:37 28.02.2023
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ԵՄ անդամ 27 պետությունների անունից Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խնդրով: Ըստ հաղորդագրության՝ Հերչինսկուն ուղեկցել է Շվեդիայի դեսպանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: «Մեզ շատ անհանգստացնում են երրորդ նախագահի առողջության վատթարացման մասին տեղեկությունները: Շատ կարևոր […]
10:33 28.02.2023
Հարավարևելյան Ասիայի ամենախոշորներից մեկը համարվող Cobra Gold ամենամյա միջազգային զորավարժությունները պաշտոնապես մեկնարկել են երեքշաբթի օրը Թաիլանդում։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր առաջին անգամ ամբողջական ձևաչափով անցկացվող զորավարժություններն այս տարի կտևեն մինչև մարտի 10-ը։ Չոնբուրի նահանգում զորավարժությունների բացման արարողությանը, որը հեռարձակվել է «Cobra Gold» YouTube ալիքով, Թաիլանդում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեկն ընդգծել է, որ զորավարժությունները կենսական նշանակություն […]
10:25 28.02.2023
Բելգորոդի վրա հարձակված երեք անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է բնակարանի պատուհանի մեջ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է քաղաքի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բնակիչները տեղափոխվել են անվտանգ տարածք. Մնացած անօդաչու թռչող սարքերը նույնպես ընկել են բնակելի թաղամասերում՝ պատճառելով աննշան վնասներ՝ կոտրվել են մոտակա տների ապակիները, վնասվել են մեքենաներ։ […]
10:09 28.02.2023
Ճապոնիան սառեցրել է Խերսոնի շրջանի վարչակազմերի, Լուգանսկի և Դոնեցկի ինը մարդկանց ակտիվները, հայտնել է երկրի ԱԳՆ-ն։ Ցուցակում ընդգրկված են Խերսոնի շրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն, ինչպես նաև Վլադիմիր Բոբրիշչևը, Գենադի Գարկուշան, Վլադիմիր Լիպանդինը, Վասիլի Նոսկովը, Թիմուր Սամատովը և Կոնստանտին Զավիզենովը Լուգանսկից, Դենիս Կուրաշովը, Դմիտրի Շմելևը ԴԺՀ-ից:
09:32 28.02.2023
Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանը ողջունել է Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը, որն ուղեկցվել է ցամաքային սահմանի բացման պատմական դրվագով և արտաքին գործերի նախարար Միրզոյանի […]
09:23 28.02.2023
Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ […]
09:11 28.02.2023
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին: Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է: 2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ […]
08:56 28.02.2023
ԱՄՆ-ը կոչ է անում համաշխարհային հանրությանը երկրաշարժերից հետո Սիրիայի իշխանությունների հետ հարաբերություններ կարգավորելով՝ օգնություն չուղարկել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ ԱՄՆ-ն ասում, որ օգնում է սիրիացիներին բարեկամ հասարակական կազմակերպությունների միջոցով։ «Մենք հավատում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող ենք միաժամանակ բավարարել երկու հրամայականները՝ բավարարել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու […]