10:23 25.02.2023
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են 27-ամյա մի աղջկա, ով ատրճանակով սպառնացել է Պետրոդվորեցում գտնվող թանգարանի այցելուներին՝ հայտնում է 78.ru-ն։ Նախնական տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի վերջին Սարատովի մարզի 27-ամյա բնակիչը գնացել է Պետրոդվորեց քաղաքի թանգարան։ Նա հանել է օդամղիչ ատրճանակը և ուղղել դեպի այցելուները։ Ըստ ականատեսների՝ աղջիկն իրեն ոչ պատշաճ է պահել։ Թանգարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ […]
10:11 25.02.2023
Սեյսմոլոգները Ալյասկայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Պորտ Գրեհեմ քաղաքից 51,2 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 150 մարդ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 38 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի […]
09:57 25.02.2023
Կանադայի իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել են ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կնոջը՝ Սվետլանա Մեդվեդևին, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային և ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինին։ Այս մասին ասված է ուրբաթ օրը Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։ Բացի դրանից, փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ փոխվարչապետներ Մարատ Խուսնուլլինը, Ալեքսեյ Օվերչուկը, Վիկտորյա Աբրամչենկոն, […]
09:35 25.02.2023
Առնվազն 13 մարդ է զոհվել Պակիստանի Փենջաբ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է ARY News-ը։ «Ավտոբուսը մխրճվել է մարդատար ֆուրգոնի մեջ, ինչի հետևանքով 13 մարդ տեղում մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել են», – հայտնել է հեռուստաալիքը։ Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։
09:28 25.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ՀԴԲ-ն իրենից առգրավել է «շատ փոքր քանակությամբ» գաղտնի նյութեր, որոնցից մի քանիսը թվագրվում են 1970-ական թվականներին, և դրանցից ոչ մեկը խիստ գաղտնի չի համարվում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ խորհրդական է նշանակել՝ հետաքննելու, թե ինչպես են պետական գաղտնիքները հայտնվել իրենց պահեստային գրասենյակում և բնակելի տարածքներում որոնք Բայդենն օգտագործել է, […]
09:17 25.02.2023
ԵՄ-ն չկարողացավ խորհրդանշական ժեստ անել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը կիրառելով փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձին, ինչպես խոստացել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը: Բրյուսելի ժամանակով ժամը 00:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 02:00) 10-րդ փաթեթը չի հրապարակվել ԵՄ պաշտոնական ամսագրում։ ԵՄ Խորհրդում […]
09:04 25.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը դեռ շատ աշխատանք կա անելու։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC-ին տված հարցազրույցում։ Բայդենի խոսքով՝ ինքը «մտադիր է մասնակցել» հաջորդ նախագահական ընտրություններին։ «Բայց մինչ քարոզարշավը սկսելը, ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա։ Լրագրողի ճշտող […]
08:46 25.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է 44218։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Վերջին տվյալներով՝ Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 44218 քաղաքացի, երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 9136 հետցնցում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով […]
08:34 25.02.2023
ԱՄՆ իշխանությունները Վրաստանի կենսաբանական լաբորատորիաներում զենք են մշակում նախագահ Շևարդնաձեի ժամանակներից։ Նրանք այս գործունեությունը քողարկում են վիրուսների դեմ պայքարում օգնելու մասին պատմություններով, փետրվարի 24-ին «Իզվեստիային» ասել է ռազմական փորձագետ Տրիստան Ցիտելաշվիլին: «Ուկրաինայում և Վրաստանում կառուցված այս բոլոր կենսալաբորատորիաները ռազմական լաբորատորիաներ են։ Այս ամենը վերահսկվում է Պենտագոնի կողմից։ Սա սովորական բան է,երբ կան ռազմական լաբորատորիաներ, իսկ […]
08:08 25.02.2023
Խոլոդեցը Ռուսաստանում հայտնի ուտեստ է, որը սովորաբար սեղանի շուրջ մատուցում են բազմաթիվ տոների ժամանակ։ Ենթադրվում է, որ այս սնունդը լավ է ոսկորների և հոդերի համար, սակայն այդ տվյալները գիտական հաստատում չունեն: Այս մասին «Իզվեստիային» ասել է գաստրոէնտերոլոգ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Քաշուխը։ «Դոնդողի մեջ սպիտակուց կա, այդ թվում՝ կոլագեն, բայց քիչ քանակությամբ։ Կան ուսումնասիրություններ, որոնք […]
23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]
22:10 24.02.2023
Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է: «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի […]
20:47 24.02.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր: Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ […]
20:31 24.02.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։ «Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել […]
20:00 24.02.2023
Ուկրաինայում հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի խաղաղ բանակցություններով։ Այս մասին փետրվարի 23-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Ամենայն հավանականությամբ, դա կավարտվի ինչ-որ բանակցություններով։ Ուկրաինացիները շահագրգռված են ինքնիշխան տարածքի վերադարձով»,- ասել է նա։ Ըստ Լլոյդի՝ բանակցությունները կարևոր իրադարձություն են լինելու։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ դա «ուկրաինացիներին թույլ կտա խոսել իրենց մասին»։ […]
16:07 24.02.2023
Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որոնք արվել են Սոչիից Կրասնոյարսկ չվերթ իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռի ապահերմետիկացումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորներն օգտագործում շնչառական դիմակներ։ Միջադեպից հետո անձնակազմը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում, վայրէջքը բարեհաջող է անցել։
13:15 24.02.2023
«Ռոսիա» ավիաուղիների ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում՝ ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությունից։ Boeing-737-800-ը Սոչիից Կրասնոյարսկ է ուղևորվելիս եղել, իսկ Կրասնոյարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարվել օդանավի խցիկի ճնշման պատճառով։ Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր, որից 21-ը՝ անչափահաս, ինչպես նաև անձնակազմի ութ անդամ։ Նախնական տվյալներով՝ ոչ […]
12:57 24.02.2023
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական բանկերի, պետական պաշտոնյաների և Ռուսաստանում խոշոր բիզնեսի դեմ։ Այս մասին հայտնի է դարձել բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։ Լոնդոնի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը, Ռոստեկի և Ալմազ-Անթեյի հետ կապված 34 անձինք, ինչպես նաև «Աերոֆլոտ» ընկերության ղեկավարները։ Բացի դրանից, սահմանափակող միջոցներ են մտցվել ռուսական […]
12:54 24.02.2023
Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։ Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ […]
12:40 24.02.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել ռուսական հատուկ գործողության մեկնարկի մեկ տարվա կապակցությամբ, որում նա դիմում է Ուկրաինայի ժողովրդին։ Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram ալիքում։ «Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավոր մարդիկ ընտրություն կատարեցին՝ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ և դեղին: Ոչ թե փախուստ, այլ հանդիպում։ Հանդիպում թշնամուն. Դիմադրություն և պայքար»,- ասել է Զելենսկին։ […]
12:11 24.02.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ: Դրանում ասված է. «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով […]
12:08 24.02.2023
Աշխատանքային այցով Արգենտինական Հանրապետությունում գտնվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 23-ին հանդիպել է Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) նախագահ Կլաուդիո Ամբրոսինիի և մարմնի անդամների հետ։ Նախարարների կաբինետի վերադասության ներքո գործող ENACOM-ը հեռահաղորդակցությունների և տեսալսողական ծառայությունների կանոնակարգման և վերահսկման ինքանավար մարմին է, որի առաջնային նպատակներից է տեսալսողական հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների […]
11:53 24.02.2023
Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։
11:41 24.02.2023
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկովաբոն ընդունել է դեսպան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Նրանք կարծիքներ են փոխանակել ՖՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ, քննարկել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է միջազգային դատական մարմնի որոշումը:
11:10 24.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Կցանկանայի գոհունակությամբ նշել Հայաստանի և Էստոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր բնագավառներում։ Մենք բարձր ենք […]
11:03 24.02.2023
Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին իր տարածած հայտարարությունում նշում է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ին շարունակում են […]
10:30 24.02.2023
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր խոսքով և մեր գործով հասկացրել է, որ պատրաստ է և կարող է օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին ամեն կերպ առաջընթաց գրանցել ԼՂ հարցում: Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի և նրա ֆրանսիացի գործընկերոջ հանդիպումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմանը վերջ տալուն ուղղված […]
09:47 24.02.2023
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է տարածաշրջան նոր այցի մասին, որը նա սկսում է Երևանից: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Մասնավորապես գրել է. «Վերադարձ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով՝ սկսած Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»։ Back in the region for a series of consultations to follow up […]
09:38 24.02.2023
Հինգշաբթի օրը զանգվածային հրդեհ է բռնկվել Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգում գտնվող Pemex պետական նավթագազային ընկերության Տուզանդեպետլի նավթի պահեստում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչությունը Twitter-ի իր էջում։ «Pemex-ին պատկանող «Tuzandepetl» ձեռնարկության տարածքում խողովակաշար է բռնկվել,- ասվում է գրառման մեջ: «Հրդեհը շարունակվում է, ընկերության աշխատակիցներն ու քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները պայքարում են դրա […]
09:30 24.02.2023
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսներին ուղղված ոչ մի ուղերձ չի նախատեսվում, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Անցյալ տարի՝ փետրվարի 24-ին, պետության ղեկավարը դիմել էր ռուսներին եւ հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է պաշտպանել Դոնբասի բնակիչներին։ Հարցին, թե այս տարի նախատեսված է արդյոք նախագահական որեւէ ելույթ, […]