09:16 24.02.2023
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, CNN-ին ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ երկու միլիարդ դոլարի օգնության մասին»,- ասել է Սալիվանը։ Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ օգնության նոր փաթեթը չի ներառում Պենտագոնի պահեստներից սարքավորումների հատկացում։ Ենթադրվում […]
09:06 24.02.2023
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 183 կմ հյուսիս, որտեղ ապրում է 10 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 100 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
09:03 24.02.2023
Նոր Զելանդիայի ոստիկանությունը չի կարողացել գտնել 23 անհետ կորածներին ամպրոպի և ջրհեղեղի ժամանակ, որն առաջացել է արևադարձային «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է ոստիկանությունը։ «Ոստիկանության համար առաջնահերթություն է մնում 23 անհետ կորածների հետ կապի հաստատումը, և մենք աշխատում ենք հնարավորինս արագ՝ օգտագործելով մի շարք տարբեր մեթոդներ»,- ասված է հաղորդագրությունում։ «Անցած 1 օրվա ընթացքում […]
08:53 24.02.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, կբանակցի երկրի ղեկավարության հետ և կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «2023 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ղազախստան։ Աստանայում գտնվելու ընթացքում պետքարտուղարին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, կհանդիպի վարչապետի […]
08:29 24.02.2023
Apple-ը պատենտավորել է խելացի ժամացույցների գործվածքային ժապավեն, որը կարող է փոխել գույնը: Այս մասին հայտնում է Apple Insider պորտալը։ Ժապավենն ունի էլեկտրաքրոմային ծածկույթ, որը թույլ է տալիս բառացիորեն փոխել գույնը՝ կախված իրավիճակից: Այսպիսով, օգտատերը կկարողանա «կարգավորել» ժապավենը, որպեսզի համապատասխանի իր տրամադրությանը կամ զգեստապահարանի գունային սխեմային: Ընդհանուր առմամբ, Apple-ը տրամադրում է մի քանի սցենար, որոնցում ժապավենը […]
08:16 24.02.2023
Պիտսբուրգի համալսարանի բժիշկները փորձարարական թերապիա են կիրառել՝ օգնելու երկու հիվանդի բարելավել ձեռքերի կառավարումը կաթվածից հետո: Հետազոտությունը հրապարակված է Nature Medicine ամսագրում: Գիտնականները կանխատեսում են, որ 25 տարեկանից բարձր յուրաքանչյուր չորրորդ մեծահասակն իր կյանքի ընթացքում կաթված կստանա, իսկ նրանց 75%-ը լուրջ խնդիրներ կունենա ձեռքի հսկողության հետ։ Ներկայումս կաթված ստանալուց հետո կաթվածի բուժման արդյունավետ միջոցներ չկան: Տեխնոլոգիան […]
08:03 24.02.2023
Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ ամբողջ աշխարհում մահանում է կին՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ, 2015 թվականից ի վեր թվերը չեն փոխվել և որոշ շրջաններում նույնիսկ ավելացել են: «Ամեն երկու րոպեի ընթացքում կինը մահանում է հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Այս զեկույցում բացահայտվում են վերջին տարիներին կանանց առողջության ոլորտում անհանգստության միտումները, քանի որ գրեթե բոլոր թվերն աշխարհի […]
22:18 23.02.2023
Ամերիկյան Financial Times թերթը, վկայակոչելով Եվրամիության պաշտոնյաներին, հիշատակել է Հայաստանը այն երկրների թվում, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները: Պատժամիջոների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը հայտարարել է, որ եթե եղած կասկածները հաստատվեն, Ռուսաստանին օգնող բոլոր երկրների հանդեպ պետք է միջոցներ կիրառվեն: Արդյո՞ք հենց Հայաստանի դեմ են ուղղված Սալիվանի խոսքերը, կոնկրետ փաստեր կա՞ն, որոնք […]
20:53 23.02.2023
ԵՄ երկրները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ, բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 24-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի դիվանագետներին։ «Եվրամիության երկրները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, ուրբաթ օրը կվերսկսեն բանակցությունները», – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների 11 միլիարդ եվրոյի նոր […]
20:17 23.02.2023
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտադիր է Կիև այցելել այն ժամանակ, երբ այն ակտուալ լինի։ Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այցի նախապատրաստման վրա»,- ասել է դիվանագետը Index-ին տված հարցազրույցում։ Հունգարիայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել։ Սակայն […]
19:09 23.02.2023
Մեծ Յոթնյակի (G7) երկրները 2023 թվականին մտադիր են Ուկրաինային հատկացնել առնվազն 39 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։ Այս մասին, ըստ Reuters-ի, Բանգալորում հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին։ Բանգալորում կայացել է G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, իսկ ուրբաթ օրը նմանատիպ հանդիպում տեղի կունենա G20 ձևաչափով։
18:38 23.02.2023
Արգենտինայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 4 հազար բնակչությամբ Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 66 կմ դեպի արրևմուտք, որը գտնվում է Սալտա նահանգում։ Օջախը գտնվում էր 202 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
18:08 23.02.2023
Իրանի հարավում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իսմայիլ Ահմադին զոհվել է իր ստացած վնասվածքների հետեւանքով, հայտարարել է Քերման նահանգի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալ Ռահման Ջալալին: «Ցավոք, վերջնական հետաքննությունից հետո վթարի հետեւանքով զոհվել է այդ ուղղաթիռում գտնվող պաշտոնյաներից մեկը», – Ջալալիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Ջալալիի խոսքով ՝ զոհվածը Իրանի սպորտի նախարարի խորհրդական Էսմայիլ Ահմադին է։ Քերմանի […]
17:23 23.02.2023
Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Հարավային Քերման նահանգի Բաթ քաղաքում, հաղորդում է IRNA գործակալությունը: «Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Բաֆտ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ իրանցի նախարարը ողջ է, նա մյուս ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես հոսպիտալացվել […]
16:15 23.02.2023
Տաջիկստանի Սարեզ լճի շրջանում փետրվարի 23-ին 5 բալ ուժգնությամբ նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հաղորդել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը: «Տեղական ժամանակով ժամը 13:01-ին (Երևանի ժամանակով ժամը 11: 01-ին) Տաջիկստանի Հանրապետության տարածքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 380 կմ հարավ-արեւելք, Մուրգաբի շրջանից 86 կմ արևմուտք և […]
15:24 23.02.2023
Մոսկվայի կենտրոնում Շվեյցարիայի դեսպանատունը շրջափակվել է RGD-5 նռնակների նմանվող իրերով փաթեթի հայտնաբերման պատճառով։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան շենքի մոտ՝ Օգորոդնայա Սլոբոդա նրբանցքում, հայտնաբերվել է փաթեթ՝ RGD-5 նռնակների նմանությամբ երկու առարկայով։ Տարածքը ներկայումս շրջափակված է», – ասել է աղբյուրը։ Տեղում իրավիճակը հանգիստ է, աշխատում են սակրավորներն ու ոստիկանության աշխատակիցները։ […]
14:48 23.02.2023
Համացանցում են հայտնվել Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը, որոնք արվել են օդանավակայանի արտաքին հսկողության տեսախցիկների միջոցով: Կադրերում երևում են սպասասրահում գտնվող ուղևորները։ Հենց որ մարդիկ զգում են ցնցումները, նրանք ակնթարթորեն վեր են թռչում իրենց աթոռներից և շտապում շենքի մոտակա ելքը։ Այդ պահին առաստաղից տարբեր առարկաներ են սկսել ընկնել։ Հիշեցնենք, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի […]
14:16 23.02.2023
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ համայնքին հանդիսավոր ներկայացման նպատակով Օդեսայում է այցելել դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը, ռազմական կցորդ Համիկ Սայադյանը: Իր խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել Գ. Պետրոսյանին ծառայության համար, նշել է ՀՀ […]
13:40 23.02.2023
«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է. երեկ իր կայացրած վճռով սա արձանագրեց Համաշխարհային բարձրագույն դատական ատյանը՝ ի հեճուկս միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպի: Հաագայի դատարանը հստակ արձանագրեց նաև ԼՂ միավորի գոյությունը». կառավարության այսօրվա նիստին փաստել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի […]
13:15 23.02.2023
Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային օկրուգում ընկել է Պաշտպանության նախարարության ինքնաթիռը։ Այս մասին իր Telegram-ում հայտնել է Ռուսաստանի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Վալույսկի քաղաքային շրջանում ՊՆ ինքնաթիռ է ընկել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։ Կատարվածի պատճառը պարզվում է»,- գրել է նա։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։ Ինչպես ճշտել են ուժային […]
12:54 23.02.2023
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը գրեթե մեկ տարի անց Գլխավոր ասամբլեայի նիստում դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ որպես «վիրավորանք» աշխարհի հավաքական խղճի համար, հաղորդում է BBC -ին: Հանդիպմանը քննարկվում էր Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից աջակցվող միջնորդությունը, որը պահանջում էր Ռուսաստանից անհապաղ և անվերապահորեն դուրս գալ դրանից: ՄԱԿ-ում Կրեմլի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ ԱՄՆ-ը […]
12:47 23.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Սիրիա:
12:37 23.02.2023
Տաջիկստանում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո չորս բալից ավելի ուժգնությամբ հինգ հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնել են Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության, սեյսմիկ շինարարության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտից։ «Այսօր առավոտյան Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են 5 հետցնցումներ:<…> Հինգերորդը՝ 4,7 մագնիտուդով, տեղի է ունեցել ժամը 07:18-ին Մուրգաբ բնակավայրից (գտնվում է Գորնո-Բադախշանի ինքնավար […]
12:26 23.02.2023
Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Իտալիայի պատվիրակությունն այցելել […]
12:22 23.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Ինչպես գիտեք, Ադրբեջանի […]
12:16 23.02.2023
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Բաքվի և Երևանի […]
12:04 23.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը: Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության […]
11:55 23.02.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության քաղաքացի Դանիել Կ.-ն: Նա 2017 թ. ապրիլի 18-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված իրավախախտ խմբի անդամակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
11:41 23.02.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ ԱԻՆ-ի […]
11:31 23.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ […]