22:17 29.01.2023
Օդի ո՞ր ջերմաստիճանն է օպտիմալ մեքենայի սրահի համար և արժե՞ արդյոք օգտագործել նստատեղերի ջեռուցում: Այս մասին aif.ru-ին ասել է թերապեւտ Լյուդմիլա Կլոչկոն։ Մեքենայում օդի օպտիմալ ջերմաստիճանը 20-22 աստիճանն է։ Կարևոր է հիշել, որ իրական ջերմաստիճանը կարող է տարբերվել օդորակիչի վրա դրված ցուցանիշից, ուստի ավելի լավ է կենտրոնանալ սեփական զգացողությունների վրա: 25 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում […]
21:15 29.01.2023
Բրիտանացի սննդաբան Էմմա Բեքեթն ասել է, որ մակարոնեղենը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս և անվանել այն ուտելով նիհարելու միջոց։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փորձագետի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի արագ են նիհարում, երբ կանոնավոր մակարոն են ուտում։ Նա նշել է, որ պետք է այն օգտագործել ողջամիտ քանակությամբ: «Այսպիսով, սպագետտիից […]
20:40 29.01.2023
Ինչո՞ւ չի կարելի ամեն օր ալկոհոլ խմել` aif.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովը: Նախ, հայտնի է, որ ալկոհոլի ամենօրյա ընդունումը խրոնիկ ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում: Երկրորդ, պետք է նկատի ունենալ, որ ալկոհոլի օգտագործումը, և հատկապես ամենօրյա, լուրջ ռիսկային գործոն է սրտանոթային հիվանդությունների, առաջին հերթին, այսպես կոչված, ալկոհոլային կարդիոմիոպաթիայի զարգացման համար: Կարդիոմիոպաթիայի […]
20:15 29.01.2023
Նիհարելու համար հարկավոր է նախաճաշին ավելի շատ սպիտակուցներ ուտել և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը՝ ասում է սննդաբան Մելիսա Միտրին: Այս մասին գրում է Eat This, Not That! Միտրին անվանել է հինգ պարզ կանոն ամեն օրվա համար, որոնք օգնում են նիհարել։ Նախաճաշին սպիտակուցային մթերքներ ուտելը դրանցից առաջինն է։ Սննդաբանը մեջբերել է American Journal of Clinical Nutrition ամսագրում […]
18:36 29.01.2023
Լեգոյի ֆիգուրայի տեսքով ռոբոտը դարձել է հեղուկ և արտահոսել խաղալիք բանտի ճաղավանդակներից, որից հետո այն վերադարձել է պինդ վիչակի։ Եվ դա ընդամենը մի քանիսն է այն ամենից, ինչի նա ընդունակ է: Չինաստանից և ԱՄՆ-ից ինժեներները մշակել են մանրանկարչական ռոբոտներ, որոնք կարող են հեղուկից դառնալ պինդ և նորից վերադառնալ նույն ձևի: Ավելին, այս ռոբոտները կարող են […]
17:41 29.01.2023
Կրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետեւանքով երեք մանկահասակ երեխաներ ողջ-ողջ այրվել են, տեղեկացնում է Interfax-ը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բազմազավակ ընտանիքի տան ծուխը նկատել են հարևանները և անմիջապես կանչել հրշեջներին։ Հրդեհը մարելուց հետո շենքում գտել են զոհված երեխաների մարմինները։ Նրանց մայրը, ինչպես նաև նրա 7 և 12 տարեկան դուստրերը հոսպիտալացվել են։
17:35 29.01.2023
«Կենդանիների աշխարհում» հաղորդման լեգենդար հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել կողերի բազմաթիվ կոտրվածքներով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ նկարիչ Կոնստանտին Միրոշնիկին: Ինչպես Միրոշնիկը լրագրողներին ասել է հունվարի 29-ին, 85-ամյա Դրոզդովն անհաջող ընկել է Մոսկվայի պետական համալսարանում աշխատանքից հեռանալու ճանապարհին և կոտրել ութ կողերը: Վերակենդանացման բաժանմունքում նրան տանջում են ուժեղ ցավերը, բայց նա […]
13:35 29.01.2023
Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Եկատերինբուրգում 20-ամյա աղջիկը Chevrolet մեքենայով հայտնվել մայթում և վրաերթի ենթարկել չորս հետիոտների: Տեսագրությունը տարածել է տեղի պետավտոտեսչությունը։ Գերատեսչությունում հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Գոթվալդի փողոցում։ Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում ՝ 17-ամյա մի տղա։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
10:45 29.01.2023
Կիրակի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ-Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող զինամթերքի գործարանը։ Տեղեկություններ կան նաև Իրանի արևմտյան Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի, իսկ […]
21:26 28.01.2023
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հերթական հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, Los Angeles Times-ին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունից։ «Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել շաբաթ առավոտյան Լոս Անջելեսի բարձրակարգ Բենեդիկտ Կանյոն թաղամասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մահացածներից երեքը սպանվել են մեքենայում, իսկ չորս […]
19:27 28.01.2023
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հաստատել է, որ հունվարի 28-ին Հանրապետության նոր նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը և շնորհավորել նրան նոր պաշտոնում։ «Շնորհավորում եմ Պետր Պավելին Չեխիայի չորրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ Պրահայի ամրոցում կգտնվի մարդ, ով մտադիր է ոչ թե պառակտել, այլ միավորել հասարակությանը»,- ասուլիսում […]
19:04 28.01.2023
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Ղուրանի այրման հետ կապված միջադեպի ֆոնին դադարեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել դաշինքի արտգործնախարարների, հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կնախապատրաստեն դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը կանցկացվի Վիլնյուսում 2023 թվականի հուլիսի […]
18:52 28.01.2023
Իսրայելն ավելի շատ է աջակցում Կիևի իշխանություններին, քան հանրությունը գիտի. Այս մասին շաբաթ օրը հրապարակված Funke խմբագրականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը։ Մենք օգնում ենք, թեկուզ կուլիսներում, բայց շատ ավելին, քան հայտնի է»,-ասել է դեսպանը, սակայն էական մանրամասներ չի հայտնել։ Պրոսորը նաև նշել է երկու պատճառ, թե ինչու է Իսրայելը […]
18:32 28.01.2023
Վիսկոնսիի միջնահանգային մայրուղում 85 ավտոմեքենաներ են բախվել մառախուղի պատճառով: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է NBC News հեռուստաալիքը։ Պատահարի վայր ժամանած զինվորականները պարզել են, որ միջպետական ճանապարհն արգելափակված է երկու ուղղություններով։ Վթարի պատճառ են հանդիսացել մերկասառույցը, ձյունը և սպիտակ մշուշը։ Միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց […]
18:02 28.01.2023
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը ընտրատեղամասերի 5,88%-ի ձայների հաշվարկից հետո Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 53%-ով առայժմ առաջատարն է։ Նման տվյալներ հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։ Նրա մրցակից, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը ստացել է ընտրողների ձայների 46,98%-ը։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան շաբաթ երեկոյան։
17:55 28.01.2023
Արևմտյան երկրները պաշտոնապես հաստատել են, որ Ուկրաինային 321 տանկ են փոխանցելու։ Այս մասին BFM TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն։ «Ինչ վերաբերում է տրամադրման ժամկետներին, ապա դրանք ամեն դեպքում տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները զբաղվում են լոգիստիկ հարցերով, մյուսները սպասում են այլ մոդելների։ Մեզ անհրաժեշտ է […]
17:43 28.01.2023
Արևելյան Երուսաղեմում «Դավթի քաղաք» հնավայրի վայրում հրաձգությունը կազմակերպել է 13-ամյա դեռահասը, նրա ինքնությունը պարզվել է։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է The Jerusalem Post թերթը։ Նշվում է, որ հարձակվողի անունը Մուհամմեդ Ալիյաթ է, նա Արևելյան Երուսաղեմի բնակիչ է։ Կրակոցների ժամանակ հարձակվողը վիրավորվել է միջադեպի ականատեսների կողմից, որոնք զենք կրելու իրավունք են ունեցել, նա […]
17:15 28.01.2023
Ճապոնիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հունվարին գերազանցել է 10,000-ը, առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում նոր կորոնավիրուսային վարակից մահացել է 252 մարդ, այսպիսով, հունվարի սկզբից մահացել է 10124 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ զոհերի թիվը գերազանցել է 10,000-ը։ Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդացել […]
16:48 28.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը. France TV -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։ Ռուբեն Վարդանյան – Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք […]
16:22 28.01.2023
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:
15:47 28.01.2023
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տասնյակ ծնողներ են, որոնք իրենց երեխաների հետ ավելի քան մեկուկես ամիս միայն հեռախոսով են խոսել: Իրենք Արցախում էին, երեխաները՝ Երևանում: Երեխաներն էլ իրենց հերթին էին անհամբեր ու կարոտով սպասում, թե երբ կլինեն Արցախում ու կգրկեն իրենց ծնողներին: Ամենաշատը հուզվել էր խմբի պատասխանատու Անահիտ Գաբուզյանը: Տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել, հուզված […]
15:30 28.01.2023
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միյատովիչն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Դունյա Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման […]
13:47 28.01.2023
Սաակաշվիլին շարունակում է համաշխարհային հանրության հետաքրքրությունը առաջացնել իր անձի նկատմամբ։ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվել է տեղի բժիշկների ծառայություններից և սննդից։ «Vivamed» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ քաղաքական գործչի որոշումը կարող է ճակատագրական լինել նրա համար։ «Վերջին օրերին նա կրճատել է սննդի ընդունումը: Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է: Նա արդեն 69 կիլոգրամ է կշռում: Եթե մայրը […]
12:43 28.01.2023
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են […]
12:18 28.01.2023
Մոսկվայի մետրոյում ծեծկռտուք է եղել. Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել դեպքը, չի հաղորդվում, սակայն ծեծկռտուքի տեսանյութը սոցցանցերում տարածվել է շաբաթ օրը՝ հունվարի 28-ին։ Կադրերում երևում է, թե ինչպես է կռվարարը ոտքով հարվածում երկու տղամարդու։ Տուժածներից մեկը պառկած է հատակին, երկրորդը փորձում է հեռանալ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Կուրսկայա» կայարանում։ Ագրեսորի […]
12:10 28.01.2023
Լրագրող Լիանա Մարգարյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Նա նաև կից ռեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»: The Armenian restaurant Taboon Wine Bar in Jerusalem was just attacked this evening by […]
11:56 28.01.2023
Ամերիկյան RAND Corporation հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ինչպես խուսափել երկար պատերազմից. ԱՄՆ քաղաքականությունը և ռուս-ուկրաինական հակամարտության հետագիծը» զեկույցը, որում նա առաջարկել է ԱՄՆ իշխանություններին չորս քայլ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Վաշինգտոնի համար ճգնաժամի հետաձգումը ձեռնտու չէ։ ԱՄՆ-ը կարող է պարտադրել ուկրաինական կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դրդելով նրան ռազմական […]
11:35 28.01.2023
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտոււղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ […]
11:10 28.01.2023
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում միաժամանակ կործանվել են հնդկական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ՝ ռուսական արտադրության Սու-30-ը և ֆրանսիական Mirage 2000-ը, հայտնում է Ani-ն հունվարի 28-ին։ «Երկու ինքնաթիռները օդ են բարձրացել Մադհյա Պրադեշի Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվում էին զորավարժությունները», – գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, վթարի պատճառները պարզվում են։ […]
10:53 28.01.2023
ԱՄՆ դեսպանությունը դեսպանատան ֆեսյբուքյան էջում գրել է. «Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։ Փառք ու պատիվ […]