TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դեսպան Արմեն Պապիկյանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագին

19:22 06.01.2023

Հունվարի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագին, տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության Տոնի կապակցությամբ մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Ավստրիայի հայ համայնքի […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Մոսկվայի և Կիևի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտի ստեղծելու հարցը

18:53 06.01.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանում պաշտպանական գոտու ստեղծման հարցը, հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն։ «Գլխավոր տնօրենը շարունակում է խորհրդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով համաձայնեցնել և արագ ներդնել միջուկային անվտանգության և պաշտպանության գոտի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ շուրջ», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, […]

̰
Արցախցիների մաղթանքներում առաջինը խաղաղությունն է

18:16 06.01.2023

Արցախում շրջափակված լինելու փաստն ավելի է ամրացրել հավատն առ Աստված. մաղթանքներում առաջինը խաղաղությունն է: Հազարավոր արցախցիների հոսքը դեպի Ստեփանակերտի Մայր տաճար սկսվել է առավոտից և չի դադարել մինչ երեկո: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարում Սուրբ Ծննդին նվիրված պատարագ է մատուցվել: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:

̰
Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր

18:10 06.01.2023

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։ «Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Պուտինի հրահանգով «լռության ռեժիմ» սահմանելու մասին

17:44 06.01.2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել 36 ժամով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հունվարի 6-ի ճեպազրույցի ժամանակ։ «Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի և ՌԴ պաշտպանության նախարարի ցուցումների՝ հատուկ ռազմական գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադար է հայտարարվել […]

̰
Բայդենը մոռացել է, թե ինչ է խոստացել Զելենսկիին

17:10 06.01.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր կաբինետի անդամների հետ հանդիպման ընթացքում, երկար ժամանակ չի կարողացել հիշել, թե ինչ տեսակի ամերիկյան զենք էր Վաշինգտոնը խոստացել ուղարկել Ուկրաինա՝ որպես աջակցություն Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։ Հանդիպման հեռարձակումը հրապարակվել է Սպիտակ տան Youtube-յան ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գերմանիան նաև հայտարարեց, որ այսօր պատրաստվում է ուկրաինացիներին տրամադրել…. օդային հարձակումների դեմ պայքարելու […]

̰
Արցախի լիակատար շրջափակում, կիսադատարկ խանութներ. օր 26-րդ

15:30 06.01.2023

Կյանքի ճանապարհից զրկված, օր 26-րդ. ինչպիսի՞ն է պատկերը փակ դռներից ներս. Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերները պատմում են Ստեփանակերտի դատարկ կամ կիսադատարկ խանութների, անհիմն թանկացումների ու ստեղծված անորոշ վիճակի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սուրբծննդյան պատարագ Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում

14:15 06.01.2023

Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հոգեբանը տոներից հետո աշխատանքային ռեժիմ հեշտությամբ վերադառնալու ուղիներն է անվանել

21:44 05.01.2023

Արձակուրդներից հետո աշխատանքային ռեժիմին հեշտությամբ վերադառնալու ուղիները անվանել է կլինիկական հոգեբան, բժիշկ Տատյանա Մետելևան: Նա ասել է, որ կան մի քանի կանոններ, որոնք կարող են օգնել ձեզ վերադառնալ աշխատանքային ռիթմին: Փորձագետի խոսքով՝ արձակուրդների ավարտից մի քանի օր առաջ պետք է սկսել պատրաստվել աշխատանքի։ Օրինակ՝ աշխատանքային շաբաթվա մեկնարկից երկու օր առաջ կարող եք մի քանի աշխատանքային […]

̰
Ո՞ր արժանիքների համար են Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացրել

21:30 05.01.2023

Պակիստանի խորհդարանի վերին պալատը՝ Սենատը, պաշտոնապես դիմել է Նոբելյան կոմիտեին՝ առաջադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանին, որպես խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Ինչո՞ւ Պակիստանը ու ո՞ր արժանիքների համար. Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և«Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Նախ ասեմ, որ Պակիստանն առաջին պետությունը չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դեկտեմբերի վերջին Էրդողանին պաշտոնապես որպես Նոբելյան […]

̰
Սոչիում կրկեսում ելույթի ժամանակ առյուծը հարձակվել է մարզչի վրա․ հրապարակվել են կադրեր

21:00 05.01.2023

Սոչիի կրկեսում ելույթի ժամանակ առյուծը հարձակվել է մարզիչ Ալեքսեյ Մակարենկոյի վրա։ Կենդանու հարձակման տեսանյութը հայտնվել է հունվարի 5-ին Սոչիի արտակարգ դրության Telegram ալիքում։ Մարզիչները փորձել են ընտելացնել առյուծներին, սակայն կենդանիները հրաժարվել են ենթարկվել։ Արդյունքում առյուծներից մեկը թիկունքից հարձակվել է մարզչի վրա և կծել նրան։ Մարդն ընկել է։ Դրանից հետո նրա մոտ է վազել գործընկերը և […]

̰
Արքայազն Հարրին խոստովանել է, որ կռվի է բռնվել եղբոր հետ կնոջ պատճառով

20:44 05.01.2023

Եղբայրների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել 2019 թվականին այն պատճառով, որ Ուիլյամը Հարրիի կնոջը «կոպիտ և կտրուկ» է անվանել։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Հարրիի խոսքով՝ ավագ եղբայրը բռնել է նրա օձիքից և տապալել հատակին։ Հուշագրության հեղինակը հիշում է, թե ինչպես է ընկել շան ամանի վրա, այն ճաքել ու բեկորները կպել են մեջքին։ «Ես մի քիչ […]

̰
Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը

20:30 05.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը։ Այս մասին Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Էրդողանի վարչակազմը։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել միջնորդի առաքելությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Քննարկվել են […]

̰
Հայտնի են հանգուցյալ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի վերջին խոսքերը

20:15 05.01.2023

Հանգուցյալ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի վերջին խոսքերն ուղղված էին Աստծուն. այդ մասին գրում է The Washington Post-ը։ Նախկին պոնտիֆիկոսի անձնական օգնական արքեպիսկոպոս Գեորգ Գանսվեյնն ասել է, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ի առավոտյան՝ ժամը երեքին, «թույլ ձայնով, բայց շատ պարզ, նա իտալերեն ասել է. «Տե՛ր, ես սիրում եմ քեզ»։ Մի քանի ժամ անց մահացել է կաթոլիկ […]

̰
Պուտինը հանձնարարել է հրադադար հաստատել հունվարի 6-7-ը

19:20 05.01.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է Կրեմլը: «Հաշվի առնելով սրբազան Կիրիլ Պատրիարքի ուղերձը ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ին ՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, հրադադարի ռեժիմ […]

̰
Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը

18:55 05.01.2023

Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը: Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են 2023 թվականի հունիսի 18-ին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»: Ավելի վաղ Թուրքիայի ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում Ժողովրդական դաշինքի […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

14:04 05.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և սիրիական ճգնաժամը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են գրասենյակից։ […]

̰
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում երրորդ անգամ անհաջողությամբ պսակվեց նախագահի ընտրության փորձը

23:26 04.01.2023

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում երրորդ անգամ անհաջողությամբ պսակվեց նախագահի ընտրության փորձը: Ի՞նչն է պատճառը: Կարծես, պալատում կայուն մեծամասնություն կա. թեկնածուներից որի՞ հաղթանակն է բխում ամերիկահայերի ու Հայաստանի շահերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանրապետականները վերահսկողության տակ առան ստորին պալատը, և խորհրդարանական՝ մինչ այդ փոքրամասնության նախագահ հանդիսացող Քևին Մաքարթին […]

̰
Անվանվել է 2022 թվականի ամենահայտնի հոգևոր գրքերը

21:41 04.01.2023

2022 թվականին ներբեռնված օրինակների քանակով հոգևոր գրականության ժանրում ամենահայտնի գրքերը եղել են Աստվածաշունչը, Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և Կոնկորդիա Անտարովայի «Երկու կյանք» վեպը , հայտնում ՌԻԱ Նովոստին։ «Երկու կյանք» վեպը, որը գրել է Անտարովան (1886-1959) Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, առաջին անգամ լույս է տեսել նրա մահից 35 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսը ուսանողուհի Լևուշկան է, ում […]

̰
Շոգ հունվար Եվրոպայում. Ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել ութ երկրներում

20:54 04.01.2023

Հունվարի սկզբին գրեթե ողջ Եվրոպայում տաք  եղանակ է։ Ջերմաստիճանի ռեկորդները գերազանցվել են ութ երկրներում և երեք առանձին շրջաններում։ Գազի փոխարժեքն իջել է մինչև նախապատերազմյան արժեքները.Լեհաստանում, որտեղ ձնառատ ու ցրտաշունչ ձմեռները տարածված են, կիրակի օրը գրանցվել է գրեթե 19 աստիճան տաքություն։ Իսպանական Բիլբաոյում նույն օրը ջերմաչափը ցույց է տվել +25 Ցելսիուս՝ տասը աստիճանով ավելի, քան հունվարի […]

̰
Հարցում. Ամերիկացիները 2023 թվականն անվանել են «քաղաքական հակամարտությունների տարի ԱՄՆ-ում».

15:27 04.01.2023

Ամերիկացիների մեծամասնությունն ակնկալում է, որ 2023 թվականը կլինի տնտեսական դժվարությունների տարի, ներքաղաքական լարվածության վատթարացում և միջազգային լարվածության աճ, քանի որ Չինաստանը աճում է, իսկ Ռուսաստանը թուլանում է, համաձայն Gallup-ի հետազոտության, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հարցվածների մոտ 90%-ը 2023 թվականն անվանել է «քաղաքական կոնֆլիկտների տարի ԱՄՆ-ում», 72%-ը կանխատեսել է հանցավորության աճ, 56%-ը՝ «արհմիությունների կողմից կազմակերպված բազմաթիվ […]

̰
Հոլիվուդյան դերասան Ռեները վթարից հետո առաջին սելֆին է արել

14:14 04.01.2023

«Օսկարի» կրկնակի հավակնորդ և Marvel’s Hawkeye ամերիկացի դերասան Ջերեմի Ռենները, ով տուժել էր դժբախտ պատահարի հետևանքով, սելֆի է հրապարակել իր հիվանդանոցի մահճակալից և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության խոսքերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտնում է TMZ-ը, դերասանը մեծ քանակությամբ արյուն է կորցրել այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը ձյուն մաքրող մեքենան անցել է նրա […]

̰
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

13:30 04.01.2023

Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում՝ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին : Ամերիկահայ աստղը գրել է. «Արցախը հայտնվել է խավարում Ադրբեջանի կողմից 23 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով։Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք»:

̰
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ

13:02 04.01.2023

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը, գրում է Արմենպրեսը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի […]

̰
Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

12:53 04.01.2023

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: «Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,-թվիթերյան  իր միկրոբլոգում գրել է Բասը:

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել նոր խոսնակ ընտրել

12:41 04.01.2023

Այսօր Կոնգրեսի պատգամավոր Քևին Մաքքարթին (Կալիֆորնիա) չկարողացավ ապահովել հանրապետականների անհրաժեշտ ձայները Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար՝ սա առաջին դեպքն է, երբ մեծամասնական կուսակցության թեկնածուն տապալվում է առաջին քվեարկության ժամանակ վերջին մեկ դարում: Քվեարկությունը հարված էր Մաքքարթիի համար, ով շաբաթներ անցկացրեց զիջումներ անելով հանրապետականների շարքերում կոշտ աջերին՝ ձայներ ապահովելու հույսով: Մաքքարթիի հաջորդ քայլը անհասկանալի էր, բայց […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

12:38 04.01.2023

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 12-ին քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը

11:33 04.01.2023

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իշիկեն, ով Ճապոնիայի մշտական ​​ներկայացուցիչն է և հունվարին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք ուկրաինական հարցը կբարձրացվի՞ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակացույցի […]

̰
Էրդողանը մտադիր է Պուտինի և Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հարցի կարգավորումը

11:17 04.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ «Վաղը մեր նախագահը նախատեսում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։ Կալինի խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի […]

̰
Բրազիլիայի մարզադաշտում Պելեին հրաժեշտ տալու է եկել ավելի քան 230 հազար մարդ

22:00 03.01.2023

Ավելի քան 230 հազար մարդ եկել էր հրաժեշտ տալու ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին «Սանթոս» մարզադաշտում, որտեղ նա սկսեց իր կարիերան, հայտնել են քաղաքապետարանից։ Հրաժեշտը տևել է 24 ժամ։ Այն սկսվել է հունվարի 2-ին՝ ժամը 10.00-ին: Պելեի հիշատակին վերջին հարգանքի տուրքն է մատուցել նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի […]

̰
BACK_TO_TOP