19:39 10.01.2023
Բեռլինը չի աջակցում Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում կղզու վրա երկու պետությունների ձևավորմանը։ Այս մասին հունվարի 9-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Կիպրոսի ԱԳՆ-ի ղեկավար Իոաննիս Կասուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ այս հարցում Բեռլինը կանգնած է Կիպրոսի կողքին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Մինչդեռ Անկարան պնդում է, որ պետք է առաջնորդվել […]
19:17 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով […]
18:53 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն […]
18:47 10.01.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտնել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել հետ քննարկել են զենքի կարիքները։ «Եվրախորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է մարտադաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին»,- գրել է նա իր Twitter-ում։ Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում Միշելը […]
18:28 10.01.2023
Ուկրաինայում նորածին տղաներին սկսել են անվանակոչելԻսկանդերներ և Սարմատներ։ Հատկանշական է, որ ռուսական հայտնի հրթիռային համակարգերը կրում են նույն անվանումները։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է ուկրաինական Strana.ua հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության զեկույցը։ Գործակալությունը հրապարակել է 2022 թվականի ամենահայտնի և անսովոր նորածինների անունների ցանկը։ Այսպիսով, տղաների մոտ տարածված են Իսկանդեր, Սարմատ, Մարս, Աքիլլես, Նիկոդեմոս, […]
17:28 10.01.2023
Աֆղանստանում կանանց գեղեցկության բոլոր սրահները կփակվեն: Համապատասխան որոշումն ընդունել է երկրում իշխանության եկած արմատական թալիբան շարժման ղեկավարությունը: Բացի այդ, կանանց կարգելվի աշխատել առևտրի կենտրոններում։ Նախկինում թալիբներն արդեն արգելել էին աղջիկների դասերը Աֆղանստանի համալսարաններում և կարգադրել՝ կանանց հեռացնել աշխատանքից բոլոր ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից: Թալիբները Աֆղանստանում իշխանության են եկել 2021 թվականի օգոստոսին այն բանից […]
16:48 10.01.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի […]
16:14 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։ «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, […]
14:33 10.01.2023
Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ «Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության […]
14:20 10.01.2023
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։ «Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ […]
14:13 10.01.2023
Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և […]
14:07 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա։ Փաշինյանը, հիշեցնելով […]
13:58 10.01.2023
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, […]
13:13 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ […]
13:01 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․ «Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն […]
11:15 10.01.2023
Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։ «Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, […]
09:41 10.01.2023
Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է շուրջ 100 հազար հավերի ոչնչացում, վկայում են Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության տվյալները: Հիվանդության կասկածն առաջացել է նախօրեին, երբ Կավամինամի քաղաքում հավկիթի արտադրության թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները սատկած ածան հավեր են հայտնաբերել: Գենետիկական անալիզը հաստատել է թռչնագրիպի բարձր ախտածին շտամի առկայությունը։ Կարանտին Է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետր […]
09:00 10.01.2023
Խաբարովսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը վնասվել է, օդանավի վայրէջքի սարքը պայթել է։ Օդանավակայանը փակվել է, հայտնում է Khabarovsk Airlines տարածաշրջանային ավիաընկերության Telegram ալիքը։ «Խաբարովսկի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի վայրէջքի ժամանակ շասսիի վրա անիվ է պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տուժածների և արտակարգ իրավիճակի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Խաբարովսկի օդանավակայանը փակ է մինչև տեղական ժամանակով ժամը […]
08:52 10.01.2023
Առնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Հուլյակա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սան Ռոման նահանգի (Պունո դեպարտամենտ) առողջապահական համակարգը, որի վարչական կենտրոնն այս քաղաքն է։ Ավելի վաղ բժիշկները հայտնել էին բախումների ժամանակ 12 մարդու մահվան մասին։ Առողջապահության համակարգի ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր զեկույցում բացահայտվել է ևս հինգ մահվան դեպք։ […]
08:44 10.01.2023
Մեքսիկայի կառավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Սինալոա նահանգում՝ նարկոաբարոն Խոակին Գուսմանի որդու ձերբակալությունից հետո բռնությունների աճից հետո։ Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 1500 զինծառայողներ ժամանել են հանրապետության հյուսիսարևմտյան շրջան։ «Նրանց հիմնական խնդիրն է ամրապնդել օրենքի գերակայությունը և համագործակցել իշխանությունների հետ կազմակերպված հանցավոր համայնքների անդամների կալանավորման հարցում՝ միևնույն ժամանակ լիովին […]
08:35 10.01.2023
Բրիտանական արքայազն Հարին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի հասցրել հրաժեշտ տալ իր տատիկին՝ Եղիսաբեթ II թագուհուն, քանի որ իր համար տեղ չի եղել այն ինքնաթիռում, որով թագավորական ընտանիքը շտապել է թռչել։ Ինքը՝ Հարին, եղել է Լոնդոնում, երբ հայտնի է դարձել 96-ամյա թագուհու առողջության վատթարացման մասին։ «Ընտանիքի բոլոր անդամները, ովքեր ապրում էին […]
08:18 10.01.2023
Հնդկաստանի իշխանությունները ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել ռուսական Azur Air ավիաընկերության Մոսկվա-Գոա ինքնաթիռում, որը նախօրեին գիշերը արտակարգ վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո, հայտնել է Ջամնագար օդանավակայանի ներկայացուցիչը։ «Ազգային անվտանգությունը կասկածելի ոչինչ չի գտել: Սպասվում է, որ չվերթը Ջամնագարից կուղևորվի Գոա առավոտյան ժամը 10.30-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամբողջ ուղեբեռը […]
08:06 10.01.2023
Տրոիցկում փրկարարները մեքենայի սրահից դուրս են բերել մեկ տարեկան երեխայի, ով պատահաբար փակել է մեքենայի դռները, հայտնում է Chelyabinsk News Telegram ալիքը։ Որոնողափրկարարական ծառայության հետ կապվել են մեքենայում փակված երեխայի ծնողները։ Տղայի հոր խոսքով՝ ինքը երեխային նստեցրել է մանկական նստատեղին ու սկսել մաքրել մեքենան, ինչի ժամանակ հետաքրքրասեր որդին ձեռքը բերել է դեպի կենտրոնական փականն ու […]
23:58 09.01.2023
Virgin Galactic-ի հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը պատմել է, որ մի օր SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը գիշերվա կեսին իր փոքրիկ որդու հետ եկել է իր տուն: Այս մասին նա հայտնել է The Sunday Times-ին տված հարցազրույցում։ «Հիշում եմ, որ գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում էր։ Ես արթնացա երկու ժամ շուտ, քան պետք էր, և […]
23:47 09.01.2023
ԱՄՆ-ում օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորի ձեռքի ուղեբեռում հսկայական վիշապօձ են գտել, գրում է Complex-ը: Օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ Բարդուղիմեոս մականունով մեկ մետր երկարությամբ օձը պատկանել է մի կնոջ, որը պնդում էր, որ վիշապօձն իր հուզական աջակցության կենդանին է: Դրանից հետո անվտանգության աշխատակիցները կապ են հաստատել ավիաընկերության հետ, սակայն այնտեղ պատասխանել են, որ սողունին թույլ […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
21:20 09.01.2023
Մոսկվայից թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռը ստուգվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով, RIA Novosti-ին հայտնել է Հնդկաստանի ավիացիայի նախարարության աղբյուրը։ «Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում, կատարվում է ստուգում»,- ասել է աղբյուրը։ Նա նշել է, որ ինքնաթիռը թռչում էր Մոսկվա-Գոա երթուղով։
20:55 09.01.2023
Ուկրաինայի ապագան կարող է կախված լինել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Նման կարծիք է հայտնել Washington Post-ի վերլուծաբան Լիզ Սլայը իր հոդվածում,փոխանցում է Gazeta.ru-ն։ Նրա կարծիքով, այս երկրի ճակատագիրը գնալով սկսում է կախված լինել իր վերահսկողությունից դուրս գտնվող գործոններից։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային չափազանց կարևոր է, նրա ռազմական օգնությունը շատ անգամ […]
20:43 09.01.2023
Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արևելյան Ճավայի Պասիտան քաղաքից 90 կմ հարավ-արևելք»,- ասվում է գործակալության Twitter-ում։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
19:46 09.01.2023
Վարշավան հավանություն է տվել լեգեոնների առաջին հետևակային դիվիզիոնի ստեղծման հայեցակարգին, որը տեղակայվելու է երկրի արևելքում։ Այս մասին հունվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Բլաշչակն ընդգծել է, որ նոր դիվիզիոնի առաջին ստորաբաժանումների կազմավորման գործընթացն արդեն սկսվել է, և գործընթացը գնալու է «դինամիկ»։ Նա նաև հավելել է, որ առաջին լեգեոնի […]