08:20 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի հետ այս շաբաթ խոսելու հնարավորության մասին։ Սպիտակ տան լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա մտադիր է այդպիսի զրույց ունենալ այս շաբաթ: «Այո, միգուցե»,- պատասխանել է Թրամփը։ Փետրվարի 7-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Զելենսկիի հետ հանդիպում այս շաբաթ, որը կարող է տեղի […]
02:21 11.02.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ:
21:33 10.02.2025
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման […]
21:12 10.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
20:50 10.02.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ուղղությամբ չաշխատելու և, ավելին, այս հակամարտությունը շարունակելու համար։ «Հսկայական հակամարտություն տեղի ունեցավ, և, իհարկե, դրա մեջ ընդգրկվեց ողջ Արևմուտքը՝ Ուկրաինային համապատասխան զենք մատակարարելով և այլն։ Ոչ ոք իրականում չի մտածել Ուկրաինայում պատերազմի ավարտի կամ պատերազմը կանխելու մասին, ինչը, իհարկե, ցնցում է շատերին։ Ամեն ինչ […]
20:35 10.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Պատանդները պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների մշտական խախտումներ: Այս կապակցությամբ […]
19:36 10.02.2025
Գվատեմալայի մայրաքաղաքում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գվատեմալական Prensa Libre հրատարակությունը՝ վկայակոչելով փրկարարներից ստացված տեղեկությունները։ Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն 31 մարդ մահացել է, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում է: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում փրկարարներն աշխատում են ողջ մնացածներին գտնելու […]
19:20 10.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը չի ներառում պաղեստինցիների՝ իրենց նախկին տարածքներ վերադառնալու հնարավորությունը՝ հավելելով, որ նրանց համար նոր անվտանգ համայնքներ կկառուցվեն։ «Ոչ, նրանք չեն կարող վերադառնալ», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով պաղեստինցիների՝ Գազա վերադառնալու իրավունքի մասին հարցին։ «Եթե նրանք հիմա վերադառնան, տարիներ կանցնեն, մինչև […]
18:54 10.02.2025
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […]
17:06 10.02.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում նոր գործարք կնքելու միջոցով Իրանին դրդելու կապիտուլյացիայի, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: «ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նա հայտարարություններ է […]
16:16 10.02.2025
Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի նախաճաշը։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիշյալ գագթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն […]
16:04 10.02.2025
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
16:00 10.02.2025
Իսրայելը պատասխանատու է Գազայի հատվածի ցեղասպանության և ավերածությունների համար, որը գնահատվում է 100 միլիարդ դոլար, և պետք է աղբյուր գտնի վնասը փոխհատուցելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Գազայում ավերածությունների չափը գնահատվում է 100 միլիարդ դոլար: Դրա համար պատասխանատու են Իսրայելը և Բենիամին Նեթանյահուի կառավարությունը: Իսրայելի իշխանությունները նախ պետք է վճարեն […]
15:44 10.02.2025
Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախապատրաստվում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխայցելությունները Մոսկվա և Պեկին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խոսքը Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի և սեպտեմբերին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի տոնակատարությունների մասին է։ «Այո, նախապատրաստվում են նման շփումներ, […]
15:36 10.02.2025
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն այդ ընթացքում նոր դավադրություններ է ծրագրում նրա դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թրամփն անընդհատ ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ: Միևնույն ժամանակ նա ավելի ու ավելի շատ հրամանագրեր է ստորագրում հակաիրանական դավադրություններով: ԱՄՆ-ը կարող […]
14:55 10.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ աշխատանքային այցով Փարիզում է։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
14:03 10.02.2025
ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ էլ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է […]
13:00 10.02.2025
Ֆրանսիան Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների վրա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, դա զարմանալի չէ, Թրամփը դա արեց 2018-ին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք, այս անգամ մենք նորից կպատասխանենք»,- ասել է Բարրոն ՝ պատասխանելով TF1-ի հարցին, թե ինչ միջոցներ […]
11:33 10.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ կհանդիպեմ Պուտինի հետ, ճիշտ ժամանակին»,- ասել է նա ամերիկացի լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։ Հարցերին ի պատասխան՝ Թրամփը կրկնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ։ «Դրանք եղել են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Միաժամանակ, ամերիկացի նախագահը կրկին չի մեկնաբանել այդ […]
11:12 10.02.2025
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ՝ նախաքննության զեկույցի հրապարակումից հետո։ «Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա այն իրականացնում են Ադրբեջանի, Բրազիլիայի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան փորձագիտական կազմակերպությունները: Ես ձեզ կոչ եմ անում չշտապել հապճեպ եզրակացություններ և բացահայտումներ անել, այլ սպասել վերջնական արդյունքներին», – ՏԱՍՍ-ին տված […]
11:00 10.02.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Վաշինգտոնը և Բրյուսելը փորձում են ճնշում գործադրել նույնիսկ մեր ամենամոտ դաշնակիցների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Տարածաշրջանում մենք սկզբունքորեն այլ տրամաբանություն և նպատակներ ունենք»,- ասել է նա:
10:00 10.02.2025
Էկվադորի ներկայիս նախագահ Դանիել Նոբոան առաջատար է նախագահական ընտրություններում, սակայն չի ստանում բավարար ձայներ առաջին փուլում հաղթելու համար։ Այս մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի հրապարակած արդյունքները՝ արձանագրությունների 59,46 տոկոսի մշակումից հետո։ Ըստ այդ տվյալների՝ Նոբոայի օգտին քվեարկել է ընտրողների 44,86%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Լուիզա Գոնսալեսի օգտին՝ 43,68%-ը։ Հաղթելու համար պետք է ստանալ ձայների […]
09:50 10.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է գնահատում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ուկրաինայից եկող ազդանշանները ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ և չի կորցնում խաղաղության հույսը։ «Մենք, իհարկե, չենք կորցրել խաղաղության հույսը և չենք ուզում կորցնել այն: Վերջերս մենք Վլադիմիր Զելենսկիից լսեցինք, որ նա պատրաստ է հանդիպել, եթե լինի համապատասխան առաջարկ բանակցությունների համար։ Մենք ողջունում […]
09:40 10.02.2025
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի մեկնարկից ի վեր Եգիպտոսն ավելի քան 5 հազար բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել անկլավ։ Եգիպտոսի ԱԳՆ-ը համապատասխան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների։ «Եգիպտոսը հավանություն չի տալիս Նեթանյահուի հռետորաբանությանը ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, քանի որ նման հայտարարությունները արժեզրկում են այն բոլոր ջանքերը, որոնք Եգիպտոսը […]
09:32 10.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ այս պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսք չկա։ «Ամերիկյան կառավարությունը հետաձգում է այն։ ՆԱՏՕ-ի որոշումներն այնպիսին են, որ դա չի արգելափակվի, բայց չի քննարկվում, և, հետևաբար, մենք չենք խոսում ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, ինչի մասին ես ուղղակիորեն ասում եմ»,-նշել է Շոլցը։ Միևնույն ժամանակ, Շոլցը պնդել է, որ ներկայումս իրենք […]
09:25 10.02.2025
Ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության վարչապետ և «Ինքնորոշում» ազգայնական շարժման առաջնորդ Ալբին Կուրտին հայտարարել է «խորհրդարանի» ընտրություններում հաղթանակի և նոր «կառավարություն» ձևավորելու մտադրության մասին։ Կիրակի օրը ինքնահռչակ Կոսովոյի խորհրդարանի ընտրություններում քվեարկելու իրավունք ուներ մոտ 2 միլիոն մարդ։ Քվեարկությունն անցել է առանց էական միջադեպերի. Կոսովոյի «օրենսդիր ժողովում» 120 տեղի համար պայքարում էին 28 կուսակցություններ և շարժումներ։ Ըստ Կենտրոնական […]
09:10 10.02.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի լիակատար միջազգային մեկուսացումը կօգնի այս երկրի ներկայիս իշխանություններին հետ պահել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից։ Այս մասին նա ասել է արաբալեզու պաղեստինյան Palestine TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մտքերը, իհարկե, պարզ են, երբ պատանդները փրկվեն, նրան ոչինչ չի խանգարի ռազմական գործողությունները վերսկսելու, […]
09:00 10.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված սխալ կլինի։ «Ես կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տալ պաղեստինցիներին նորից վերադառնալ Գազա: Մենք չենք ուզում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա: Ես կարծում եմ, որ Գազան մեծ անշարժ գույք է, ԱՄՆ-ը կտիրի դրան և կամաց-կամաց կզարգացնի այն: Մենք կայունությունը […]
08:48 10.02.2025
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ճիշտ ժամանակին հանդիպում անցկացնելը, ինչպես նաև ապագայում հույս ունի նրա հետ հեռախոսազրույցներ ունենալ։ Այս մասին Թրամփը հայտարարել է կիրակի օրը։ «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակին կհանդիպեի Պուտինին»,- ասել է Թրամփը լրագրողներին Լուիզիանա մեկնող իր ինքնաթիռում։ Հարցին, թե արդյոք նա հեռախոսազրույցներ է ունեցել […]
08:40 10.02.2025
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նախարարներից և վարչական գերատեսչությունների ղեկավարներից պահանջել է հրաժարական տալ։ «Պահանջել եմ նախարարների և վարչական գերատեսչությունների տնօրենների պաշտոնապես հրաժարականը նախարարների կաբինետում, որպեսզի հասնենք ժողովրդի կողմից սահմանված ծրագրի ավելի մեծ համապատասխանության»,-գրել է երկրի ղեկավարը։ Փետրվարի 5-ին Կոլումբիայի ներքին գործերի նախարար Խուան Ֆերնանդո Քրիստոն առաջարկել է երկրի կառավարության նախարարներին հրաժարական տալ՝ առկա տարաձայնությունների պատճառով։