11:33 10.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ կհանդիպեմ Պուտինի հետ, ճիշտ ժամանակին»,- ասել է նա ամերիկացի լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։
Հարցերին ի պատասխան՝ Թրամփը կրկնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ։
«Դրանք եղել են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Միաժամանակ, ամերիկացի նախագահը կրկին չի մեկնաբանել այդ շփումների բովանդակությունը։ Նա նաեւ չի հստակեցրել, թե դրանք ինչ հաճախականությամբ եւ երբ են իրականացվել։
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...
11:45 13.05.2025
Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը՝ շուրջ 29%-ով ավելի նախորդ ամիսների ցուցանիշիցՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով […] ...
11:38 13.05.2025
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է․ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին։ «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է […] ...