19:45 26.11.2022
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունն առաջարկում է աշխատանքում ներգրավել ռոբոտներին։ Սարքերը կօգնեն վնասազերծել և կալանավորել հանցագործներին, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը Իսկ կրակել թույլատրվում են, երբ ոստիկանների կյանքին վտանգ է սպառնում. Փաստաթղթի խմբագրված առաջին տարբերակհ դիտորդական խորհուրդը չի ընդունել։ Ոչ բոլորն են համաձայն մարդասպան ռոբոտներ ստեղծելու նախաձեռնության հետ։
19:27 26.11.2022
Չինաստանը պլանավորում է Լուսնի վրա բազա կառուցել մինչև 2028 թվականը։ Արբանյակի մշակման ծրագիրը նախատեսված է մի քանի փուլերի համար, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ «Չանյե-6» լուսնային կայանի գործարկումը նախատեսված է 2025 թվականին։ Ենթադրվում է, որ սարքը Երկիր կհասցնի ռեգոլիթի նմուշներ։ Ապագայում պլանավորվում է Լուսնի վրա տայկոնավդների վայրէջքը։
19:08 26.11.2022
Լյուքսեմբուրգն Ուկրաինային է հանձնել չեխական արտադրության Primoco One 150 վեց անօդաչու թռչող սարք, հայտարարել է Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարությունը։ Այս դրոնները լավագույններից են աշխարհում։ Անօդաչու թռչող սարքը կարող է օդում գտնվել մինչև 15 ժամ, թռիչքի բարձրությունը կազմում է մինչև 3300 մետր և կարող է կառավարման կայանից հեռու գտնվել 200 կիլոմետրով։
18:59 26.11.2022
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել է տիեզերքից յուրօրինակ կադրեր։ Տեսանյութում և լուսանկարում Արևն ու Լուսինը միաժամանակ երևում են, հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Երկրի արբանյակն անցնում է մեր Արեգակնային համակարգի կենտրոնական աստղի կողքով և ժամանակավորապես ծածկում այն իր մուգ ուրվանկարով։
18:31 26.11.2022
Լեհաստանում՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Reuters»-ը։ Զորավարժություններն անցկացվել են Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սուվալկի միջանցքի տարածքում։ Սուվալկի միջանցքը միացնում է Լեհաստանն ու Լիտվան՝ միևնույն ժամանակ բաժանելով Ռուսաստանի Կալինինգրադի մարզն ու Բելառուսը։ Զորավարժությանը մասնակցել է ցամաքային և օդային ուժերի երկու հազար զինվոր։ Զորավարժություններին […]
18:22 26.11.2022
Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտ, կստեղծվի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա։ Այս մասին գրել է Parapolitika թերթը։ «Լարիսայում 110-րդ կործանիչ թևի բազայում ստեղծվում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա՝ այն կվերահսկի ողջ Էգեյան ծովը»,- ասվում է հոդվածում։ Ըստ հեղինակների՝ այնտեղ արդեն տեղակայվել են MQ-9 Reaper շարքի ութ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Բացի դրանից, Հունաստանի զինված ուժերը […]
18:11 26.11.2022
65 տարեկանում մահացել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազին։ Երկուշաբթի ծրագրված էին Մակեյի բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վլադիմիր Մակեյը 2000-2008 թվականներին եղել է Բելառուսի նախագահի օգնականը, 2008-2012 թվականներին ղեկավարել է նախագահի […]
17:50 26.11.2022
«Բաց հասարակության ինստիտուտը» (Սորոսի հիմնադրամը), ավելի քան 25 տարի Տաջիկստանում աշխատելուց հետո, հայտարարել է իր տեղական մասնաճյուղը՝ Տաջիկստանում փակելու որոշման մասին, ասվում է հիմնադրամի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ սա «զանգվածային վերափոխման արդյունք է, , որը սկսվել է 2021 թվականից՝ իր գործունեությունը վերահաստատելու և ամբողջ աշխարհում իր ավելի քան 20 կիսաինքնավար […]
17:41 26.11.2022
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն Կիևում է։ Նա բանակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածել Ուկրաինայի նախագահը։ «Ողջունում եմ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյին Ուկրաինայում։ Մենք բանակցություններ ենք սկսում: Վստահ եմ, որ բանակցությունները բովանդակալից և օգտակար կլինեն երկու երկրների համար»,- ասել է Զելենսկին։ Իսկ Բելգիայի վարչապետը «Թվիթեր» սոցիալական ցանցում […]
17:12 26.11.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Շաբաթ օրը տարածված տեսաուղերձում Շոլցը շեշտել է, որ «սովը երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»: «Այդ պատճառով մենք չենք կարող ընդունել այն, ինչ հիմա ապրում ենք. վերջին տարիների վատթարագույն գլոբալ պարենային […]
16:09 26.11.2022
Առնվազն 13 մարդ անհետ կորել է շաբաթ առավոտյան իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով, հայտնում է RaiNews24 լրատվական ալիքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կազամիչոլայում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ […]
15:46 26.11.2022
Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են սպանված կնոջ, այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, 39-ամյա մի տղամարդ անցած շաբաթ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ անհանգստացած է իր 27-ամյա ծանոթի ճակատագրով: Ըստ դիմումատուի՝ կինը նախորդ օրը գնացել էր Ուսանողական փողոցի […]
14:50 26.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պետության ղեկավարները անդրադարձել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ համաձայնագրերի ամբողջական փաթեթի իրականացման հետագա քայլերին՝ շեշտը դնելով Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վրա։
13:55 26.11.2022
Հաջորդ շաբաթ Սևիլիայի օդանավակայանից մեկնող ինքնաթիռները կլիցքավորվեն բիովառելիքով, որը պատրաստված է ձիթապտղի կորիզներից և ձիթապտղի յուղի արտադրության թափոններից: Արդյունքում մթնոլորտում կկրճատվի ավելի քան 200 տոննա ածխաթթու գազի արտանետումը, քանի որ նման կենսավառելիքով լիցքավորումը թույլ կտա ինքնաթիռներին ընդհանուր առմամբ անցնել 400 հազար կմ: Սա համարժեք է 400-500 ժամ թռիչքի կամ 10 թռիչքի աշխարհի շուրջ, ասվում է […]
13:46 26.11.2022
Ճապոնիայի սուպերմարկետներից մեկում յուրովի են արձագանքել ԱԱ-2022-ի շրջանակում իրենց հավաքականի՝ Գերմանիայի նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակին։ Ճապոնացիները մրգերով, բանջարեղենով և այլ բնամթերքով պատկերել են երկու երկրների դրոշները, իսկ հատակին՝ փոքրիկ գորգի վրա գրել են հաշիվը՝ 1-2։ Ստացվել է շատ գեղեցիկ․․․
13:29 26.11.2022
Իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ բնակելի տուն, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները […]
12:40 26.11.2022
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1212 դեպք, մահացել է 13 մարդ, հայտնում է stopcoronavirus.rf պորտալը։ «Մեկ օրում արձանագրվել է դեպք՝ 1212, հոսպիտալացվել՝ 236 մարդ, ապաքինվել՝ 847 մարդ, 13 մարդ մահացել է»,- ասվում է մայրաքաղաքի տվյալները ներկայացնող հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսի 3,252,652 դեպք, ապաքինվել է 3,060,496 […]
12:13 26.11.2022
Անգլիական Լինքոլնշիր նահանգի Գրիմսբի քաղաքից 92-ամյա Բեռնարդ Բլենդը կիսվել է ամուր ամուսնության գաղտնիքով։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Բերնարդն ու նրա կինը՝ Բեթին, ով այժմ ապրում է ծերանոցում, ամուսնացած են արդեն գրեթե 70 տարի։ «Ես Բեթիին հանդիպել եմ մանկուց, երբ երկուսս էլ թերթ էինք առաքում: Ես միշտ շուտ էի ավարտում իմ աշխատանքը, որպեսզի օգնեմ […]
11:48 26.11.2022
Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է թողարկել սմարթֆոնի իր մոդելը, եթե Twitter-ը հեռացվի App Store-ից և Google Play-ից։ Այս հայտարարությամբ Մասկը մեկնաբանել է Twitter-ի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել է, որ եթե անհրաժեշտ լինի, Մարս թռչելու համար հրթիռներ ստեղծող մարդու համար դժվար չի լինի հասարակ փոքրիկ սմարթֆոն թողարկել։ «Հուսով եմ, որ […]
11:37 26.11.2022
Որոշ հիվանդություններ երկար ժամանակ չեն արտահայտվում, ինչի պատճառով հիվանդները կարող են տեղյակ չլինել դրանց առկայության մասին։ SM-Clinic-ի սրտաբան Ելենա Եվտուշենկոն նոյեմբերի 26-ին «Իզվեստիային» պատմել է ամենատարածված «լուռ թշնամիների» մասին։ Այսպիսով, այդ հիվանդություններից մեկը զարկերակային հիպերտոնիան է։ Հաճախ պատահական չափումներով արձանագրվում է ճնշման աճ՝ 140–160 / 80–90 մմ Hg: «Միևնույն ժամանակ, հիվանդներն իրենց առողջական վիճակի վատթարացում […]
11:23 26.11.2022
Fresh Auto ավտոմոբիլային շուկայի ծառայության ղեկավար Իլյա Իվանսկին «Известия»-ին տված հարցազրույցում խորհուրդներ է տվել, թե ինչպես խուսափել մեքենայի սառցակալումից և ինչ անել, եթե զրոյից ցածր ջերմաստիճանը դեռևս ազդել է մեքենայի վիճակի վրա: Ինչպես նշել է մասնագետը, վերջին տարիներին Ռուսաստանում մեքենաները գնալով ավելի են սառչում այնպիսի բնական երևույթի պատճառով, ինչպիսին է սառցակալած անձրևը, իսկ սառը եղանակին […]
10:59 26.11.2022
Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ մեջբերելով նրա ելույթը. «Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ, Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի եւ մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի […]
10:53 26.11.2022
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Երկրի նկարը տիեզերքից, որն արվել է նոյեմբերի 23-ին Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա զանգվածային հարձակումներից հետո։ Լուսանկարում պատկերված է Ուկրաինայի չլուսավորված տարածքը՝ շրջապատված հարևան քաղաքների և այլ երկրների այլ բնակավայրերի վառ լույսերով։ Նոյեմբերի 23-ին ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի և […]
10:46 26.11.2022
Եկատերինբուրգի «Մանհեթեն» բիզնես կենտրոնում նոյեմբերի 25-ի երեկոյան անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեպքի մասին հաղորդագրությունը ոստիկանության թիվ 1 բաժինը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական խումբը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզում […]
10:30 26.11.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ ասել է, որ շաբաթ օրը հրամանագիր է ստորագրելու Սենատի (խորհրդարանի վերին պալատի) պատգամավորների հաջորդ ընտրություններ անցկացնելու մասին։ «Մենք շարունակելու ենք քաղաքական արդիականացման համակարգված գործընթացը։ Այսօր ես նաև հրամանագիր կստորագրեմ «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատգամավորների ընտրություններ նշանակելու մասին: Այսպիսով՝ կշարունակվի սահմանադրական բարեփոխումների գործնական իրականացումը՝ վերին պալատի […]
10:17 26.11.2022
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար: Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: […]
10:08 26.11.2022
Ուկրաինական պատվիրակությունը բոյկոտելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշել բացառել Ռուսաստանին, գրում է UNIAN լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության անդամ Եվգենյա Կրավչուկին։ Կրավչուկը նաև ասել է, որ ուրբաթ օրը ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովը չի փոխել իր կանոնները՝ բացառելու ռուսական պատվիրակությանը։ «Այսօրվանից մենք՝ ուկրաինական պատվիրակությունը, բոյկոտում ենք աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ-ում, քանի […]
09:20 26.11.2022
Չինաստանը երրորդ օրն անընդմեջ օրական հակառեկորդ է գրանցում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով համաճարակի ողջ ժամանակահատվածում, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 35183 դեպք, որոնց մեծ մասն ասիմպտոմատիկ է, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի տվյալները փոխանցում է Ռիա Նովոստին: Նախորդ առավելագույնը գրանցվել է հինգշաբթի և ուրբաթ օրերին, երբ գրանցվել է 31,656 և 32,943 նոր դեպք, […]
09:05 26.11.2022
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հավատարմության երդում է տվել հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանը և օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները», -շաբաթ օրը երդմնակալության […]
08:52 26.11.2022
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Մակրոնի ներկայությունը. Ալիևը մեղադրում է Մակրոնին կողմնակալ լինելու մեջ: Որքանո՞վ է դա հիմնավոր: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել. «Ըստ էության, Ալիևը կրկին իրեն կեղծավորություն է թույլ տալիս՝ հայտարարելով թե իր համար անսպասելի էր Մակրոնի՝ բանակցություններին մասնակցելու այդ գաղափարը: Նա ասել է, թե իբր այդ մասին իմացել […]