Նախապայմաններ առաջ է քաշում Բաքուն՝ նպատակ ունենալով տապալել ողջ բանակցային գործընթացը. Երկանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.69 oC

Նախապայմաններ առաջ է քաշում Բաքուն՝ նպատակ ունենալով տապալել ողջ բանակցային գործընթացը. Երկանյան

08:52 26.11.2022

Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Մակրոնի ներկայությունը. Ալիևը մեղադրում է Մակրոնին կողմնակալ լինելու մեջ: Որքանո՞վ է դա հիմնավոր: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել.
«Ըստ էության, Ալիևը կրկին իրեն կեղծավորություն է թույլ տալիս՝ հայտարարելով թե իր համար անսպասելի էր Մակրոնի՝ բանակցություններին մասնակցելու այդ գաղափարը: Նա ասել է, թե իբր այդ մասին իմացել է միայն երեկ, երբ նրա օգնական Հիքմեդ Հաջիևը տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Բրյուսելում այդ հանդիպմանը մասնակցել, միայն այն պայմանով, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:
Իրականությունն այն է, որ Մակրոնի ներկայությունը մինչ այդ էլ, բնական է, որ պետք է լիներ՝ հաշվի առնելով այն, որ Բրյուսելում սպասվող հանդիպումը, մինչ այդ Պրահայում եղած հանդիպման, ըստ էության շարունակությունը պետք է լիներ, իսկ Պրահայում Մակրոնը ոչ միայն միջնորդն էր, այլ նաև, ըստ էության այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար երաշխավորը:

Ավելին, հայտնի է, որ հենց Բրյուսելում ու հենց դեկտեմբերի 7-ին հանդիպում նշանակելով, կողմերը հաշվի էին առնում նաև այն, որ այդ օրը այնտեղ պետք է լինի Ֆրանսիայի նախագահը, այսինքն՝ չէր կարող դա անակնկալ լիներ: Փաստորեն ստացվում է, որ ոչ թե Երևանն է նախապայմաններ առաջ քաշում, այլ՝ Բաքուն՝ հավանաբար նպատակ ունենալով տապալել ոչ միայն բրյուսելյան կոնկրետ մեկ հանդիպումը, այլ նաև ողջ բանակցային գործընթացը, որն ամենայն հավանականությամբ Ալիևի համար շահեկան հունով չի ընթանում:

Իսկ մեզ համար Մարոնի ներկայությունը բանակցություններում կարևոր է այնքանով, որ կնպաստեր այնտեղ ձեռք բերվող համաձայնությունների կատարմանը: Քանի որ, երբ բանակցություններին ներկա է ծանրակշիռ, հեղինակավոր միջնորդ, այդ գործընթացից դժգոհող կողմին ավելի դժվար է լինում խուսափել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից, այդ իմաստով լուրջ կորուստ կլինի, որ Ֆրանսիայի նախագահի պես ծանրակշիռ ու հեղինակավոր միջնորդ չլինի բանակցություններում»,- ասաց Արտյոմ Երկանյանը՝ խոսելով նաև հետևյալ թեմաներից. որքանո՞վ է ռեալ, որ հակամարտող կողմերից մեկին աջակության մասին հայտնող երկիրը լինի միջնորդ և արդյոք ֆրանսիական միջնորդությունը կարո՞ղ է տապալվել:

Մանրամասները՝ ամբողջական զրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP