14:28 08.02.2025
Այսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան:
14:06 08.02.2025
Գազայի հատվածում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր Խաչին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երեք պատանդները հանձնվել են կոմիտեի ներկայացուցիչներին և ուղարկվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
12:24 08.02.2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ […]
12:11 08.02.2025
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսրայելը խոչընդոտում է ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար։ Այս հանգամանքը անհնարին է դարձնում նաև փլատակներում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդների աճյունները տեղափոխելը»,-հայտնում է հեռուստաալիքը։
11:35 08.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։ Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։ «Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար […]
10:38 08.02.2025
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։
10:00 08.02.2025
Հինգշաբթի Ալյասկայի երկնքում ռադարներից անհետացած Bering Air ավիաընկերության ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ զոհվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։ Ինքնաթիռում, որը Ունալաքլիեթից Նոմ էր թռչում, եղել է ինը ուղեւոր և օդաչու։ Ամերիկյան NBC հեռուստաընկերությունն իր հերթին պարզաբանում է, որ բեկորները հայտնաբերվել են […]
09:35 08.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։ Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։ «Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը: Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ […]
03:56 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […]
03:26 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […]
02:57 08.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության […]
00:29 08.02.2025
ԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […]
23:06 07.02.2025
Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ […]
19:21 07.02.2025
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի X սոցիալական ցանցի էջում հայտնվել են նացիզմի խոստովանություններ և նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի դրսևորումներ։ Ուրբաթ օրը ռեփերի օգտահաշվում տարբեր թեմաներով մեծ թվով գրառումներ են հայտնվել տարբեր հաճախականությամբ, բոլորն էլ գրված են եղել մեծատառերով՝ առանց կետադրական նշանների, որոշները պարունակել են անպարկեշտ արտահայտություններ: «Ես նացիստ եմ… Ես սիրում եմ Հիտլերին… Ես […]
18:57 07.02.2025
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կապալառուներին ավելի քան 600 մլն դոլար է պարտք, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով կապալառուներին ներկայացնող առևտրային ասոցիացիայի ղեկավարին։ «Գործակալությունն իր կապալառուներին պարտք է ավելի քան 600 միլիոն դոլար՝ չվճարված հաշիվներով», – ասվում է հրատարակության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «որոշ աշխատակիցներ փորձել են բանակցել ֆինանսավորման շուրջ նույնիսկ արգելքից […]
18:36 07.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։ Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։ Իր ելույթում նախարար Խուդաթյանը ներկայացրել է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն […]
18:16 07.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ […]
18:06 07.02.2025
ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս […]
17:03 07.02.2025
Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Հայտնում է ermenihaber.am-ը: Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է: Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին […]
16:28 07.02.2025
Ուկրաինական կարգավորման ԱՄՆ ծրագրերի հետ կապված որևէ էական բան չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ այս հարցում էական ոչինչ չկա, մենք պարզապես պետք է համբերատար լինենք», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը […]
16:11 07.02.2025
Իրանը չպետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք արդեն մեկ անգամ խաբել են Թեհրանին». նրա հետ կնքել են միջուկային համաձայնագիր, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանի խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի հետ «գերազանց գործարք» կնքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
15:52 07.02.2025
Սպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։ Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։ «Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես […]
15:37 07.02.2025
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […]
15:30 07.02.2025
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության […]
15:23 07.02.2025
Կրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […]
15:02 07.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […]
14:55 07.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։
14:50 07.02.2025
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ռուսական կողմը բաց է դրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների համար», – ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է լինի բանակցությունների արդյունքում։ «Առայժմ այս առումով կոնկրետ ոչինչ չկա»,-հավելել է Պեսկովը։
13:59 07.02.2025
Ուկրաինական պատվիրակությունը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Կիևում հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը, Կիևը ցանկանում է խորհրդակցություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ, նախքան Վաշինգտոնը պլաններ մշակի Ուկրաինայի վերաբերյալ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ «Ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի իր դիրքորոշումը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և իր տեսակետներն այն մասին, թե ինչպես […]