08:52 07.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կմասնակցի փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո կմեկնի Մերձավոր Արեւելք։ «Իսրայելցի պաշտոնյաները և երկու բանիմաց աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան […]
08:42 07.02.2025
Գազայի հատվածի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց Պաղեստինի ազգային վարչակազմի համաձայնության։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պաղեստինի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան։ «Ոչինչ հնարավոր չէ անել Գազայի հատվածի հետ կապված առանց Պաղեստինի ղեկավարության հավանության: Մենք մերժել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը շատ տարիներ առաջ, և մենք կմերժենք […]
08:35 07.02.2025
Ճապոնիայի բնակիչների՝ Կուրիլյան կղզիների հարավ, այդ թվում՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով ճանապարհորդությունների վերսկսման հարցը երկրի կառավարության համար առաջնահերթություն է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան իր տեսաուղերձում, որը ցուցադրվել է «Հյուսիսային տարածքների վերադարձի համար ազգային հանրահավաք» միջոցառմանը։ «Չորս կղզիների հետ փոխանակման ծրագրերի վերսկսումը, այդ թվում՝ գերեզմաններ այցելելը, Ճապոնիայի առաջնահերթ […]
08:20 07.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը իրեն չի խնդրելու ընդունել անօրինական միգրանտների զանգվածային ալիքը։ Այս մասին Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոմինիկյան նախագահ Լուիս Աբինադերը։ «Իր պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հասկացրեց, որ ԱՄՆ-ը Դոմինիկյան Հանրապետությանը չի խնդրի ընդունել միգրանտների զանգվածային ալիքը»,-գրել է Աբինադերը իր […]
23:50 06.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Զրույցը ծավալվել է վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Մասնավորապես հյուրն անդրադարձել է վերջերս հրապարակված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։ Ի՞նչ է սա […]
23:35 06.02.2025
Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և […]
21:29 06.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […]
20:13 06.02.2025
Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […]
19:37 06.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա: Նա […]
19:00 06.02.2025
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները […]
18:49 06.02.2025
Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […]
17:45 06.02.2025
2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ […]
17:40 06.02.2025
Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի Ռուսական տան գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ «Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, […]
17:21 06.02.2025
Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայի հետ համագործակցության ամրապնդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակի ամրապնդվել։ Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, ինչպես հասկանում եմ, անցած տարի Աբխազիայի ՀՆԱ-ն աճել է 8%-ով։ Մենք վստահ ենք, որ մեր կապերում առկա ներուժը, հատկապես էներգետիկայի […]
17:11 06.02.2025
Ֆինլանդիայում դաշինքի ուժերի և կառույցների տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների իրականացումը, ինչպես և սպասվում էր, կմեկնարկի առաջիկա ամիսներին, հայտարարել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Երկրի հյուսիսում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի Միավորված ցամաքային զորքերի առաջապահ ներկայության բազմազգ մարտավարական խումբ՝ շվեդական ղեկավարությամբ։ Երկրի արևելքում, Միկկելի քաղաքում, կստեղծվի դաշինքի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը։ […]
16:44 06.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի Գազայի հատվածում իրականացնել «երկրագնդի անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը»: «ԱՄՆ-ը կամաց-կամաց և խնամքով կսկսի շինարարությունը, ինչը կդառնա երկրի վրա անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը: Ամերիկացի զինվորների կարիքը չի լինի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» […]
16:21 06.02.2025
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող […]
16:17 06.02.2025
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 օդանավը կործանվել է Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուները հաջողությամբ դուրս են նետվել, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը: «Հնդկական ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Շիվպուրիի մոտակայքում՝ սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ համակարգի անսարքության հետևանքով: Երկու օդաչուները փրկվել են»,- ասվում է հաղորդագրությունում: Հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի […]
16:00 06.02.2025
Բաքուն Վաշինգտոնին ծանուցում է ուղարկել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին փետրվարի 6-ին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրավական հիմք չունի իր գործունեությունը շարունակելու Ադրբեջանում։
15:52 06.02.2025
Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը: «Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ: Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար […]
14:15 06.02.2025
Ֆրանսիական Mirage առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «2024 թվականի հունիսի 6-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին: Դրանցից առաջինը Ուկրաինա է ժամանել այսօր»,- սոցցանցում գրել է նախարարը։ Ըստ Լեկորնուի՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս սովորել են Ֆրանսիայում դրանք վարելու համար:
13:38 06.02.2025
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ «Վաղը մենք, ի դեպ, ՀԱՊԿ-ի հարցերով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ», – ասել է նա Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:
13:23 06.02.2025
Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
13:17 06.02.2025
Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահին քվեարկության երրորդ փուլում, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը (300-ից 180-ը), չորրորդ փուլը կկայանա փետրվարի 12-ին, ասել է խորհրդարանի խոսնակ Նիկիտաս Կակլամանիսը։ «Ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրության համար պահանջվող ձայների մեծամասնությունը՝ ըստ կանոնակարգի: Հանրապետության նախագահի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հինգ օրից, այսինքն՝ […]
12:56 06.02.2025
ԱՄՆ-ը պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերված են ԱԳՆ կայքում։ Դիվանագետը նշել է, որ «Մոսկվան ձգտում էր ազնիվ գործընկերության, սակայն Արևմուտքը չարձագանքեց դրան, քանի որ նրա սկզբնական նպատակն էր թուլացնել աշխարհաքաղաքական հակառակորդին»։ «ԱՄՆ վարչակազմի փոփոխության ֆոնին առաջին քայլը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսինքն՝ […]
11:41 06.02.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։ «Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանը […]
11:27 06.02.2025
Լեհական բանակի անձնակազմի թիվը 2025 թվականին կավելացվի մինչև 230 հազար, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Զինվորականների թիվը կշարունակի աճել։ Տարեվերջին այն պետք է կազմի մոտ 230 հազար զինվոր, այդ թվում՝ ավելի քան 150 հազար պրոֆեսիոնալ զինվորական», – ասել է Կոսինյակ-Կամիշը, որին մեջբերում է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք պարզեցնում ենք զինվորական […]
11:07 06.02.2025
Միացյալ Նահանգները կկարողանա լուծել Գազայի հատվածի կարգավիճակի հետ կապված հարցերը միայն այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են ոչնչացնել Իսրայելը, խաղաղություն եք բերում, և ես աջակցում եմ դրան։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, ավելի երկար խոսակցություն է», – […]
10:58 06.02.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է բանակին պատրաստել ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին կամավոր լքել անկլավը և մեկնել աշխարհի ցանկացած կետ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ ծրագիրը: Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի և միգրացիայի ազատություն, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Ծրագիրը […]
10:00 06.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իր և իր կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է և տալիս է իր պտուղները։ Ապաստանի դիմումների թիվը, նրա խոսքով, վերջերս նվազել է մեկ երրորդով: «Ես մտցրեցի սահմանային հսկողություն և համոզվեցի, որ Գերմանիայի սահմաններում ավելի քան 40 հազար մուտքի մերժում է գրանցվել։ Հունվարին մենք ունեցել ենք […]