TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Բագրատաշեն անցակետ

Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել

14:42 18.08.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Սադոյանը շրջայց է կատարում Բագրատաշենի անցակետում, նա հանդիպել է անցակետի ղեկավարության հետ։ Այս պահին սահմանին հերթեր չկան։

̰
Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է․ հայտարարություն՝ Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների հերթի վերաբերյալ

22:19 17.08.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։ «Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների […]

̰
Այս պահին վրաց-հայկական անցակետի մոտ շուրջ 2.5 կմ երկարությամբ մեքենաների հերթ է գոյացել

23:28 11.08.2019

Այս պահին վրաց-հայկական (Սադախլո-Բագրատաշեն) անցակետի մոտ շուրջ 2.5 կմ երկարությամբ մեքենաների հերթ է գոյացել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

̰
Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ

17:12 10.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են […]

̰
Ջրանցքի մաքրման պայմանագիր է կնքվել ՀՀ-ում չգտնվող անձի հետ. փաստաթղթերի կեղծման հատկանիշներով  քրգործ է հարուցվել

15:52 07.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային […]

̰
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

10:26 06.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:  Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ […]

̰
Փաստաթղթեր, համարանիշեր կեղծողը բերման ենթարկվեց Բագրատաշենի անցակետից

11:38 05.08.2019

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Մովսես Կ.-ն, որը 2018թ. մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:

̰
Քննություն է ընթանում. Անանյանը՝ Բագրատաշենի անցակետով անցած ռադիոակտիվ նյութի մասին

12:29 25.07.2019

Մտահոգիչ չեք համարո՞ւմ, որ Բագրատաշենի՝ տեխնիկապես վերազինվելուց հետո այնտեղով ռադիոակտիվ նյութ է անցնում, և վրացիները կարողանում են բացահայտել, մերոնք՝ ոչ: Կառավարության նիստից հետո այս հարցն ուղղեցին լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Ձեր մատնանշած փաստի առթիվ քննություն է ընթանում: Քննության արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի»,-ասաց նա: Անանյանը շեշտեց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել: Ավելի […]

̰
Հայ-վրացական «Բարեկամության կամրջի» շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

12:27 19.06.2019

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը: Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու նպատակով օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

12:44 11.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]

̰
ՊԵԿ-ը կոչ է անում տուրիստական հոսքերի աճի ժամանակ օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

14:51 08.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]

̰
Բագրատաշենի անցակետում մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների գործն ուղարկվել է ՀՔԾ

17:10 04.06.2019

SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]

̰
Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

16:04 04.06.2019

Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ: […]

̰
Քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնասպան կլինեն. Վանեցյանը՝ Բագրատաշենի դեպքի մասին

11:24 24.05.2019

Խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն է, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և հետաքրքրվել Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: «Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են […]

̰
ՄԻՊ-ը միջոցներ է ձեռնարկում` կապված «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակի հետ

15:07 22.05.2019

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

̰
Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. ԱԱԾ-ն քննություն է իրականացնում

11:44 22.05.2019

Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, […]

̰
Ինչո՞ւ Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չէին թողնում հատել սահմանը. Անանյանի պարզաբանումը SHANTNEWS.am-ին

16:20 10.05.2019

Մայիսի 9-ին Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չէին թողնում սահմանը հատել: 100-ից ավելի մարդ մնացել էր այնտեղ: SHANTNEWS.am-ը թեմայի վերաբերյալ կառավարության նիստից հետո հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, մասնավորապես, թե խնդիրն ինչպե՞ս լուծվեց: «Խնդիրը լուծվեց բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում: Բազմիցս հնարավորություն ենք ունեցել ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս […]

̰
Անձնագրերը վերցրել են ու չեն տալիս. Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել

17:10 09.05.2019

Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողանում սահմանը հատել: «Թուրքիայից եկած ուղևորներին թույլ չեն տալիս սահմանված 25 կգ իրենց ուղեբեռը անցկացնել: Ասում են` ձեզ ապրանք չի հասնում: Հիմա էլ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կրոյան Արթուրը, որն այս […]

̰
Հակոբ Արշակյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատված

10:49 07.05.2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի […]

̰
Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է

19:46 11.04.2019

Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է: Ավելի վաղ հայտնել […]

̰
Ինչպես է տղամարդը Բագրատաշենի անցակետում պայուսակով անցնում դիտարկման սարքի միջով

19:00 09.04.2019

Համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա: Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

13:06 08.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։ Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի […]

̰
Բագրատաշենի անցակետի մոտ 14.5 տ զուգագուլպա է այրվել

12:34 17.03.2019

Մարտի 16-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, բեռնատար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):

̰
Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում

22:31 16.03.2019

Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Telegram-ի Infocom ալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այրվող բեռնատարի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

̰
ՊԵԿ-ը հորդորում է աջ ղեկով մեքենաների վարորդներին, որոնց մեքենաները մաքսակետի տարածքում չեն, սպասել ևս 5 օր

18:36 16.03.2019

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ-ը կներգրավի լրացուցիչ աշխատակիցներ և տեխնիկական միջոցներ՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը SHANTNEWS-ին ասել է, որ Բագրատաշենի անցակետի տարածքում կա 500-ից ավելի մեքենա, հետևաբար` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին հերթին հենց այս […]

̰
Կապալառուին հանձնարարվել է ճանապարհաշինության ընթացքում նվազագույնի հասցնել բնակչությանը պատճառվող անհարմարությունները և արագացնել շինարարության ընթացքը

14:46 11.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շրջանակներում Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասեր։ Այս հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքների հետ կապված՝ վերջին օրերին բնակչության կողմից […]

̰
Սպառնալիքների մակարդակը երբեմն բարձրանում, երբեմն իջնում է, բայց դրանք միշտ կան. Արթուր Վանեցյան

17:05 21.02.2019

«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները: Հիշեցնենք, որ այս մասին Արթուր […]

̰

13:17 19.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ. Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ: Քաղաքացի Մ. Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկե զարդեր են։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից, […]

̰
Մենք վարչապետի հետ մեր պայմանավորվածությունը չենք խախտել. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեմ են Փաշինյանի որոշմանը

15:28 18.02.2019

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան […]

̰
Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացի

13:14 18.02.2019

Փետրվարի 16-ին`ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն, որը 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով:

̰
BACK_TO_TOP