Սպառնալիքների մակարդակը երբեմն բարձրանում, երբեմն իջնում է, բայց դրանք միշտ կան. Արթուր Վանեցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Սպառնալիքների մակարդակը երբեմն բարձրանում, երբեմն իջնում է, բայց դրանք միշտ կան. Արթուր Վանեցյան

17:05 21.02.2019

«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները:

Հիշեցնենք, որ այս մասին Արթուր Վանեցյանը հայտարարում էր իր պաշտոնավարման սկզբում՝ նշելով, որ նման սպառնալիքներ կան նաև երկրի վարչապետի ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: Ապա անդրադարձավ որոշ քրեական գործերի, որոնց թվում էր Միհրան Պողոսյանի գործը, որն ընթացքի մեջ է, բայց ՀՔԾ տիրույթում, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի գործին, նշեց.

«Արմեն Ավետիսյանի հետ կապված քրեական գործը նախաքննության փուլում է գտնվում, պարոն Ավետիսյանի որդին դիմել է Պետգույքի կառավարման վարչությանը և Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերելու ցանկություն է հայտնել, քրեական գործն իր հունով գնում է»,- ասաց նա:

Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս, որ եթե պետության միջոցները վերադարձվում են, այլևս հետապնդումը դադարում է:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների կուտակման հարցով: Վանեցյանը պարզաբանեց.

«Ես մեկնում էի Վրաստան կոլեգայիս հետ հանդիպման, սահմանակետում տեսանք կուտակումները, անցակետում զեկուցեցին, որ մեքենաների կուտակումների պատճառով խոչընդոտվում է աշխատանքը, քաղաքացիները չեն կարողանում բնականոն եղանակով սահմանահատում իրականացնեն: Ուսումնասիրեցինք, տեսանք, որ ուղղակի շարժվելու տեղ չկա, մեր կոչը նրա մասին էր, որ մեքենաները տեղափոխեն այլ վայր, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդես եկան նաև հակադարձ կոչերով, որն ընդունեցինք ի գիտություն, և կառավարությունը որոշում կայացրեց դրա հետ կապված»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

BACK_TO_TOP