11:13 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]
10:45 22.09.2018
Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]
13:41 21.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը: Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց […]
17:28 19.09.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառումից: Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի […]
15:54 19.09.2018
Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը չի անցկացնում հանրահավաքների միջոցով: Հարցին, թե արդյոք մտավախությո՞ւն ունի, որ այդքան մարդ չի հավաքվի, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Զարուհի Փոստանջյանը տվել է հետևյալ պատասխանը. «Մենք կարծում ենք, որ այդ հանրահավաքները, որոնք պետք է կազմակերպվեն, անընդհատ նույն մարդկանց հետ են կազմակերպվում, և դրա կարիքը չկա: […]
00:56 19.09.2018
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փոփոխություններ կմտցնեն Իդլիբի հարցերով միացյալ համակարգող կենտրոնի գործառույթների մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ փաստաթուղթը ստորագրվել էր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Փաստաթղթում նշված է կողմերի մտադրությունը’ ապառազմականացման գոտիներում խաղաղությանը միտված արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Աղբյուրը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար […]
17:32 18.09.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20» ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]
11:36 18.09.2018
Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 21 մարդ մահացել է, ևս երեքը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Դեպքը եղել է Իրանի ժամանակով կեսգիշերին մոտ։ Բենզին տեղափոխող մեքենան միջքաղաքային երթուղու վրա բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Եղել է պայթյուն, թե ոչ, մանրամասներ չեն նշվում։
00:20 18.09.2018
Թեհրանում բուռն քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգությաւն խորհրդի նիստին նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հարցը, քանի որ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Որոշ իրանցի քաղաքագետներ համոզված են, որ Ռոհանին չպետք է մասնակցի այդ նստաշրջանին, քանի որ քննարկվելու է Իրանի հարցը: Նրանք համոզված են, որ բավական է ԱԳ նախարար Մոհանեդ Ջավադ Զարիֆի […]
23:28 17.09.2018
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 15-ին մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրներից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, խրոնիկալ-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային […]
15:37 17.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մայրաքաղաքի բոլոր համայնքներում խնդիրները նույնն են՝ աղբահանությունից մինչև բնակարանաշինություն: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն կարևորել է մետրոյի նոր կայարանների բացումը, ինչպես նաև տրանսպորտային միասնական վճարման համակարգի ներդնումը: Մայրաքաղաքին ճոպանուղի էլ է պետք, վստահեցրել է նա: «Ճոպանուղին շատ […]
15:10 16.09.2018
Իրանի կառավարությունը և Կենտրոնական բանկը պատրաստվում են ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելուն և տնտեսությունն այդ պայմաններում պահելուն։ Երկրի նախագահի՝ բյուջետային պլանավորման գծով տեղակալ Մոհամմադ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ դրա համար իրենք արդեն կազմել են համընդգրկուն մի ծրագիր, որով տեղական տնտեսությանն աջակցություն են ցույց տալու տնտեսական «պաշարման» պայմաններում։ Նոբախթի խոսքով՝ համընդգրկուն ծրագիրը ներառում է ոլորտային 12 ծրագրեր, […]
14:37 16.09.2018
Եվրոպական երկրները պետք է փոխհատուցեն այն կորուստները, որոնք կրել է Իրանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից։ Դրանից հետո իրանական տնտեսությունը չի կարողանում ստանալ ակնկալվող շահույթը, ինչի համար էլ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում եվրոպացիներին կոչ է արել դադարեցնել պասիվությունը։ Այդ դեպքում Զարիֆը սպառնացել է, […]
16:53 15.09.2018
Քանի դեռ միջուկային գործարքը համապատասխանում է Իրանի ազգային շահերին, երկրի ղեկավարությունը պատրաստ է պահել դրա պայմաններն ու պահանջները՝ նույնիսկ գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո։ Այս տեսանկյունից պայմաններից մեկը, որ Իրանի համար կարևոր է, նավթի վաճառքից փող ստանալն է։ Այս մասին գերմանական Spiegel-ի հետ հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Այս համաձայնությունը […]
15:09 15.09.2018
Փարիզում Իրանի դեսպանատան պատերի մոտ սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի նախաձեռնողը եղել է «Կոմալա» կազմակերպության կողմնակիցների խումբը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, պատերին իրանական ռեժիմին քննադատող կարգախոսներ գրել: Դեսպանատան վրա հարձակվել է ահաբեկչական կազմակերպության մոտ 15 կողմնակից: Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ`ոստիկանությունը տեղեկացված է եղել բողոքի ակցիայի մասին, […]
16:15 12.09.2018
Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են` Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆախրադդին Աբոսզոդան։ Հայկական փորձագիտական շրջանակներից տեսակետներ են հնչում, որ սա մեսիջ է նաև Հայաստանին: Ո՞րն է այս ձերբակալության դրդապատճառը, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է ցուցաբերի այս պարագայում, այս և մի շարք այլ հարցերի շուրջ […]
08:24 12.09.2018
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրաքյան Բասրա քաղաքում անկարգությունների և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը։ Սպիտակ տունը Թեհրանին սպառնացել է «արագ և վճռական» պատասխանով՝ ամերիկացի դիվանագետների վրա հարձակման դեպքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանը չի ձեռնարկել գործողություններ՝ կանգնեցնելու իր դրածոներին Իրաքում, որոնց ցուցաբերում է ֆինանսական աջակցություն, նախապատրաստում և զենք մատակարարում։ Հիշեցնենք, […]
14:32 11.09.2018
«Արդարություն և օրենք» կարգախոսով նախընտրական պայքարի մեջ մտած «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուներն այսօր քարոզարշավը մեկնարկել են Էրեբունի համայնքի Սասունցի Դավթի հրապարակից, քայլերթով շրջել երկաթգծի կայարանին հարակից թաղամասերով՝ ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրի հիմնական դրույթները: Աղբահանության ու հանրային տրանսպորտի խնդիրները «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ՝ ամենաարագ լուծվողներից են, ու ընտրություններում հաղթելու պարագայում նրանց թիմը խոստանում […]
12:28 11.09.2018
ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]
11:09 11.09.2018
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ` իրավախախտման […]
12:54 10.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես են գալու «Արդարություն և օրենք» կարգախոսով: 19 կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց ու հիշեցրեց, որ «Երկիր ծիրանի»-ն ներկայանալու է չորրորդ համարի ներքո: «Մեզ համար օրենքի գերակայությունն ու արդարությունը կարևոր արժեքներ են: Բաց և թափանցիկ ընթացակարգով են լինելու […]
17:48 08.09.2018
Բասրայի անվտանգության ուժերը տեղի ժամանակով 16:00-ից քաղաքում պարետային ժամ են հայտարարել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքին: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները փորձում են պարետային ժամ հաստատել քաղաքում: Չնայած իրավապահ մարմինների՝ պարետային ժամը խախտելու դեպքում ձերբակալման զգուշացումներին, ամեն երեկո հազարավոր բնակիչներ դուրս են գալիս փողոցներ, և անկարգությունները շարունակվում […]
13:38 08.09.2018
Իրաքի հարավային Բասրա քաղաքում տեղի ունեցած միջադեպից ու Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո Իրանի իշխանություններ որոշել են փակել Իրաքի հետ սահմանին տեղակայված անցակետերը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Բասրայում տեղի ունեցած իրանական կողմն անվանել է «դաժան ու անբարոյական վանդալիզմի ակտ»։ Բասրայում իրանական հյուպատոսության վրա հարձակումից հետո ցուցարարները, ըստ իրանական կողմի, ամբողջությամբ հրկիզել ու ոչնչացրել […]
12:46 08.09.2018
Իրանի հարավարևելյան հատվածում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2-ը տուժել են, տեղեկացնում է korrespondent.net-ը: Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 18-ամյա աղջիկ, իսկ հետցնցումներից 2 մարդ է տուժել: Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել […]
12:35 08.09.2018
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք ավելի են թեժացել գլխավոր ակտիվիտ Մեկի Յասերի սպանությունից հետո: Նշվում է, որ բացի նրանից՝ սպանվել է ևս 5 հոգի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն այրել են մի շարք շինություններ, ներառյալ Իրանի հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ցույցեր Բասրայում սկսվել են դեռ հուլիսից և շարունակվում են Իրաքի […]
11:32 08.09.2018
«Մի կողմից նրանք փորձում են ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, մյուս կողմից ամեն օր տարբեր կապուղիներով մեզ նամակ են ուղարկում, թե մենք պետք է բանակցենք միասին»,– Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը հեռուստատեսության ունեցած ելույթի ժամանակ բնորոշել է հարևան երկրի նախագահ Հասան Ռոհանին։ Մինչ այս երկու երկրների համարաբերությունները կտրուկ լարվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները […]
20:02 07.09.2018
Անցնող օրերուն սկիզբ առած բողոքի ցոյցերը չեն դադրիր Իրաքի Պասրա քաղաքին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]
16:48 07.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]
16:26 07.09.2018
Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է եռակողմ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը: Գագաթնաժողովին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման դառնալու է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում հակամարտության կարգավորումը: Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները նաև առանձին […]