«Երկիր Ծիրանի»-ն ներկայանալու է «Արդարություն և օրենք» կարգախոսով. Փոստանջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

«Երկիր Ծիրանի»-ն ներկայանալու է «Արդարություն և օրենք» կարգախոսով. Փոստանջյան

12:54 10.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես են գալու «Արդարություն և օրենք» կարգախոսով: 19 կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց ու հիշեցրեց, որ «Երկիր ծիրանի»-ն ներկայանալու է չորրորդ համարի ներքո:

«Մեզ համար օրենքի գերակայությունն ու արդարությունը կարևոր արժեքներ են: Բաց և թափանցիկ ընթացակարգով են լինելու գնումները, բյուջեի մուտքերն ու ելքերը հրապարակվելու են, սա շատ կարևոր գործընթաց է, որը մինչ այս պահը չենք տեսել: Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու հանրային լսումներ, քննարկումներ և տեղական հանրաքվեներ»,- ասաց Փոստանջյանը:

Նա առանձնացրեց նաև տրանպորտի ոլորտում անհրաժեշտ քաղաքականության մշակման հարցը:

«Պետք է լինի Երևանի տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում` ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով: Ներդրվելու է կենտրոնացված և միասնական համակարգ: Այն ներառելու է սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների և սոցիալապես անապահով խավի համար»,- ասաց Փոստանջյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև կրթական քաղաքականությանը: Փոստանջյանի խոսքով` կրթության համար գումարներ չեն տնտեսվելու, իսկ ցանկացած լրացուցիչ եկամուտ ուղղվելու է կրթությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

12:55 17.07.2025

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:48 17.07.2025

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

12:40 17.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 4 դեպք՝ […] ...

BACK_TO_TOP