06:34 19.01.2018
Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում:
13:02 18.01.2018
Ղազախստանի իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված տվյալների համաձայն՝ Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:
18:46 15.01.2018
Հրդեհի պատճառը բացահայտելու ուղղությամբ Թումանյանի ոստիկանության բաժնում հետաքննություն է ընթանում: Նախնական վարկածով հրդեհի պատճառը փայտի վառարանն է եղել, որի մեջ հրդեհից հետո էլ դեռ կրակ է եղել:
13:45 15.01.2018
Երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում
15:11 13.01.2018
Այսօր առավոտյան Վանաձորում հրդեհից մահացած Աղունիկ Մելքոնյանը, ըստ հարևանների, ուներ հոգեկան խնդիրներ: Ըստ նրանց կինն ապրել է մի տղամարդու հետ, բայց դեպքի պահին տանը մենակ է եղել:
15:09 13.01.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի նախաշեմին Չիլիում անհայտ անձինք կաթոլիկ եկեղեցիներ են այրել: Մայրաքաղաք Սանտյագոյում 3 եկեղեցի է այրվել «Մոլոտովի կոկտեյլների» միջոցով:
12:24 13.01.2018
ԱՄՆ Կալիֆորնիայի պատմության մեջ գրանցված ամենախոշոր՝ «Թոմաս» հրդեհը վերջապես զսպվել է: Այս մասին հայտնել է NBC լրատվամիջոցը: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան մեկ ամիս կրակի դեմ պայքարելուց հետո հրդեհը լիովին տեղայնացվել է:
11:37 13.01.2018
Այսօր առավոտյան հրդեհի պատճառով Վանաձորում 87 ամյա կին է մահացել: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում ժամը 10.30-ի սահմաններում:
16:13 11.01.2018
Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության համար իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
18:44 08.01.2018
Նյու Յորքում այրվում է Trump Tower երկնաքերը, որը համարվում է նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես կենտրոնը:
09:10 08.01.2018
Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]
16:25 28.12.2017
Ամանորյա տոներին պատահարներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:
17:41 23.12.2017
Լոնդոնի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել: Դեպքի հետևանքով տուժել է 8 մարդ, վնասվել են մի քանի կենդանիներ, իսկ մի աֆրիկյան մրջնակեր ամբողջությամբ այրվել է:
16:52 21.12.2017
Հարավկորեական Չեչհոն քաղաքի մարզասրահներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 16 մարդ է զոհվել, 18 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Lenta-ն` հղում կատարելով հարավկորեական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ հրդեհը սկիզբ է առել շենքի ստորգետնյա կայանատեղիում, այնուհետև տարածվել շենքի բոլոր հարկերում:
Ոստիկանության աշխատակցի խոսքով, տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ շենքի ամբողջ տարածքը ծխապատ է և փրկարարները դեռևս չեմ կարողանում զննել շենքի ամբողջ տարածքը:
11:10 21.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:
14:52 18.12.2017
Հնդկաստանի Մումբա քաղաքի սննդի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհից 12 մարդ է զոհվել: 4-ը ծանր վնասվածքներ են ստացել, այս մասին հաղորդում է Times of India պարբերականը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այրվող շինության մեջ դեռ կարող են լինել մարդիկ, հարղորդում է նույն աբյուրը: Հրդեհից շինությունը մասնակի փլուզվել է: Տեղում աշխատում են ոստիկանությունը և հրշեջ-փրկարարները:
17:13 16.12.2017
Կալիֆոռնիայի պատմության մեջ չորրորդ ամենախոշոր հրդեհը շարունակում է սաստկանալ: Չնայած հրշեջների ջանքերին և տեխնիկայի կիրառմանը՝ այն սպառնում է հազարավոր տների:
12:45 15.12.2017
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը:
17:06 12.12.2017
Վոլգոգրադի շրջանի ոստիկանությունը կհետաքննի մոսկվացի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոյի՝ Բերեզովո գյուղում մի քանի տան հրդեհմանը հնարավոր մասնակցությունը, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ ներքին գործերերի նախարությանը:
Կայքը գրում է, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին հաղորդումներ, որ հայտնի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոն հրդեհել է դատարկ գյուղերը, որպեսզի էֆեկտիվ լուսանկարներ ստանա:
Օգտատերերի տվյալներով, լուսանկարչական արվեստի զոհ է դարձել Կուչեպալդա հին գյուղը, ինչպես նաև դատարկված Բերեզովո գյուղը: Թեև ոստիկաններն արդեն իսկ հետաքննություն են անցկացրել Կուչեպալդա գյուղում և այնտեղ հրկիզման հետքեր չեն հայտնաբերել: Իսկ Բերեզովո գյուղում ոստիկանները հայտնաբերել են դյուրավառ հեղուկի հոտով տարա:
16:28 12.12.2017
Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:
10:27 12.12.2017
Երեկ կեսգիշերին հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի նախկին Լենկոշ գործարանի հարեւանությամբ գտնվող տնակում: Ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել 6 քմ տարածքով ինքնաշեն տնակը: Դեպքի վայրում աշխատող փրկարարների խումբը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տնակում հայտաբերել է այրված դի: Պարզվել է՝ մահացածը 1952 թվականին ծնված, ազգությամբ վրացի Գեորգի Ստեփանիձեն է, ով երկար տարիներ բնակվում է Գյումրիում:
17:13 11.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, փոխանցում են ԱԻն լրատվականից:
10:11 11.12.2017
Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակներից մեկը: Հրդեհը տեղի է ունեցել Սիչուան նահանգի տաճարային համալիրներից մեկում: Հրդեհի մարման համար շուրջ 4 ժամ է պահանջվել: Այրվել է նաև երկհարկանի աղոթասրահը: 16-հարկանի պագոդան Ասիայի ամենաբարձր փայտե կառույցն էր: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
09:48 11.12.2017
Հարավային Կալիֆորնիայում օրեր շարունակ մոլեգնող հրդեհը այժմ սպառնում է Սանտա Բարբարա և Կարպինտերիա քաղաքներին: Հրդեհի տարածմանը մեծապես նպաստում են ուժգին քամիները: Տեղի իշխանությունները նոր տարհանումներ են իրականացրել: Հրշեջները հայտարարել էին, որ մեծ առաջընթաց են գրանցել հրդեհների մարման գործում: Հրդեհի մյուս օջախները հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, սակայն «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը զսպել առայժմ չի […]