09:08 09.12.2017
Կալիֆորնիայի հարավային հատվածում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել են մի քանի հրշեջներ, ոչնչացել է շուրջ 500 շենք: Հրդեհների հետևանքով ոչնչացել է նաև ավոկադոյի բերքի մեծ մասը: Միացյալ Նահանգներում ավոկադոյի 90%-ն աճեցնում են Կալիֆորնիայում: Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը միլիոնավոր դոլարների վնաս կկրի: Հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 200 […]
15:40 08.12.2017
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկոյե քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկոյե քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
14:07 05.12.2017
Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:
11:45 04.12.2017
Սովորաբար Հայաստանում ջեռուցման սեզոնին զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը, ուստի մասնագետները դարձյալ հիշեցրել են, որ անհրաժեշտ է բնակարանը ջեռուցել անվտանգության կանոնները պահպանելով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նաև որոշակի վիչակագրություն է ներկայացրել: «Ըստ վիճակագրության՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մենք բավականին նավազում ունենք հրդեհների, եթե 2016 թվականին […]
10:30 04.12.2017
Երեկ կեսգիշերին մոտ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 27-րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր՝ Մ. Մ.) բակում: ԻՆչպես Ըստ ԱԻՆ տվյալների՝ այրվել է մոտ 700 հակ անասնակեր:
17:11 29.11.2017
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
12:02 29.11.2017
ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը տվյալներ է ներկայացրել Խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերաբերյալ: «Խոսրովի արգելոցում ընդամենը 2000 հա շրջագծով՝ մակերեսով է: Եվ էդ 2000-ի մեջ շատ այրված տարածքը մոտ 100 հա է: Արդեն մեկ ամիս հետո արգելոցում նկատվում էր բույսերի վերականգման գործընթաց: […]
16:46 25.11.2017
Վախեցած մոդելների հավաստմամբ, վայրկյանների ընթացքում խիտ, սև ծուխն այնքան արագ է տարածվել, որ դժվար էր որևէ բան տարբերակել: Նրանք վստահ են, որ դժվար թե փրկվեին, եթե լինեին հյուրանոցի այլ բաժանմունքում: Մոդելենրի պնդմամբ, հրշեջները իրենց առաջին օգնությունն առաջարկել են հրդեհի բռնկումից մոտ մեկ ու կես ժամ հետո:
13:22 25.11.2017
Այսօր ժ. 11:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
09:54 25.11.2017
Բաթումիի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, 21 մարդ՝ վիրավորվել: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ զոհերից 10-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, 1-ը՝ Իրանի: Իսկ վիրավորների թվում կան Թուրքիայի, Իսրայելի և Վրաստանի քաղաքացիներ:
15:04 21.11.2017
Երևանի Բաղրամյան պողոտայում մեքենա է այրվել: Մերսեդես E320 մակնիշի մեքենայից, որի մեջ եղել են վարորդն ու մեկ ուղևոր, ընթացքի ժամանակ ծուխ է նկատվել: Կանգնել են, դուրս եկել մեքենայից և երբ վարորդը բացել է մեքենայի կապոտը՝ բռնկված կրակը տարածվել է:
Մերսեդեսը գրեթե ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, գազաբալոնը չի պայթել: Այրվող մեքենայի կրակից վնասվել է նաև առջևում կայանած Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, նաև այրվել են մոտակա ծառի ճյուղերը: Հրդեհի հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող փրկարարները նշեցին, որ ըստ նախնական վարկածի, կրակի բռնկման պատճառ կարող է լինել շարժիչը և տաքացած էլեկտրալարերը:
10:37 18.11.2017
Լուսադեմին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Պարզվել է, որ գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):
16:11 14.11.2017
Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը՝ գույքով (մոտ 85 քմ): Այս մասին տեղեկացնում են ԱԻն լարտավական ծառայությունից:
09:24 07.11.2017
Այս գիշեր Երևանի Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաներ:
11:11 02.11.2017
Նախօրեին հրեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում:
09:08 31.10.2017
Երեկ երեկոյան 18:00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հրշեջ-փրկարարները մոտ 3 կմ ճանապարհի երկայնքով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ ժամը 20:45-ից ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, իրականացվել է հերթապահություն:
12:11 24.10.2017
Քիչ առաջ է ավարտվել Նորապատ համայնքում հրդեհված շենքի բնակիչների և Արմավիրի մարզպետի հետ հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները: SHANTNEWS-ին շենքի բնակիչներից դարձյալ Խոդետա Ղասոյանն է տեղեկություններ փոխանցել: Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր բնակչի ամսական 60 հազար դրամ գումար տրամադրել՝ վարձով ապրելու համար մինչև կլուծվի կացարանի հարցը: Խոստումների համաձայն կացարանն էլ կապահովվի 6 ամսվա ընթացքում:
10:24 24.10.2017
Քիչ առաջ Նորապատ գյուղում հրդեհված շենքի բնակիչ Խոդետա Ղասոյանը SHANTNEWS-ին հաղորդեց, որի Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց մարզպետարան են ուղեկցել, որտեղ պետք է տեղի ունենա մարզպետի հետ հանդիպում: Հանդիպմանը ներկա են լինելու նաև Կարմի խաչի ներկայացուցիչները:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հաղորդել էր, որ բնակիչներն առավոտյան նորից ակցիա են սկսել, քանի որ իրենց օգնելու խոստումը չի կատարվել:
Հիշեցնենք, որ երեկ Նորապատ համայանքի Սիլիկյան 9 հասցեում գտնվող շենքի հրդեհից հետո բնակիչները փակել էին Արմավիր քաղաք մտնող և դուրս եկող ավտոճանապարհը՝ պահանջելով իրենց կացարանով, սնունդով ու հագուստով ապահովել: Ճանապարհը բացեցին, երբ խոստում եղավ, որ հարցը մինչև այսօր ժամը 10:00 լուծվելու է:
09:59 24.10.2017
Երեկ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները որոշ ժամանակ փակել էին Արմավիր մտնող ու դուրս եկող միջպետական ճանապարհը` պահանջելով իրենց ապահովել կացարանով, սնունդով ու հագուստով: Ճանապարհը բացվեց, երբ տուժած բնակիչներին խոստացան հարցը լուծել մինչև այսօր ժամը 10-ը: Քիչ առաջ բնակիչները մեզ փոխանցեցին, որ խնդիրը լուծում չի ստացել, և իրենք բողոքի ակցիա են սկսել:
22:31 23.10.2017
Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները այսօր մի պահ փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը` պահանջելով լուծել իրենց կացարանի հարցը, որ այս գիշեր էլ ստիպված չլինեն մնալ բաց երկնքի տակ: Հիշեցնենք` երեկ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Բնակիչները կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում […]
14:45 23.10.2017
Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը` պահանջելով, իրենց հետ հանդիպի վարչապետը և լուծի ապաստան տրամադրելու խնդիրը: Րոպեներ առաջ ճանապարհը բացվեց` տուժած բնակիչներին խոստում տրվեց մինչև վաղը ժամը 10.00-ն ապահովել կացարանով: