TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+10.09 oC

Աժ

Էդմոն Մարուքյանը սխալմամբ դեմ քվեարկեց Արտակ Զեյնալյանի առաջարկին

13:34 11.01.2018

Զեյնալյանի առաջարկը դրվել է քվեարկության, որի ժամանակ հանձնաժողովի Ելք խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը սխալմամբ դեմ է քվեարկել:

̰
Արտաշես Գեղամյանի՝ էթիկայի կաննոները խախտելու հարցը քննարկվելու է 2 ամիս հետո

11:31 11.01.2018

Էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, սակայն վերջինս քննարկման պահին ներկա չէր:

̰
Անձը  կարող է ցուցմունք չտալ, եթե ենթադրում է որ այն կարող է օգտագործվել իր կամ իր հարազատի  դեմ

11:15 11.01.2018

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին քննարկվում են «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում» առաջին ընթերցումից հետո կատարված առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է անձի ցուցմունք տալու իրավունքին:

̰
«Կարտոլով Նոր տարի չենք անելու, էկեք ջան-ջիգյար ասենք, էթանք». Սեյրան Սարոյանի կոչով ԱԺ-ն ավարտեց աշխատանքը

15:56 21.12.2017

Հերթական 10-րդ ընդմիջումից հետո խորհրդարանը վերադարձավ նիստերի դահլիճ և վերջապես կարողացավ օրակարգում մնացած վերջին հարցի քվեարկությունը կազմակերպել: Դրանից հետո մի քանի պատգամավորներ վարման կարգով ելույթներ ունեցան: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու՞ էին իրենք ամեն քվեարկությունից առաջ ընդմիջում վերցնում.

«Այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում օրենքի, այսպիսով ժողովրդի և պետության շահերի ոտնահարման որևէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու»,- ասաց Փաշինյանը: Վերջինիս արձագանքեց նաև ՀՀԿ խմբակցությունից Սամվել Նիկոյանը.

«Ըստ էության այսօրվա տեղի ունեցածը կարելի էր ոչ դրական բառերով գնահատել: ԱԺ կանոնակարգով թույլ տրված է քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված այն հնարավորությունը մեր գործընկերները օգտագործեցին ոչ այն ուղղությամբ, ինչ պետք էր»,-նշեց Նիկոյանը:

Իսկ նույն խմբակցությունից Սեյրան Սարոյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին միմյանց այսքան տեղնելու հնարավորություն ընձեռելու առիթով և կոչ արեց.

«Ժողովուրդ ջան, էկեք չկռվենք, դեմներս նոր տարի ա, հիմա ով ինչ արեց-արեց»,- ասաց պատգամավորը: Եվ ԱԺ-ն ի վերջո կարողացավ ավարտել 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքը:

̰
Իրավական ի՞նչ հիմնավորմամբ ԱԺ նախագահը հաշվառել Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը որպես կողմ ձայն. Փաշինյան

10:29 21.12.2017

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկվա դեպքերին.«Իրավական ի՞նչ հիմնավորմամբ, կանոնակարգի ո՞ր օրենքի հիման վրա է ԱԺ նախագահը հաշվառել Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը որպես կողմ ձայն»,- ասաց Փաշինյանը՝ վկայակոչելով կանոնակարգ-օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ կետը:

̰
Ի՞նչ փոփոխություններեն են սպասվում ընտանեկան օրենսգրքում

15:59 19.12.2017

Ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում կկատարվեն փոփոխություններ և լրացումներ: Առաջարկների փաթեթը Սզգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Փոփոխությունները, մասնավորապես, սահմանում են ընկեցիկ երեխաների որդեգրման կարգը: Որդեգրումը կթույլատրվի միայն ամուսիններից յուրաքանչյուրի համաձայնության պարագայում և այն դեպքում, եթե ոստիկանությունը 3 ամսյա ժամկետում չի կարողացել գտնել երեխայի ծնողներին: Մեկ այլ դրույթով սահմանվում է որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարեբերությունը, որը չպետք է լիմի 50 տարեկանից ավելի: Հետաքրքիր ևս մեկ դրույթ վերաբերում է երեխաների կարծիքին: Եթե նախկինում հաշվի էր առնվում 10 տարեկանից բարձր երեխայի կարծիքը, ապա առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում հաշվի առնել նաև մինչև 10 տարեկան երեխայի կարծիքը:

̰
«Հերթական մեռելածին օրենքը, թե՞». Նաիրա Զոհրաբյան

15:33 19.12.2017

«Դատարանները լինելու են անկախ, թ՞ե կշարունակեն մնալ քաղաքական պրեսինգի տակ»,- դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ խորհրդարանին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով մեր երկրում երկու իրականություն կա: «Մեկը վիրտուալն է , մյուսը իրականը: Առաջինում ամեն ինչ նորմալ է, երկրորդում ամեն ինչ այլ է: Եվ եթե նախագիծը չի ապահովելու դատարանների անկախությունը, ապա կդառնա հերթական մեռելածին օրենքը»,- հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:

̰
Երևանը կունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան

13:09 19.12.2017

Ըստ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների Երևանում այլևս չեն լինի վարչական շրջանների առաջին ատյանի առանձին դատարաններ, այլ կլինի մեկ ընդհանուր դատարան: Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ այս քայն ուղղված է դատարանների բեռնաթափմանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մի դատավոր կարող է եռակի անգամ շատ գործ քննել, քան Երեանի մեկ այլ վարչական շրջանի մեկ ուրիշ դատավոր: Նոր օրենքով դատավորների ծանրաբեռնվածության տարբերությունը պետք է չգերազանցի 10 տոկոսը:

̰
Քաղաքացիական և վարչական դատարաններ հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային եղանակով

12:25 19.12.2017

Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկվել է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն ևս ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվող հիմնական փոփոխությունն այստեղ վերաբերում է էլեկտրոնային եղանակով դատական հայցադիմումների ներկայացմանը: Այսինքն՝ այսուհետ ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային եղանակով քաղաքացիները կկարողնան դիմել դատարան: Փաստաթղթերը անհրաժեշտ կլինի ներկայացնել սկանավորված, իսկ ապացույցները բուն փաստաթղթային տեսքով արդեն դատական նիստերի ընթացքում:

̰
Թեժ քննարկում «Քրեական դատավարության օրենսգրքի» շուրջ

11:32 19.12.2017

Ազգային ժողովում թեժ քննարկում է ընթանում քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:

«Ինչո՞վ է պայմանավորված ձերբակալված անձի նոր իրավունքների սահմանումը: Իսկ անօրինական ձերբակալությունների ին՞չ վիճակագրություն կա և ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ»,- հարց է ուղղել արդարադատության փոխնախարարին Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, թե «ողջամիտ» բառը մանտրա են սարքել, որ ինչպես ուզեն շահարկեն:

̰
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը

10:02 19.12.2017

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Այս արտահերթին քննարկվում են երեկ մշտական հանձնաժողովներում դրական եզրակացության արժանացած օրենսդրական նախագծերը, այդ թվում ընտանեկան օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և մի քանի տասնյակ այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը: Նիստի մեկնարկին դահլիճում ներկա է եղել և գրանցվել է 95 պատգամավոր:

̰
Ապակու հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու առաջարկ

15:21 07.12.2017

ԱԺ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

̰
Եզակի առանձնյակների հայհոյախառն մշակույթն ի ցույց դնողներին պատասխանելը իմ տիրույթում չէ. Արփինե Հովհաննիսյան

10:37 07.12.2017

Ազգային ժողովի այսօրվա նիստը պատգամավորները սկսեցին 1ր լռությամբ՝ հարգելով 1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 6-ին քննարկված հարցերը քվեարկության կդրվեն վաղը, իսկ այսօր խորհրդարանում շարունակվում է «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի քննարկումը:

̰
ԱԺ-ը քննարկում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու հարցը

10:46 05.12.2017

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցը վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին: Քննարկումներն ընթացքի մեջ են: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մինչ այդ Միրումյանը ներկայացրել է Մաքսային օրենսգրքով նախատեսված բարեփոխումները: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է ապրանքների հայտարարագրման և տեղափոխման ժամկետների էական կրճատում: Կրճատվում են նաև տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները:

̰
«Այցելեք մարզեր և բացատրեք թե ինչ՞ու է ապրանքը թանկանում». Մարուքյանի արձագանքը «ԵԼՔ»-ի առաջարկի մերժմանը

09:45 05.12.2017

ԱԺ-ն հերթական քառօրյայի հենց սկզբում մերժեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու հարցը, որը հանձնաժողովում ևս բացասական եզրակացության էր արժանացել: Կողմ քվեարկեց միայն «ԵԼՔ»-ը, մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները քվեարկեցին դեմ: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր տեսակետը ներկայացնելով հարցի վերաբերյալ, ասաց թե Հայաստանը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ քայլ է կատարել արտաքին քաղաքականության ոլորտում, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյան խորհուրդ տվեց շրջել մարզերով՝ գյուղերով ու քաղաքներով և բացատրել ժողովրդին, թե ինչու է ապրանքը թանկանում:

̰
Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

10:24 04.12.2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի Պետական դումայի հրավերով կմասնակցի «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին: ԱԺ փոխխոսնակը հանդես կգա ելույթով:

̰
«Սոցծառայություններին մինչև 4 ամսվա նպաստ են թողնում նպաստից չզրկվելու համար». ԵԼՔ դաշինք

12:50 14.11.2017

«Սոցծառայություններում որոշակի ատկատներ վերցնելու պրակտիկան պահպանվում է, 1,2, որոշ դեպքերում՝ մինչև 3- 4 ամսվա նպաստ են թողնում սոցծառայություններին նպաստ ստանալու համար: Արդյո՞ք նման ահազանգեր ստանում է նաև աշխատանքի և սոցիալական հարցեդրի նախարարությունը և ի՞նչ է անում այդ ահազանգերի ժամանակ»,- Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի այսօրվա նիստին հարցրել է նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարի խոսքերով ահազանգեր ստանում են, բայց երբ գործը հասնում է գրավոր տեղեկատվություն ներկայացնելուն, նույն բողոքող ընտանիքները մերժում են այն, որ տեսուչների հետ որոշակի գործարքներ են կատարել: Հիշեցնենք, որ կառավարությունը սոցիալական աջակցության և նպաստների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել, որն էլ այսօր քննարկվում է Ազգային Ժողովում:

̰
«50 հազար ստորագրություն բերեք  արտահերթ  անենք, պաժալուստա»,- Շարմազանովի պատասխանը

11:43 14.11.2017

Ազգային ժողովում տոնավաճառների աշխատակիցների բողոքի վերաբերյալ թեժ քննարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել, կամ տվյալ նիստի օրակարգ մտցնել նաև առևտրականներին մտահոգող հարցի քննարկումը: Առաջարկին նիստը վարող Էդուարդ Շարմազանովը պատասխանել է հետեվյալ խոսքերով: «50 հազար ստորագրություն բերեք արտահերթ անենք, Պաժալուստա»:

̰
ԱԺ օրակարգում են նաև 2018թ. բյուջեի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերը

09:42 14.11.2017

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստի օրակարգում ընդգրկված երեք տասնյակ հարցերից բացի ընդգրկված են նաև պարտադիր քննարկման ենթակա 15 հարցեր:

Պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Օրակարգում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

Ընդգրկված են նաև առաջին ընթերցմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:

̰
BACK_TO_TOP