13:34 11.01.2018
ԱԺ պետաիրավական և ՄԻՊ հարցերի մշտական հանձնաժողովը այսօր սպասվածից ավելի շուտ է ավարտել աշխատանքը: Բանը նրանում է, որ օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը կամ հեղինակների առաջարկությամբ, կամ էլ հեղինակների բացակայության պատճառով հանվել է նիստի օրակարգից:
Հետաձգված օրինագծերի շարքում է նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը:
Նիստի վերջում հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը: «Ելք» խմբակցությունը երեք առաջարկ է արել, որից մեկը հանձնաժողովը ընդունել է, մյուսը հեղինակը հետ է վերցրել, իսկ երրորդի հարցում հանձնաժողովում չեն եկել ընդհանուր հայտարարի:
Արտակ Զեյնալյանը առաջարկել է «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի նախագծում ավելացնել դատական ծախսերի փոխհատուցման դրույթ: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը սակայն պնդել է, որ այդ ձևաչափով պատրաստ չէ քննարկել հարցը, քանի որ առաջարկը իր համար ընդունելի չէ և շատ երկրների օրենսդրությունում նման բան չկա, թեև պատրաստակամություն է հայտնել այլ հարթությունում քննարկել խնդիրը:
Զեյնալյանի առաջարկը դրվել է քվեարկության, որի ժամանակ հանձնաժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը սխալմամբ դեմ է քվեարկել:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...