TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+13.09 oC

ԱԻՆ

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է ընտրությունների վերջնական արդյունքները

07:45 04.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Առաջատար է դարձել «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30․24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է՝ ընտրողների 15․95 տոկոսի աջակցությամբ։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։

̰
Սաակաշվիլին ենթադրում է, որ Ուկրաինայի պատմության մեջ մեծ դերակատարություն կունենա

19:20 03.04.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Рустави 2 հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչ կանի, եթե վերադառնա Ուկրաինա կամ Վրաստան: «Ես սիրում եմ Ուկրաինան և կվերադառնամ այնտեղ, կվերադարձնեմ քաղաքացիությունս»,- ասել է նա: Սաակաշվիլին ասել է, որ այս պահին դեռ հստակ չգիտի, թե ինչով է զբաղվելու, սակայն ենթադրում է, որ Ուկրաինայի պատմության մեջ […]

̰
Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները

14:07 03.04.2019

Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ցանկացած ուղիղ չվերթ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Բացառություն կլինեն ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի և Կարմիր խաչի հատուկ առաքելությունների չվերթները: Հաղորդվում է, որ արգելքը մտցվել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի մոսկովյան այցից հետո:  

̰
Ուկրաինան ակտիվորեն ամրացնում է ՌԴ-ի հետ սահմանը

19:17 02.04.2019

Ուկրաինան «Պատ» նախագծի շրջանակում սկսել է ակտիվորեն ամրացնել ՌԴ-ի հետ սահմանը, հայտնում է RT-ն: «ՌԴ-Ուկրաինա սահմանին սկսվել են ամրացման ակտիվ աշխատանքներ»,- ասված է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներ են սկսվել Լուգանսկի մարզում, որտեղ կատարվում է հակատրանսպորտային խրամատների և արգելափակոցների տեղադրում: Դրանից բացի՝ շարունակվում է սահմանը տեսաձայնագրման և վերահսկման սարքերով համալրելու գործընթացը: Փետրվար ամսվա […]

̰
Իմ թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը. Տիմոշենկո

18:37 02.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` 2019 թվականի հոկտեմբերին: «Կես տարի ժամանակը (մինչ խորհրդարանի ընտրությունները) մենք չենք կորցնի, մենք կօգնենք […]

̰
Վրաստանում ուկրաինական կեղծ վարորդական իրավունքներ են տպագրվել

17:06 02.04.2019

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Ուկրաինայի կեղծ վարորդական իրավունքներ պատրաստելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են երկու անձի: Այդ մասին հաղորդել է գործակալության կայքէջը: Հետաքննությունը պարզել է, որ խարդախությամբ զբաղվող խմբի՝ վարորդական իրավունքներ վաճառել հասույթը կազմել է 600 դոլար: Հանցագործների ձերբակալման մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Քրեական գործը հարուցվել է «կեղծված […]

̰
Ուկրաինայի ԿԸՀ-ն ներկայացրել է քվեաթերթիկների 90.08%-ի հաշվարկի արդյունքները

20:24 01.04.2019

Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

̰
Պայքարը բավական լուրջ կլինի. Ալեքսանդր Բոժկոն` Ուկրաինայի ընտրությունների 2-րդ փուլի մասին

19:25 01.04.2019

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները դրական է գնահատում Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երեկվա քվեարկության ժամանակ ավելի քիչ խախտումներ են եղել, քան նախորդ ընտրություններին: Բոժկոն դեռ չի շտապում որևէ թեկնածուի հաղթող ճանաչել, քանի որ մինչև ընտրությունների երկրորդ փուլը դեռ ժամանակ կա, սպասվում է ակտիվ մրցակցություն։ Ավելի վաղ հայտնել […]

̰
Ուկրաինայում կցանկանայինք տեսնել խաղաղության և ո՛չ պատերազմող իշխանություն. Պեսկով

17:12 01.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անկախ Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքից՝ պաշտոնական Կրեմլն այդ երկրի ղեկին ցանկանում է տեսնել խաղաղության և ո՛չ պատերազմող իշխանություն: Այս մասին հայտնում է Ukraina.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ թեև Ուկրաինայի իշխանությունները ռուսական կողմից դիտորդներին թույլ չեն տվել հետևել ընտրությունների ընթացքին, իրենք, […]

̰
Ծիծաղի օրն ուկրաինացիներն արթնացան մի իրականությունում, որտեղ կատակերգուն համարյա նախագահ է. The Washington Post

16:53 01.04.2019

Ուկրաինացիները ծիծաղի օրը՝ ապրիլի մեկին արթնացան մի իրականությունում, որտեղ կատակերգուն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների արդյունքներով մոտ է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն: Այս մասին գրել է The Washington Post-ը: 41-ամյա շոումենն առաջին փուլի արդյունքներով հավաքել է ձայների 30 տոկոսը: Մինչ այդ, Զելենսկու հաղթանակը, ըստ սոցհարցումների, կանխատեսվում էր: Զելենսկու հակառակորդը՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, […]

̰
Ո՞վ կդառնա «ժողովրդի ծառան». հայտնի են Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտները

15:28 01.04.2019

Հենց սերիալի վերնագրով էլ Զելենսկին անվանել է իր կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան»:

̰
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գործող Բարեկամության մասին պայմանագիրը դադարեցնում է իր գոյությունը

13:58 01.04.2019

Ապրիլի 1-ից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված Բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը դադարում է գործել, հաղորդում է РИА «Новости գործակալությունը: Այդ փաստաթուղթը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունները կարգավորող հիմնական համաձայնագիրն էր, որը կնքվել է 1997 թվականի մայիսի 31-ին: Համաձայնագիրը նախատեսում է ռազմավարական գործընկերություն երկու երկրների միջև: Համաձայն այդ պայմանագրի՝ երկրները հարգում են միմյանց տարածքային […]

̰
Ուկրաինայում քվեաթերթիկների 70 տոկոսի մշակումից հետո Զելենսկին առաջատար է

13:46 01.04.2019

Շոումեն Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններում շարունակում են մնալ առաջատար: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԿԸՀ կայքում:  Նշվում է, որ մշակվել է քվեաթերթիկների 71,27%-ը: Այսպես, Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,45%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է քաղաքացիների 16,16%-ը, Յուլյա Տիմոշենկոյին` 13.15%-ը: Ավելի վաղ  Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել էր […]

̰
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի. ԿԸՀ

12:52 01.04.2019

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին: Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: «Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Հիշեցնենք, […]

̰
Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա

07:53 01.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու մտադրություն էր հայտնել դեռևս մարտի կեսերին, հայտարարել է, որ չի կարող դա անել, քանի որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն անցնում է ընտրական երկրորդ փուլ։ Նա ծրագրել էր Ուկրաինա վերադառնալ, եթե Պորոշենկոն չստանար անհրաժեշտ թվով ձայներ։ Այդ դեպքում ոչ ոք չէր ենթարկվի իրեն […]

̰
Հրապարակվել են Ուկրաինայի ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները

01:44 01.04.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։ Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝  9.39% և 8.89% ցուցանիշներով։ Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, […]

̰
Ուկրաինայի ոստիկանությունը խախտումների մասին 1300 հաղորդում է ստացել․ Exit poll-երի տվյալները հայտնի են

21:05 31.03.2019

«Страна.UA» -ի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հրապարակել է Ուկրաինայում այսօր անցկացված նախագահական ընտրոթյունների Exit poll-երի առաջին արդյունքները։ Ընտրողների 27-29 տոկոսն իր ձայնը տվել է «Слуга народа» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ Նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16–17%), «Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն (14–15,5%)։ Եվս 14–14,5% ձայն բաժին է հասել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա […]

̰
Ծննդաբերություն, տեղամասի հրկիզման փորձ, ընտրախախտումներ․ ինչպես են ընթանում ընտրություններն Ուկրաինայում

17:32 31.03.2019

Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։ Երկրի ազգային ոստիկանությունում 649 հաղորդում է ստացվել ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են քվեաթերթիկները լուսանկարելուն, անօրինական քարոզչությանը և այլն։ Խախտման դեպքերից բացի, ընտրությունների ընթացքում գրանցվել են նաև ուշագրավ դեպքեր։ Կիևի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու համար եկած հղի կինը աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել ընտրատեղամասի տարածքում: Այս մասին հայտնում է […]

̰
Ուկրաինայի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացվել

13:51 31.03.2019

Ուկրաինայի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացել։ Ամենից շատ խախտումներ գրանցվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի մարզերում և Կիևում։ Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Օլգա Ատամանովան։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։  

̰
Երգչուհի Maruv-ին կողոպտել են Ուկրաինայի օդանավակայանում

09:59 31.03.2019

«Եվրատեսիլին» մասնակցելուց հրաժարված ուկրաինացի երգչուհի Maruv-ին (Աննա Կորսուն) կողոպտել են Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանում։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։ Երգչուհին վերադառնալիս է եղել Թել Ավիվից, որտեղ մարտի 29-ին հանդես է եկել համերգով։ Նա պատմել է, որ իր ուղեբեռից բիժուտերիա են գողացել՝ կարծելով, թե թանկարժեք զարդեր են։ Նա խորհուրդ է տվել մարդկանց հավուր […]

̰
Ուկրաինայում այսօր նախագահ են ընտրում

09:22 31.03.2019

Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Ըստ […]

̰
Սա շոուբիզնես չէ, այլ իրական երկիր. Ուկրաինայի ընտրությունների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայի պատգամավորի հետ

23:10 30.03.2019

Ուկրաինայի նախագահական ընտրապայքարը հետաքրքիր ընթացավ: Վաղն արդեն ընտրություններն են և վերջին տվյալներով, ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելինսկին է, երկրորդ հորիզոնականում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է, իսկ երրորդում՝ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի ընտրությունների և ուկրաինացիների ակնկալիքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայում Պյոտր Պորոշենկոյի գլխավորած խմբակցության պատգամավոր Օկսանա Յուրինեցի հետ: -Ինչպե՞ս եք գնահատում ուկրաինացիների […]

̰
Ուկրաինայի նախագահական ընտրապայքարի ֆավորիտները, քարոզարշավն ու խոստումները

17:31 30.03.2019

Ուկրաինայում վաղը նախագահ կընտրեն: Այս երկրում սա արդեն  7-րդ նախագահական ընտրություններն են: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 39 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է Ուկրաինայի համար:  Մոտ 3 ամիս տևած թեժ ու սկանդալային քարոզարշավից հետո այսօր երկում «լռության օր» է: SHANTNEWS.am-ը որոշել է խախտել լռությունը և ներկայացնել նախագահի թեկնածուներին և քարոզարշավի ամենաուշագրավ դրվագները: Քարոզարշավի սկզբում ընտրապայքարին […]

̰
Ուկրաինայում այսօր «լռության օր» է

11:10 30.03.2019

Ուկրաինայում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների օգտին ցանկացած քարոզչություն: Ուկրաինայում նախընտրական քարոզարշավն ավարտվել է մարտի 29-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս տարի նախագահական ընտրություններին մասնակցում է 44 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է երկրի համար: Նշենք նաև, որ սա թվով 7-րդ նախագահական ընտրություններն […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում սպասարկվել է 21 հազարից ավելի զանգ. խորհրդակցություն ԱԻՆ-ում

17:23 29.03.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են մարտի 22-29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային […]

̰
Ուկրաինայում ծնողները ստիպել են՝ 5-ամյա երեխան 6 լ ջուր խմի, որի հետևանքով աղջնակը կոմայի մեջ է ընկել

23:20 26.03.2019

Ուկրաինայում 5-ամյա աղջնակը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ծնողները փորձել են տնային պայմաններում ստամոքսի լվացում անել։ Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն։ Ի սկզբանե բժիշկները ենթադրել են, որ աղջկա մոտ մենինգիտ է, սակայն դա չի հաստատվել։ Ավելի ուշ գլխուղեղի այտուցվածություն է առաջացել։ Ինչպես հայտնի է, երեխային հիվանդանոց են տեղափոխել մարտի 24-ին։ Բժիշկների խոսքերով՝ […]

̰
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու հեղինակությունը գերազանցում է 30 տոկոսը

16:36 25.03.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու հեղինակությունն արդեն գերազանցում է 30 տոկոսը: Նման տվյալներ են ստացվել Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքում: Ըստ հարցման արդյունքների՝ այն մարդկանցից, ովքեր արդեն կողմնորոշվել են և գնալու են քվեարկելու, 32,1 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Զելենսկուն: Առաջին եռյակում են Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (17,1%)  և «Բատկիվշչինա» […]

̰
Արագածոտնի մարզում քաղաքացի է կորել. ԱԻՆ

18:34 22.03.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 22-ին, ժամը 14:08-ին  911 ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից  ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ. Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Լեռնապատ գյուղին […]

̰
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների դեմ

00:30 22.03.2019

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների դեմ: «Սև ցուցակում», որը հաստատել է Ուկրաինայի իշխանությունը, հայտնվել են Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան, խորհրդարանի անդամ Ալմասխան Արձինբան և Արտաքին գործերի նախարարության արտակարգ առաջադրանքների դեսպան Օլեգ Արշբան, ինչպես նաև Հարավային Օսիայի ներկայացուցիչներ, որոնք որպես դիտորդ մասնակցել են Աբխազիայում կայացած ընտրություններին: Ուկրաինայի նախագահի […]

̰
Խելագարվե՞լ ես, ի՞նչ է. Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի իշխանություններին

16:20 19.03.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրային գործիչների հետ Սևաստոպոլում կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին հայտնում է eadaily.com-ը: «Ուզում ես ուկրաիներեն հարցնել՝ « З глузду з’їхав, чи шо?» (խելագարվե՞լ ես, ի՞նչ է-խմբ.),- ասել է Պուտինը: Նա հայտարարել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները խռով չեն միմյանցից, սակայն, Կրեմլը չի կարողանում […]

̰
BACK_TO_TOP