TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Ալեքսանդր Լուկաշենկո

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ

19:20 17.09.2020

Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Այս մասին ասվում է եվրախորհրդարանի՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին ընդունած բանաձևում: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք […]

̰
Երկիրը ոչ ոքի չեմ տա. Լուկաշենկոն գնահատել է Բելառուսում ստեղծված վիճակը

20:22 15.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]

̰
Եթե այսօր չարտադրեք 10 տրակտոր և չհանեք դրանք վաճառքի, վաղը գերմանացիները ամերիկացիների հետ կգան և կբերեն իրենց տեխնիկան․ Լուկաշենկո

21:43 14.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ բացելով տնտեսական թեմայով քննարկումն սկզբում անդրադարձել է երկրում տիրող վիճակին և այն լուրերին, թե ինքը հեռացել է երկրից: «Նախևառաջ, ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես որոշներն են ասում, թե նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում»,- ասել է Բելառուսի նախագահը: Անդրադառնալով երկրում արտադրական գործարանների գործադուլին՝ Լուկաշենկոն ասել […]

̰
Լուկաշենկոն արդարացրել է իր խոսքերը, որ կինը չի կարող պետության ղեկավար լինել

22:15 20.06.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդարացրել է իր խոսքերը, որ կինը չի կարող պետության ղեկավար լինել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Ահա թե ինչ նկատի ունեի. Մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որ նույնիսկ տղամարդու համար դժվար է կրել այդ բեռը: Իսկ եթե այն տանք մի կնոջ, նա չի դիմանա»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն ընդգծել է, որ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն «ընդհատել են բանակցությունները»՝ հոկեյ խաղալու համար

13:29 08.02.2020

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ընդհատել են բանակցությունները»՝ հոկեյ խաղալու համար: Երկու երկրների առաջնորդները հանդես են եկել նույն թիմի կազմում: Նրանց հետ նույն թիմում է եղել նաև Լուկաշենկոյի որդին` Նիկոլայը: Թիմերի կազմում խաղացել են նաև երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցները: Ռուսաստանի նախագահը, սովորության համաձայն, հանդես է եկել […]

̰
Լուկաշենկոն մտադիր է շարունակել նավթի վերաբերյալ բանակցությունները Պուտինի հետ

18:00 25.01.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է շարունակել բանակցությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանից նավթի մատակարարման վերաբերյալ: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Շկլովում, երբ այցելել էր թերթի տպագրման գործարան: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ ինքն առաջարկել է Պուտինին «չքննարկել այդ հարցը հեռախոսով», այլ հանդիպել սեղանի շուրջ և քննարկել, «թե ուր կարող են հասնել և մինչև ուր […]

̰
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

14:29 31.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Kremlin.ru-ն: Երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության որոշ հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ նավթի և գազի հարցով բանակցությունները կշարունակվեն տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև հետագա շփումների մասին: Հեռախոսազրույցը տեղի է […]

̰
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում լույսն անջատվել է

21:34 07.12.2019

Սոչիում արդեն 4 ժամ է՝ շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում հանկարծ անջատվել է հոսանքը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Նշվում է, որ լույսը սենյակում անջատվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ավարտել են ողջույնի և բացման խոսքերը: Ռուսաստանի նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով, որ […]

̰
Լուկաշենկոն նշել է մահապատժի վերացման պայմանները

23:58 12.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվե անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Լուկաշենկոյի խոսքերով՝ երկրում հաճախակի են անցկացվում հարցումներ՝ երկրում մահապատժի վերացման հետ կապված, բայց դրանք ցույց են տալիս, որ ժողովրդի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ չի փոխվել: Համաձայն Բելառուսի Սահմանադրության՝ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի […]

̰
Լուկաշենկոն Զելենսկու պատճառով հեծանվով չի գնում աշխատանքի

22:38 03.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի գնում աշխատանքի հեծանվով, քանի որ այդպիսի խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մինսկի դպրոցներից մեկում այցի ժամանակ: «Միշտ ցանկացել եմ նստել էլեկտրական մոտոցիկլ կամ հեծանիվ և գնալ աշխատանքի: Բայց ամեն ինչ Զելենսկին փչացրեց: Ուկրաինայի նախագահ […]

̰
Լուկաշենկոն ընդունել է Զելենսկու հրավերը

17:19 15.07.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ժիտոմիրում ֆորումի մասնակցելու հրավերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը՝ հղում անելով Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին: «Զելենսկին հրավիրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ժիտոմիրում կայանալիք ֆորումին: Մեր նախագահը հաստատել է իր մասնակցությունը»,- ասել է դեսպանը: Դիվանագետը կայանալիք միջոցառումն անվանել է երկկողմ հարաբերությունների համար կարևորագույն: Հիշեցնենք, որ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն չեն խոսել «կեղտոտ» նավթի մասին

12:50 29.05.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարճ զրույց են ունեցել ԵՏՄ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է TASS- ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինը և Լուկաշենկոն չեն քննարկել «Դրուժբա» խողովակաշարի աղտոտման համար փոխհատուցման հարցը:  

̰
Լուկաշենկոն արգելել է դադարեցնել Ռուսաստանից նավթի տարանցումը

16:55 11.05.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արգելել է դադարեցնել «Дружба» խողովակաշարի վերանորոգման ժամանակ Ռուսաստանից նավթի տարանցումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել վատորակ նավթամթերք ստանալուց հետո: Նա նշել է, որ որոշումը կայացվել է, «երբ կեղտը գնացել է, և թունավոր նավթն է եկել»: Լուկաշենկոն պատմել […]

̰
Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն. Պուտին

23:42 15.02.2019

Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսներին և ռուսներին գժտեցնել չի հաջողվի

23:59 18.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ բելառուսներին և ռուսներին գժտեցնել չի հաջողվի՝ չնայած այդ ուղղությամբ արվող քայլերի: Նախագահը դատապարտել է այդ քայլերը և ընդգծել է, որ այդ հարցով «խաղալը» շատ վտանգավոր է: Այս մասին նախագահը հայտարարել է Բելառուսի դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում նախագահը […]

̰
Լուկաշենկոն դարձյալ սպառնում է Ռուսաստանին

17:08 10.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին՝ որպես դաշնակից, եթե երկրները պայմանավորվածության չգան նավթային ոլորտի հարկային մանևրի փոխհատուցման շուրջ: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը: «Չի կարելի համարել, որ դա (խմբ.-Մոսկվայի հետ պայմանավորվածության բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը ընտրի շարժման նման ճանապարհ և միակ դաշնակցի կորուստ արևմտյան  ուղղությամբ, դա […]

̰
Լուկաշենկոն և Պուտինը հայտնել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ

18:14 25.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու  վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» բելառուսական գործակալությունը: Բելառուսի ղեկավարը համաձայնել է ՌԴ նախագահի  այն հայտարարության հետ, որ հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի միջև բազմակողմ գործակցության ծավալը, այդ հարաբերություններում անխուսափելիորեն առաջանում են […]

̰
Բելառուսի նախագահն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում. Լարիսա Ալավերդյան

13:18 17.12.2018

Ես կարծում եմ՝ Բելառուսի նախագահն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում: Այս մասին ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Հայաստանին վերաբերող հայտարարություններին: Ըստ Ալավերդյանի՝ Լուկաշենկոն ցանկանում է ցույց տալ, որ ինքը որոշիչ դերակատարում ունի տարբեր հարցերում: «Էլի Բելառուսն ուզում է ցույց տալ, որ երեկ լավ էր, […]

̰
Նույնիսկ ծերերն ու կանայք զենք կստանան, որպեսզի կարողանան պաշտպանվել․ Լուկաշենկո

00:47 09.10.2018

Պատերազմի դեպքում Բելառուսի բոլոր բնակիչները, բացի երեխաներից, ապահովված կլինեն զենքով: Այդ մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը: «Ինչպես ես արդեն առանց կատակելու ասել էի, եթե մենք ունենանք բավականաչափ կրակող զենքեր՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, գնդացիրներ ու զինամթերք, մի արասցե Աստված, պատերազմ լինի, մենք այն կբաժանենք յուրաքանչյուր ընտանիքի: Եվ մենք մեր տարածքը կպաշտպանենք […]

̰
BACK_TO_TOP