Լուկաշենկոն մտադիր է շարունակել նավթի վերաբերյալ բանակցությունները Պուտինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Լուկաշենկոն մտադիր է շարունակել նավթի վերաբերյալ բանակցությունները Պուտինի հետ

18:00 25.01.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է շարունակել բանակցությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանից նավթի մատակարարման վերաբերյալ: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Շկլովում, երբ այցելել էր թերթի տպագրման գործարան:

Բելառուսի առաջնորդի խոսքով՝ ինքն առաջարկել է Պուտինին «չքննարկել այդ հարցը հեռախոսով», այլ հանդիպել սեղանի շուրջ և քննարկել, «թե ուր կարող են հասնել և մինչև ուր կարող են գնալ»:

Բացի այդ, Լուկաշենկոն պատմել է Բելառուս այլընտրանքային նավթի մատակարարումների մասին: Նա անդրադարձել է Բալթիայի, Ուկրաինայի տարածքով նավահանգիստների, ինչպես նաև Լեհաստանի Գդանսկի նավահանգստի «Дружба» նավթատարի գծերից մեկի միջոցով նավթի մատակարարման հնարավոր տարբերակներին:

«Ես Պուտինին ուղիղ ասացի, որ առաջին փուլում, եթե մենք համաձայնության գանք լեհերի հետ, ապա երեք խողովակներից մեկով հետադարձ կուղարկենք նավթը»,- ասել է Բելառուսի նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

13:42 17.05.2024

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը աջակցում են միմյանց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում և դիմադրում են արտաքին միջամտությանը, ուրբաթ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Լյու Բինը։ «Երկու կողմերն աջակցում են միմյանց ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու գործում, ինչպես նաև հակազդում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքին գործերին»,- ասել է Լյու […] ...

Երբ մարդն իրեն քննադատաբար է վերաբերվում, ապա հավանաբար նա կհասնի հաջողության․ Պուտին

13:31 17.05.2024

Երբ մարդն իրեն քննադատաբար է վերաբերվում, ապա հավանաբար նա կհասնի հաջողության․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ դեռ պետք է աշխատի իր վրա, և մարդու քննադատական ​​վերաբերմունքն ինքն իր հանդեպ օգնում է հասնել հաջողության։ Այս մասին նա հայտարարել է Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը։ Հարց տալով Ռուսաստանի ղեկավարին՝ ուսանողներից մեկը խոստովանել է, որ Պուտինը օրինակ է իր համար, և «նախագահի համառությունն ու […] ...

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

12:55 17.05.2024

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

Արևմտյան երկրները բավարար օգնություն չեն ցուցաբերում Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում «Ռուսաստանի պարտությունը» հակամարտությունում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։ «Ես կարծում եմ, որ գործընկերները վախենում են՝ Ռուսաստանի Դաշնությունը կպարտվի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Արևմուտքը կարծում է, որ նման զարգացումը կհանգեցնի […] ...

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

12:35 17.05.2024

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնվում է շատ ծանր վիճակում, հայտարարել է նրա հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանը։ Նրան մեջբերում է Index.hu-ն։ «Վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է», – ասել է Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ այս մահափորձը հզոր հարված է Հունգարիային։ Օրբանը Ֆիցոյին մաղթել է շուտափույթ ապաքինում ...

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

12:26 17.05.2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: ...

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

12:23 17.05.2024

Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։ «Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքներն ամբողջությամբ դադարեցվել են մայիսի 2-ից: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է և հայտնի. հեռուստաալիքով: Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, […] ...

BACK_TO_TOP