TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Ալյասկա

ԱՄՆ մի քանի նահանգներ մեղմացրել են սահմանափակումները

11:17 25.04.2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ մի քանի նահանգներում սահմանափակումները մեղմացրել են: Այս մասին հայտնել է BBC-ն: Ջորջիա և Օկլահոմա նահանգներում կբացվեն գեղեցկության սրահները, սպա-ծառայությունները և զվարճանքի վայրերը: Ալյասկա նահանգում կթույլատրվի ռեստորանների աշխատանքը: Միևնույն ժամանակ այցելուները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն: Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ զգուշացնում են, որ սահմանափակումների մեղմացումը կարող է հանգեցնել վարակի երկրորդ ալիքի:

̰
Հայտնի են աշխարհի ամենացանկալի ճանապարհորդական վայրերը

23:24 17.12.2019

Google ընկերությունը հրապարակել է ճանապարհորդության համար աշխարհի ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով օգտատերերի 2019 թվականի որոնման արդյունքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալդիվյան կղզիները, ապա հաջորդում է Ճապոնիան։ Եռյակը եզրափակում է Բորա Բորա կղզին: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Լաս Վեգասը և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն: Բացի թվարկվածներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են […]

̰
Ալյասկայի ծոցում սապատավոր կետն անակնկալի է բերել զբոսաշրջիկներին

11:00 24.08.2018

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ սապատավոր կետը զարմացրել է զբոսաշրջիկներին՝ ակրոբատիկ հնարք կատարելով անմիջապես զբոսաշրջային նավակի առջև: Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում, որտեղ զբոսաշրջիկները հետևում էին նավակից քիչ հեռու ջրի շիթեր արձակող կետին, սակայն անսպասելիորեն նրանց առջև հայտնվել է ևս մեկ կետ, որը կտրուկ դուրս է ցատկել ջրից, օդում շրջվել և կրկին […]

̰
BACK_TO_TOP