ԱՄՆ մի քանի նահանգներ մեղմացրել են սահմանափակումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ մի քանի նահանգներ մեղմացրել են սահմանափակումները

11:17 25.04.2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ մի քանի նահանգներում սահմանափակումները մեղմացրել են: Այս մասին հայտնել է BBC-ն:

Ջորջիա և Օկլահոմա նահանգներում կբացվեն գեղեցկության սրահները, սպա-ծառայությունները և զվարճանքի վայրերը: Ալյասկա նահանգում կթույլատրվի ռեստորանների աշխատանքը: Միևնույն ժամանակ այցելուները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն: Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ զգուշացնում են, որ սահմանափակումների մեղմացումը կարող է հանգեցնել վարակի երկրորդ ալիքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

21:15 06.05.2024

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ։ «Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ»,- ասել է Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացվել է  X սոցիալական ցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։ ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

20:54 06.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն անհանգստացած է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն սկսելու հեռանկարից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Մենք մշտապես մտահոգություն ենք հայտնել Ռաֆահ ռազմական ներխուժման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով այնտեղ ապաստանած խաղաղ բնակիչների թիվը և մարդասիրական օգնության համար տեղական անցակետի կարևորությունը հարևան Եգիպտոսից»,- ասել է բրիտանական […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 30 կասկածյալ

20:46 06.05.2024

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 30 կասկածյալ

Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 30 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ յոթ նահանգներում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 30 մարդ»,-գրել է նախարարը X-ում: Թուրքիայի հետախուզական ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Մայիսի 1-ին ՆԳՆ ղեկավարը հայտարարել […] ...

Հարավաֆրիկյան Հանրապետությունում փլուզված շենքի փլատակներում մնացել է ավելի քան 50 մարդ

20:37 06.05.2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունում փլուզված շենքի փլատակներում մնացել է ավելի քան 50 մարդ

Հարավաֆրիկյան Հանրապետության Ջորջ քաղաքում տուն է փլուզվել, հնարավոր է, որ ավելի քան 50 մարդ գտնվում է փլատակներում։ Այս մասին հայտնում է News 24 պորտալը։ Նշվում է, որ տունը կառուցվել է քաղաքի կենտրոնական հատվածում։ Ականատեսների խոսքով՝ փլատակների տակ կարող է լինել 59 մարդ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական ծառայությունները։ ...

Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները կանցկացնեն 2025 թվականին

20:27 06.05.2024

Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները կանցկացնեն 2025 թվականին

Գերմանիայի զինված ուժերը և Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել 2025 թվականին։ Այս մասին Kyodo գործակալությանը հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։ Պիստորիուսն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը՝ ընդգծելով, […] ...

Գիտնականները ուղեծրում հայտնաբերել են փորձնական արբանյակ, որը կորել էր 25 տարի առաջ

20:17 06.05.2024

Գիտնականները ուղեծրում հայտնաբերել են փորձնական արբանյակ, որը կորել էր 25 տարի առաջ

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի ամերիկացի գիտնականները հայտնել են S73-7 փորձնական արբանյակի հայտնաբերման մասին, որն առանց հետքի անհետացել էր 1990-ականներին։ Այս մասին հայտնում է Gizmondo-ն։ S73-7-ը, որը նաև հայտնի է որպես ինֆրակարմիր տրամաչափման օդապարիկ, արձակվել էր 1974 թվականին: Օբյեկտը նախատեսված էր հեռահար զոնդավորման համակարգը չափորոշելու համար: Սակայն Երկրից 800 կիլոմետր բարձրության վրա ուղեծիր մտնելուց հետո 66 սանտիմետր […] ...

BACK_TO_TOP