TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Ամուլսար

Կառավարությունում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

16:01 04.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) […]

̰
ԳԱԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

14:56 04.09.2019

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]

̰
Ամուլսարի հարցում թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական փորձագիտական աշխատանք է պետք․ փոխվարչապետ

14:12 04.09.2019

«Ես կարծում եմ՝ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական տեսանկյունից, թե՛ տնտեսական տեսանկյունից և թե՛ բնապահպանական»։ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ միայն այս երեք փորձագիտական եզրահանգումների ճիշտ համակցությունը կարող է բերել ճիշտ որոշման։ Հնարավոր ռիսկերի մասին հարցին պատասխանելիս Գրիգորյանն ասաց, որ այդ ամենի համար խոր փորձագիտական […]

̰
Ամուլսարի հանքը շահագործելու պարտադրանք կա՞. հարց Տիգրան Ավինյանին

13:59 04.09.2019

Որևէ պարտադրանք կա՞, որ մեր պետությունը շահագործի Ամուլսարը: Սեպտեմբերի 4-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: «Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,- ասաց նա: Հարցին՝ իսկ անձամբ իր՝ փոխվարչապետի շահագրգռվածությունն այս հարցում ո՞րն է, քանի որ պարբերաբար այդ մասին խոսվում է, նա […]

̰
Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակի ռիսկեր՝ ֆինանսական և բնական. Սմբատ Գոգյան

11:31 04.09.2019

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ «Մի քիչ էլ իմ մտքերն Ամուլսարի մասին» վերտառությամբ: «Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է […]

̰
Եթե վտանգ լինի, Ամուլսարը չի շահագործվելու. Ալեն Սիմոնյան

22:17 02.09.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ասել, որ իր համար հասկանալի չի եղել Ամուլսարի ցուցարարների համար ԱԺ մտնելը այն ժամանակ, երբ ԱԺ-ն գտնվում է արձակուրդում: Ալեն Սիմոնյանը նշեց, որ համաձայն չի եղել այն որոշման հետ, որ Ամուլսարի ցուցարարներին թույլ չեն […]

̰
Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան մեր ջեբն են դրել նախկին իշխանությունները. Ալեն Սիմոնյան

20:12 02.09.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է՝ թե՛ Ամուլսարը, թե՛ Ստամբուլյան կոնվենցիան իրենց եկել է նախկին իշխանություններից: «Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան մեր ջեբն են դրել նախկին իշխանությունները: Ամուլսարի համար եթե լինի վտանգ, այն չի շահագործվի, իսկ Ստամբուլյան կոնվենցիան կանանց բռնության դեմ կոնվենցիա է: Մեր պետությունը երբևիցե չի ճանաչել ու չի ճանաչելու […]

̰
Վստահ եմ՝ կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի. Վ․ Կարապետյան

15:29 02.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին, նոր փորձաքննության անցկացման անհրաժեշտությանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը: Նա նշեց. ««Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ […]

̰
Նաիրա Զոհրաբյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է Ամուլսարի հարցը

18:51 30.08.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: «Ընտանեկան բռնությունից մինչև Ամուլսար Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպումը, անկեղծ, հետաքրքիր էր։ Քննարկեցինք հարցերի լայն շրջանակ՝ մեր կուսակցության օրենսդրական նախաձեռնություններից մինչև կանանց հանդեպ բռնություն ու այսօրվա թիվ […]

̰
Մենք ենք մեր սարերը՝ հատկապես Ամուլսարը․ Լևոն Գալստյանի գրառումը

09:09 30.08.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյուրռեալիստական ‼️ Ամուլսարի դրական փորձաքննությունը ստորագրել են նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր խնամի Սահակյանը, քրեական գործը քննել է Արամայիսի հորեղբոր տղա Իվանյանը, որոնց հորեղբոր աղջիկն էլ նախարարությունում կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետն է։ Իշխանը ոտքերը բռնել է` Ավագը մորթել, Զավենը ոտքերը բռնել է` Պավլեն մորթել: […]

̰
Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարարը ազգականներ են, բայց Ամուլսարը դրա հետ կապ չունի. ՔԿ

16:09 29.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Քննչական կոմիտեն անդրադարձել է infocom.am կայքի այսօրվա հրապարակմանն այն մասին, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը […]

̰
Քննարկում ենք, ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում, ասում եք՝ կնոպկա սեղմող. Ալեն Սիմոնյանը՝ Ամուլսարի հարցի մասին

18:42 28.08.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նպատակ ուներ հանրային ուշադրությունը Ամուլսարից շեղել: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ վարկածին, Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, քանի որ նախ և առաջ ինձ համար այսօր շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան Ամուլսարի, որովհետև այնտեղ պետությանը վնաս պատճառելու մասին […]

̰
Պետք է սպասենք կառավարության քայլերին. պատգամավորը՝ Ամուլսարի հարցում «Իմ քայլի» որոշման մասին

16:56 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության՝ ավելի քան երեք ժամ տևած նիստից հետո անդրադարձավ նիստի ժամանակ քննարկված թեմաներին: Նա ասաց, որ անդրադարձ է եղել հանձնաժողովների աշխատանքին՝ նստաշրջանից առաջ և հետո: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Հովսեփյանը պատասխանեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան: «Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս […]

̰
Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի. Հայկ Գևորգյան

15:07 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հարցին՝ նոր փորձաքննության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: «Շատ նեղ մասնագիտական խնդիր է, նեղ մասնագետները պիտի պատասխանեն այդ հարցին: Ինչ վերաբերում է Ամուլսարին ու եզրակացությանը, ես հայտնել եմ, որ ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի, առանց նոր փորձաքննության»,- ասել […]

̰
«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում. նախկին փոխնախարարի անդրադարձը

15:33 27.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում ««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին […]

̰
ՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից

08:09 27.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։ Նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում […]

̰
Նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի Ամուլսարի հարցով

14:53 26.08.2019

Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշում կկայացնի մինչ սեպտեմբերի 4-ը։ Ինչպես հաղորդում է Econews-ը, այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար՝ […]

̰
«Լիդիան»-ի մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

14:00 26.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել թեմայի վերաբերյալ պարզաբանումների համար: SHANTNEWS.am-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք բացառում են, որ կգա մի օր, երբ այլ տվյալներ կհայտնվեն, որոնք անթույլատրելի կհամարեն հանքի շահագործումը: Մյուս կողմից, այսօր էլ «Էլարդ» ընկերության փորձագետները որոշ մտահոգություններ հայտնել են: «Հետազոտությունները, ուսումնասիրությունները, նաև […]

̰
Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա. քննչական խմբի ղեկավարը՝ Ամուլսարի շահագործման մասին

12:10 26.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է հրավիրել ու ներկայացրել հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ: Նա շեշտել է, որ պետք է կանխվեն հնարավոր վնասները: Եթե մեղմման միջոցները կիրառվեն, հանքի շահագործումը բացասական հետևանքների չի հանգեցնի: «Մեղմման միջոցները, որ ներկայացրել է «Լիդիան» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են […]

̰
Հանուն Ամուլսարի պահպանության կազմակերպված երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են

20:11 24.08.2019

Ազատության հրապարակից մեկնարկած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ, այնտեղից շարժվելու են Տիգրան Մեծ պողոտա, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներ: Երթն ավարտվելու է Ազատության հրապարակում։ Հիշեցնենք, որ քայլերթի նպատակն է՝ -զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայրենակիցներին, -հստակ դիրքորոշման արտահայտում թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին, -միասնականության և հավաքականության ցուցադրում Ամուլսարի պաշտպանության հարցում։

̰
«Մենք ենք տերը մեր երկրի, Ամուլսարն առանց հանքի». Ազատության հրապարակից մեկնարկում է բնապահպանական երթը

19:31 24.08.2019

Ազատության հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպիչները հայտարարեցին, որ այդ հավաքը մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության շարունակությունն է։ Վանկարկեցին՝ «Մենք ենք տերը մեր երկրի, Ամուլսարն առանց հանքի»: Իսկ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր անդամ Գեղամ Օհանյանը խոսք ուղղեց վարչապետին. «Ինչ խորհուրդ էլ տան իր կողմնակիցներն Ամուլսարի հարցով, թե ինչ փակ բաներ են հասնում […]

̰
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպիչներն Ազատության հրապարակում պարում են

19:06 24.08.2019

Երևանի Ազատության հրապարակում հավաքվել են «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպիչները: Կազմակերպիչները նախատեսված երթը սկսել են պարով: Կարճ ելույթից հետո նախատեսվում է  երթ հանուն Ամուլսարի։

̰
Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին. ՀԲՃ

16:09 24.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել է Ամուլսարում ուրանի և թորիումի առկայությանը: «Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի […]

̰
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին. «Սասնա Ծռեր»

12:45 24.08.2019

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ […]

̰
ՔԿ ամփոփ տեղեկանքն Ամուլսարի գործի շրջանակում իրականացված ողջ գործընթացի վերաբերյալ

18:43 23.08.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ Կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: Ստորև՝ Ամփոփ տեղեկանքը:  

̰
3D հոլովակ «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ

18:24 23.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

̰
«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել՝ հենված ՀՀ հավասարակշռված շահի վրա». Փաշինյան

14:42 23.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ […]

̰
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում. Վայոց ձորի նախկին մարզպետը՝ վարչապետին

13:08 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա վարչապետին հիշեցրեց՝ 2012 – 2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ: Ղազարյանը նշեց՝ իր պաշտոնավարման շրջանում Ամուլսարի վրա տարվող աշխատանքները դադարեցվել են: Նա ասաց՝ Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում և 25 տոննա փոշի ամեն պայթեցումից: «Հնարավոր չէ, որ դա […]

̰
Ամուլսարի հետ կապված նամակներն անձամբ եմ կարդացել. Փաշինյանը Ջերմուկի հրապարակում է

12:55 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ընտրվելու օրվանից Ամուլսարի հետ կապված բոլոր նամակներն անձամբ է կարդացել: Նա ասաց՝ քրեական գործը հարուցվել է իր նախաձեռնությամբ, փորձաքննությունը ևս անցկացվել է իր նախաձեռնությամբ:

̰
Մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել Ամուլսարի վրա. Փաշինյան

11:37 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ մի կին, ով ասաց՝ ԱՄՆ-ից եկել է՝ անսալով վարչապետի կոչին: Կինը խնդրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման մտքից հրաժարվել: «Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ էս անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզի գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց […]

̰
BACK_TO_TOP