16:09 24.08.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել է Ամուլսարում ուրանի և թորիումի առկայությանը:
«Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:
Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաև գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):
ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմված համապարփակ հաշվետվությունը(ռուսերեն), որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։
Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։
Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետևյալը․
«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։
2) Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։
Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից և անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները և ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին։
Այդ հետախուզական աշխատանքների շրջանակներում ընդամենը 2-3 տարվա ընթացքում իրականացվել է երկրաբանահետխուզական կոմպլեքս ուսումնասիրություններ ուրան-թորիումի քանակական գնահատմամբ և երևակման հեռանկարով։
Իրականացված հետախուզական աշխատանքների տվյալները 1955թ.-ի հաշվետվության վրա հիմնված ցույց են տալիս մինչև 500 և ավել գամմ (խրամահոր 3 (շտոլնյա)) ակտիվություն։
«Գոլդերի» և «Գեոթիմի» էքսպերտներին և աշխատակիցներին անհարժեշտ էր ուսումնասիրել և հաշվի առնել 1955թ.-ի կատարված աշխատանքների արդյունքները և կատարել վերլուծություն։
Լիդիան ընկերությանը անհրաժեշտ է կատարել գնահատում իրենց պլանավորված դատարկ ապարների լցակույտի տարածքի փոխհարաբերությունը 1955թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքների հետ՝ հաշվի առնելով կանխատեսվող հիդրոերկրաբանական ռեժիմների փոփոխությունները լցակույտի աշխատանքները իրականացնելուց հետո։ Քանի որ պետք է հաշվի առնել ուրան-թորիումի հանքայնացման և լցակույտի փոխհարաբերությունը։
Վերոնշյալ դրույթներից կարելի է եզրակացնել, որ Լիդիան ընկերությունը պետք է իրականացնի Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների նոր ՇՄԱԳ» »։
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...