TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+10.09 oC

ավիավթար

Ավիավթար Մեքսիկայում․ տուժել է մոտ 50 մարդ

08:50 01.08.2018

Մեքսիկայում ավիավթարի հետևանքով վիրավորվել է 49 մարդ։ Այս մասին հայտնում է Դուրանգո նահանգի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն։ Նահանգապետը նշել է, որ առավել ծանր վիճակում են օդաչուն և ուղևորներից մեկը, փոխանցում է Foro TV-ն։ Նշվում է, որ վթարի է ենթարկվել Aeromexico ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դուրանգոյի «Խեներալ Գվադալուպե-Վիկտորյա» օդանավակայանից Մեխիկո։ Այն վթարվել է […]

̰
Չինաստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

15:14 30.07.2018

Չինաստանում քաղաքացիական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 4 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է The China Daily-ն: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարը տեղի է ունեցել ուղղաթիռի տեխնիկական խնդրի պատճառով Պեկինի հյուսիսային հատվածում, տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Կողմնակի այլ անձինք չեն տուժել: Այժմ աշխատանքներ են ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

̰
ԵԱՏՄ-ն ստեղծում է ավիավթարները քննող մարմին. Փաշինյան

18:12 27.07.2018

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության երկրները կհամաձայնեցնեն օդային պատահարների հետաքննությամբ զբաղվող նոր միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը: «Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման հարցի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ, ըստ փորձագետների գնահատականների, այս հարցի վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել ընթացիկ տարում: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպես […]

̰
Կաչինսկու ինքնաթիռի բեկորների վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել

21:29 05.06.2018

2010 թվականի Սմոլենսկի ավիավթարը քննող լեհական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի բեկորների և զոհերից մեկի մարմնի վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել, հաղորդում է «Wiadomości» թերթը։ Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի ժամանակ զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: «Տու-154»-ի բեկորների, ինչպես նաև առնվազն մեկ զոհի մարմնի վրա առկա են պայթուցիկ նյութի հետքեր»,- ասվում է հանձնաժողովի […]

̰
Ամերիկյան ինքնաթիռը Հոնդուրասի օդանավակայանում 2 մասի է բաժանվել

10:07 23.05.2018

Անհայտ պատճառներով ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց:

̰
Հավանայում կործանված ինքնաթիռը դիպչել է էլեկտրահաղորդալարերին. ԶԼՄ-ներ

12:21 19.05.2018

Մեքսիկայի իշխանությունները ավիավթարի հետաքննության համար Կուբա են ուղարկելու մասնագետների:

̰
Կուբայում ավիավթարի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

08:56 19.05.2018

Կուբայում խոշոր ավիավթար է տեղի ունեցել: Հավանայի միջազգային օդանավակայանից վերելք կատարած Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց: Դեպքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

̰
257 զոհ. մանրամասներ Ալժիրում տեղի ունեցած ավիավթարից

15:06 11.04.2018

Ինքնաթիռում են եղել հիմնականում բանակայիններ և նրանց ընտանիքի անդամներ:

̰
Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա ավելի քան 100 զոհ

11:27 11.04.2018

Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ավիավթարի հետևանքով զոհվել է 100-ից 200 մարդ:

̰
ԱՄՆ զինված ուժերի 3 ուղղաթիռ և ինքնաթիռ է ընկել 2 օրում

15:23 05.04.2018

Պատահարների հետևանքով մահացել է 5 զինծառայող։

̰
Նորապատ գյուղում մեքենան բախվել է փողոցի տներից մեկի պատին

18:06 01.04.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 12:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 35 QU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Նեպալում ավիավթարի զոհերի թիվը հասել է 50-ի

16:22 12.03.2018

Ինքնաթիռում գտնվող 9 մարդ դեռ անհետ կորած է համարվում:

̰
Նեպալում վթարված ինքնաթիռի ուղևորներից առնվազն 38-ը զոհվել է

14:50 12.03.2018

Ինքնաթիռի ուղևորներից 30-ին տեղափոխել են հիվանդանոց:

̰
Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է ընկել

13:29 12.03.2018

Կատմանդուի միջազգային օդանավակայանից ոչ հեռու ընկել է Բանգլադեշի մասնավոր US-Bangla ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Նեպալյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի, և ընկել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ֆուտբոլային դաշտում: Վթարից անմիջապես հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:

̰
Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել

16:52 06.03.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ан-26 ռազմական ինքնաթիռն ընկել է վայրէջքին պատրաստվելիս, սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ։ Ավիավթարի պատճառով մահացել են ինքնաթիռի 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

22:31 18.02.2018

Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

̰
Ինքնաթիռը պայթել է գետնին հարվածելուց հետո. ՌԴ ՔԿ

16:27 12.02.2018

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

̰
ԱՆ-148 ինքնաթիռի վթարի վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են

09:31 12.02.2018

Ավիավթարի պատճառները պարզվում են: Դեպքի վայրում հայտնաբերվել է սև արկղը:

̰
Կարեն Կարապետյանը ցավակցել է Ան-148 ինքանթիռի զոհերի հարազատներին

09:04 12.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

̰
«Թռչելը շատ ավելի հետաքրքիր է, քան օֆիսում նստելը». Ан-148-ի անձնակազմի վերջին գրառումներն ու կյանքի մանրամասները

21:21 11.02.2018

Ավիավթարի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ: Մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռչել շատ էր սիրում:

̰
Թուրքիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում

11:05 15.01.2018

Թուրքիայում ինքնաթիռը թռիչքուղուց սահել է դեպի ծովը: Pegasus Airlines ընկերությանը պատկանող Բոինգ 737-800 ինքնաթիռը, որում գտնվել են 168 ուղևորներ և անձնակազմի անդամներ, Անկարայից ժամանել է Տրապիզոն: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում:

̰
3 պայթյուն. լեհական նախագահական օդանավի աղետի գլխավոր վարկածը

09:11 11.01.2018

Լեհաստանի կառավարական ենթահանձնաժողովը երկրորդ անգամ հայտարարել է, որ 2010թ-ին նախագահական օդանավում պայթյուն է տեղի ունեցել: Մարմինը Սմոլենսկում տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննում էր երկրորդ անգամ: Այդ մասին հայտնել է ենթահանձնաժողովի խոսնակ Մարթա Պալոնեկը: «Ավիավթարների ուսումնասիրման հարցերով միջազգային փորձագետ Ֆրանկ Թեյլորը, նյութերի հետ ծանոթանալուց հետո, նշել է, որ Ty-154M օդանավի ձախ թևը վնասվել է ներսում տեղի […]

̰
Նոր մանրամասներ ՌԴ-ում վթարված ինքնաթիռից

13:22 19.12.2017

Նարյան Մարի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժածների մեջ նաև մեկ երեխա կա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

̰
Կանադայում աղետի է ենթարկվել մարդատար օդանավ

11:21 14.12.2017

Դեպքը տեղի է ունեցել Ֆոն Դյու Լակ կոչվող օդանավակայանի մոտ՝ թռիչքից անմիջապես հետո: Փրկարար ծառայությունից ասել են, որ զոհեր չկան, մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել:

̰
Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց

11:42 07.12.2017

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

̰
Ավիավթար Խաբարովսկում. կա 8 զոհ

09:01 15.11.2017

Խաբարովսկի երկրամասում փոքր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ինքնաթիռը Խաբարովսկից մեկնելիս է եղել Նելկան բնակավայր: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ օդանավում եղել են անձնակազմի 2 անդամները և 7 ուղևորներ: Ողջ է մնացել միայն չորսամյա մի երեխա: Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ ինքնաթիռը կորել է ռադարներից և ընկել նշանակության վայրից 2 կմ հեռավորության վրա:

̰
ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

18:15 25.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

̰

11:36 10.10.2017

Վթարը տեղի է ունեցել Սիրիական Հմեյմիմ օդանավակայանում: Մարտական գործողություններ իրականացնելու նպատակով, թռիչքից առաջ արագացում իրականացնելու ընթացքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու կործանվել:

̰
BACK_TO_TOP