TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

ավիավթար

Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել

16:30 10.12.2019

Չիլիական C-130 Hercules ռազմական ինքնաթիռ է կործանվել Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Վթարի պահին ինքնաթիռում եղել է 38 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հայտնի է, որ ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և քանի որ մի քանի ժամ կապ չի հաստատվել անձնակազմի հետ, ինչը թույլ է տվել իրավապահներին ինքնաթիռը համարել կործանված: Չիլիի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ազգային […]

̰
Ինքնաթիռով թռչելը դառնում է ավելի վտանգավոր. Bloomberg

14:28 31.05.2019

2018 թվականն ավիավթարների հետևանքով զոհերի թվով գերազանցել է 2014-ի տվյալները: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) տվյալները: Անցած տարվա ընթացքում զոհերի թիվը հասել է վերջին 4 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշին: Օդային տրանսպորտի ծառայություններից օգտված 4,3 միլիարդ մարդկանցից 523-ը մահացել են: Գործակալությունը նշում է, որ սա ոչ միայն Boeing ընկերության […]

̰
Շահագործումից հանված Boeing737 МАХ ինքնաթիռների խնդիրները վերացված են

14:06 17.05.2019

Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է 737 МАХ սերիայի ինքնաթիռների ծրագրային թարմացումներն ամբողջությամբ ավարտելու մասին: Դրանից հետո ավիաընկերության փորձագետները 737 МАХ ինքնաթիռներով 207 փորձնական թռիչք են իրականացրել: Ավիաընկերության ղեկավարը հայտարարել է, որ Boeing 737 МАХ-ը թարմացումներից հետո աշխարհի ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկն է: Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի շահագործումն ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում արգելվեց մի […]

̰
Sukhoi Superjet-ի վթարից մահացած անձանց ինքնությունը պարզվել է

12:00 13.05.2019

«Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet ինքնաթիռի վթարից մահացած անձանց ինքնությունը պարզվել է: Այս մասին հաղորդում է Tvrain.ru-ն: Ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոսկվայից Մուրմանսկ, մայիսի 5-ին երեկոյան վթարային վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Վայրէջքից հետո ինքնաթիռը բռնկվել է: Ինքնաթիռում եղել է 78 մարդ, նրանցից 41-ը մահացել է: ԶԼՄ-ները տարբեր վարկածների մասին են գրում. մի մասը նշում է, […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժած երկու ուղևորների վիճակը շարունակում է ծանր մնալ

15:17 09.05.2019

Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան լրագրողներին տեղեկացրել է, որ երկու ուղևորուհիներ շարունակում են մնալ ծանր վիճակում: «Երկու ուղևորների վիճակը ծանր է, նրանք գտնվում են Սկլիֆոսովսկու ինստիտուտում: Երեկ մենք մեծ խորհրդակցություն են անցկացրել առաջատար այրվածքաբանների մասնակցությամբ: Աշխատանքի մարտավարությունը համաձայնեցված է»,- հավելել է գերատեսչության ղեկավարը: Նա նաև նշել է, որ տոներից հետո մի խումբ հիվանդներ դուրս կգրվեն:

̰
Զելենսկին ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին

18:06 06.05.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին ու տուժածներին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար` նշելով, որ նման իրադարձությունները հիշեցնում են կյանքի կարևորության ու արժեքների մասին: «Զոհերին հետ չես բերի: Մենք ցավակցում […]

̰
Խուճապ և երեխաների ու կանանց ճիչեր. հրապարակվել է տեսանյութ այրվող ինքնաթիռից

15:42 06.05.2019

Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել

11:22 06.05.2019

«Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի վթարից հետո Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ են հայտարարել, հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: «Ցավոք, հաստատվեցին ամենավատ կանխատեսումները: Հայտարարվեց, որ զոհվել է 41 մարդ: Հիմա ճշտվում են ցուցակները՝ որքան բնակիչներ կան Մուրմանսկի մարզից, աշխատանք կտարվի ամբողջ գիշեր»,- ասել է նա: Չիբիսը խորը ցավակցություն է հայտնել […]

̰
ՄԱԿ-ը հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար

23:50 05.05.2019

Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար, փոխանցում է TАСС-ը։ «Հանձնաժողովը ձևավորված է և մեկնել է ավիավթարի վայր»,- հայտարարել է ՄԱԿ-ի օպերատիվ հերթապահը։ Հանձնաժողովը ղեկավարելու է Լեոնիդ Կաշիրսկին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]

̰
Ավիաաղետ Վենեսուելայում, կան զոհեր

13:40 05.05.2019

Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Վենեսուելայում զոոհվել է 7 մարդ, հայտնում է  El Nacional-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի Զինված ուժերին: Բոլոր զոհերը եղել են սպաներ, այդ թվում՝ 3 կապիտան, 2 մայոր և 2 փոխգնդապետ: Ավիավթարի պատճառների մասին դեռևս չկան տեղեկություններ: Ուղղաթիռը կործանվել է Օրիպոտոյի ուղղաթիռային հարթակի հարևանությամբ:

̰
Ավիաաղետի ենթարկված Էմիլիանո Սալայի հայրը մահացել է որդու մահից 3 ամիս անց

15:45 26.04.2019

Ավիավթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը` Օրասիոն, մահացել է սրտի կաթվածից: La Nacion-ի փոխանցմամբ` Օրասիո Սալան մահացել է Պրոգրեսո քաղաքում գտնվող իր տանը: Հունվարի 21-ին ինքնաթիռը, որում գտնվում էր Սալան, անհետացել էր ռադարներից Նորմանդյան կղզիների շրջանում: Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել էին Լա Մանշի հատակին՝ փետրվարի 4-ին:

̰
Ռուս ֆուտբոլիստը գնդակով խփել է թռչնի

17:14 24.04.2019

Յարոսլավլի «Շիննիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վալերի Ցխովրեբովը խաղի ժամանակ գնդակով հարվածել է թռչող թռչնի: Այդ մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է թիմի դարպասապահ Դմիտրի Յաշինը: Այս արտասովոր միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի «Շիննիկ»-«Տյումեն» հանդիպման ժամանակ: «Չհամաձայնեցված թռիչք մարզադաշտի վրայով: Greenpeace-ը կարող է չմտահոգվել: Թռչունը ողջ է»,- կատակով գրել է Յաշինը: Գնդակի […]

̰
Թրամփը Boeing-ին խորհուրդ է տվել ռեբրենդինգի ենթարկել ավիավթարի ենթարկված ինքնաթիռը

18:30 15.04.2019

ԱՄՆ նախագահն առաջարկել է փոխել Boeing 737 Max 8-ի անունը:

̰
Նեպալի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր

10:41 14.04.2019

Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը […]

̰
S7-ի համասեփականատերը զոհվել է ավիավթարում

23:44 31.03.2019

Այսօր՝ մարտի 31-ին, Ֆրանկֆուրտի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է Epic մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Глобус» ավիաընկերությանը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռը տեղափոխելիս է եղել S7 Group-ի ղեկավարությանը։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում երեք ռուս է գտնվել։ Ավիավթարի զոհ է դարձել S7 Group-ի համասեփականատեր, 55-ամյա Նատալյա Ֆիլյովան։ Forbes ամսագիրը 2018-ին նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար, […]

̰
Ավիավթարների թիվը նվազել է, զոհերի թիվն` ավելացել. զեկույց

14:20 20.03.2019

Նախկին ԽՍՀՄ երկրներում 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավիավթարների թիվը նվազել է, ընդ որում՝ ավիավթարների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցում: «2018 թ. ավիավթարների հետևանքով մահացել է 164, իսկ 2017-ին՝ 74 անձ: Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի անդամ-պետությունների […]

̰
«Սև արկղերի» տվյալներով՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարները նման են

23:34 17.03.2019

Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]

̰
Boeing-ը դադարեցրել է 737 МАХ մոդելի արտադրությունը

11:15 14.03.2019

Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը դադարեցրել է 737 МАХ մոդելի արտադրությունը: Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ երկրների մեծամասնությունը, այդ թվում ԱՄՆ-ը, հրաժարվել է այս ինքնաթիռների շահագործումից՝ Եթովպիայում մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարից հետո: Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Եթովպական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ադիս-Աբեբայից Նայրոբի թռիչքի ժամանակ։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 157 մարդ:

̰
Լատինական Ամերիկայի երկրները զանգվածաբար արգելում են Boeing 737 MAX-ի թռիչքները

08:28 14.03.2019

Բրազիլիայի, Մեքսիկայի, Չիլիի, Կոստա-Ռիկայի, Կոլումբիայի քաղավիացիայի վարչություններն արգելել են Boeing 737 MAX-ի շահագործումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ, ինչպես արդեն հայտնել էինք, տվյալ շարքի ինքնաթիռների մոդելների թռիչքներից հրաժարվել է նաև ԱՄՆ-ը։ Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարը 157 մարդու մահվան պատճառ է դարձել։

̰
Եթովպիայի ավիավթարի հետևանքով Boeing 737-ի թռիչքներից հրաժարվել են նաև Ղազախստանը, Նոր Զելանդիան և Ֆիջին

11:00 13.03.2019

Նոր Զելանդիայի և Ֆիջիի քաղաքացիական ավիացիայի վարչությունները դադարեցրել են Boeing 737 -ի գործարկումը Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Որոշումը կայացվել է այլ երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո: Ավելի վաղ նոր Boeing-ի թռիչքներից հրաժարվել էին արդեն մի քանի երկրներ: Ղազախստանը ևս դադարեցրել է Boeing 737 MAX-ի շահագործումը: Այս մասին հաղորդում է РИА […]

̰
Boeing-ը կկորցնի իր հեղինակությունը վերջին 5 ամսում 2-րդ ավիավթարի պատճառով. WP

19:10 12.03.2019

Boeing ընկերությունը վերջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցած 2 ավիավթարից հետո, որոնց հետևանքով մահացել է առնվազն 346 մարդ, բախվել է ճգնաժամի և հեղինակության անկման սպառնալիքի, գրում է The Washington Post-ը: Պարբերականը նշում է, որ ընկերության հեղինակազրկումը կանդրադառնա անվտանգության և հուսալիության հարցերի վրա: Փորձագետները կարծում են, որ ընկերությունը պետք է մոտ ժամանակներս հասկանա ինքնաթիռների կործանման պատճառները, […]

̰
ԱՄՆ-ը պարտավորեցրել է Boing-ին արդիականացնել 737 MAX 8 և MAX 9 օդանավերը

13:12 12.03.2019

ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը պարտավորեցրել է Boing-ին արդիականացնել 737 MAX 8 և 737 MAX 9 օդանավերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մասնագետներն այս որոշմանը եկել են՝ Եթովպիայում ինքնաթիռի կործանումից հետո: Վարչությունում նմանություններ են գտել այս աղետի և անցած տարի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարի միջև: Աղբյուրը հայտնում է, որ կորպորացիան պետք է […]

̰
Երջանիկ պատահականությամբ 3 մարդ փրկվել է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից

19:12 11.03.2019

Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսը:

̰
Եթովպիայի ավիավթարից հետո Boeing-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է

16:34 11.03.2019

Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո Boeing ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը նյույորքյան ֆոնդային բորսայում մոտ 10 տոկոսով անկում են արձանագրել: Այս մասին հայտնում է Prime-ը: «10:22-ի դրությամբ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9.12%-ով` մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 384 դոլարի»,- ասված է հայտարարությունում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian […]

̰
Եթովպիայում կործանված ինքնաթիռի ուղևորներից 19-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ էին

14:13 11.03.2019

Ադիս Աբեբայում և Նայրոբիում տեղակայված են ՄԱԿ- մի շարք գրասենյակներ:

̰
Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո Boeing-ը հետաձգել է նոր ինքնաթիռի շնորհանդեսը

11:39 11.03.2019

777X-ի առաջին թեստային մոդելի արտադրությունը սկսվել է 2017թ.-ին:

̰
Եթովպիան և Չինաստանը հետաձգել են Boeing-737 MAX 8-ի թռիչքները

10:46 11.03.2019

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա Boeing-737 MAX 8-ի արդեն երկրորդ ավիավթարն է:

̰
Լեհաստանում կործանիչ ինքնաթիռ է կործանվել

18:20 04.03.2019

Լեհաստանում ավիավթար է տեղի ունեցել։ Երկրի կենտրոնական հատվածում ընկել է զինված ուժերի «ՄիԳ-29» կործանիչ ինքնաթիռներից մեկը։ Ստոչեկ կոչվող վայրում ինքնաթիռի անկման ընթացքում դրա օդաչուին հաջողվել է դուրս թռչել կործանվող մեքենայից կատապուլտի միջոցով։ Այս մասին հայտնում է տեղական լրատվամիջոցներից մեկը։ Դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ անձնակազմ։ Ինքնաթիռը հայտնաբերվել է անտառային հատվածում՝ մոտակա շենքերից առնվազն 1,5 […]

̰
Իրանում շտապօգնության ուղղաթիռ է ընկել․ կան զոհեր

15:15 04.03.2019

Իրանի կենտրոնական Չահարմահալ-օ-Բախթիարի նահանգում ավիավթարից զոհվել է 5 մարդ։ Ընկել է շտապօգնության ուղղաթիռը, որի անձնակազմը եղել է 3 մարդ։ Նրանց հետ միասին զոհվել է նաև շտապօգնության անձնակազմը, որ թռիչքի ժամանակ եղել է ուղղաթիռում։ Այս մասին հայտնել է նահանգի վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի նահանգի Շահր-է Քորդ («Քրդերի քաղաք») քաղաքից 30 կիլոմետր հեռավորության […]

̰
«Նանտ»-ը տեսանյութ է հրապարակել Էմիլիանո Սալայի հիշատակին

10:43 09.02.2019

«Նանտ» ֆուտբոլային ակումբը տեսանյութ է հրապարակել՝ ի հիշատակ հունվարի 21-ին ավիավթարում զոհված Էմիլիանո Սալայի։ ?#RIPSala pic.twitter.com/xj078AvVms — FC Nantes (@FCNantes) February 8, 2019 Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս արգենտինացի ֆուտբոլիստը։ Էմիլիանո Սալան «Նանտ»-ում հանդես է եկել 2015-19 թվականներին։ Այդ ընթացքում մասնակցել է 117 հանդիպման, որոնցում դարձել է 42 […]

̰
BACK_TO_TOP