TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

ավտովթար

Ավտովթար Վանաձորում․ կան տուժածներ

10:32 10.04.2019

Ապրիլի 10-ին` ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ս.Ղ.) […]

̰
Հայկական զինուժի կորուստները 2019-ի առաջին եռամսյակում. Razm.info

16:33 09.04.2019

Razm.info-ն մեկտեղել է 2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր: Արձանագրությունը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հարցումների պատասխանների հիման վրա: Ներկայացնում ենք աղբյուրի հրապարակած տվյալները. Ոչ մարտական կորուստներ` Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի […]

̰
BMW-ն տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու հյուրանոցի գովազդային վահանակը․ վարորդը հոսպիտալացվել է

23:20 06.04.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով` բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով` հայտնվել […]

̰
Toyota Land Cruiser-ը ընկել է Զոդի կամրջից. կա 4 տուժած

23:05 06.04.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կարապետյանը՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշտում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ […]

̰
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:16 05.04.2019

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda […]

̰
Վարորդը BMW-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ, ЗИЛ-ը մասամբ օդ է հանվել. կան տուժածներ

21:30 05.04.2019

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

19:11 30.03.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «Վազ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Mazda-ն․ կա տուժած

10:19 29.03.2019

Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]

̰
Գվատեմալայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 32 զոհ

13:19 28.03.2019

Գվատեմալայում բեռնատարը, որը մեծ արագությամբ շարժվել է Համաամերիկյան ավտոմայրուղով, մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Զոհվել է առնվազն 32 մարդ: Ըստ El Siglo de Torreon թերթի տեղեկությունների՝ ևս 4 մարդ վնասվածք է ստացել: Մարդիկ հավանաբար հավաքվել էին մեկ այլ ավտովթարից զոհվածի շուրջ, հենց այդ ժամանակ էլ բեռնատարը մխրճվել է նրանց մեջ: Ենթադրվում է, որ բեռնատարի վարորդին […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը մահացել է

11:09 28.03.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 27-ին` ժամը 12։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե պատնեշին. 28-ամյա վարորդ Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

̰
Ողբերգական ավտովթար Հերացի փողոցում

07:17 28.03.2019

Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan և ВАЗ 2106 մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

̰
ԵՊՀ-ի 27-ամյա ուսանողը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին ու շինության պատին

23:06 24.03.2019

Մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Մկրտչյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MO 393 համարանիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև` 52 հասցեի շինության պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Աղբյուրի […]

̰
Սյունիքի մարզում իրանցի վարորդը մեքենայով գլորվել է ձորը

18:00 24.03.2019

Նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը Emgrand մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը: Վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում

21:44 23.03.2019

Այսօր՝ մարտի 23-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի փողոցում: Ժամը 18:30–ի սահմաններում, փողոցի  խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 35 RU 786 համարանիշի և BMW մակնիշի  35 AO 052 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հարվածել մայթին կայանված Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներին: SHANTNEWS.am-ի թղթակիցը […]

̰
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կա տուժած

23:12 22.03.2019

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի […]

̰
Սպիտակի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է. տուժել է Վրաստանի քաղաքացի

12:46 22.03.2019

Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը: Հայտնի է, որ վթարի հետևանքով վարորդ Մ. Գաբելիան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները

17:34 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս […]

̰
Երևանում 24-ամյա վարորդը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին

14:08 21.03.2019

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։ Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և […]

̰
Երևան-Արմավիր ավտոճանապարհին Opel-ներ են բախվել. կան տուժածներ

10:53 20.03.2019

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի և Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները, ժամանել է նաև […]

̰
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա տուժած

22:50 18.03.2019

Մարտի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների […]

̰
Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. կան տուժածներ

10:37 18.03.2019

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի  Մյասնիկյան պողոտա տանող հատվածում  շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից […]

̰
Երևանում երկու մեքենա է բախվել․ կան տուժածներ

23:42 15.03.2019

Մարտի 15-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման […]

̰
Գեղարքունիքի մարզում Opel-ներ են բախվել. կա 1 զոհ, 3 վիրավոր

00:55 15.03.2019

Մարտի 14-ին`ժամը 19:00-ի սահմաններում,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: […]

̰
Կոլորադոյում ցիկլոն-ռումբ է մոլեգնում

17:17 14.03.2019

Փակվել են դպրոցներ, հետաձգվել են թռիչքներ:

̰
Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է ավտովթարից տուժածներին օգնած վանաձորցի աշակերտներին

17:47 11.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապօգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի […]

̰
Ռուսաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը բժիշկները ծանր են գնահատում

14:15 09.03.2019

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել այսօր Ռուսաստանում հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին: Հայտնի են դարձել ՃՏՊ հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների անունները: «Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել […]

̰
Երևան- Աշտարակ ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

13:56 09.03.2019

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08:50-ի սահմաններում՝ Քասախ գյուղի մոտակայքում: Mersedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ 48-ամյա Անուշ Եդիգարյանն իր մեքենայով բախվել է 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է: Դեպքի վայր են մեկնել նաև ոստիկանության […]

̰
Ռուսաստանում խոշոր ավտովթար է եղել հայ վարորդի մասնակցությամբ, կան զոհեր

12:51 09.03.2019

Մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՀՀ ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ ՃՏՊ-ի հետևանքով հայկական պետհամարանիշներով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը […]

̰
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա 5 տուժած

10:44 09.03.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի […]

̰
Արագածոտնի մարզում կին վարորդի մեքենան, գլխիվայր շրջվելով, հայտվել է առվակում

12:36 08.03.2019

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ, հայտնում է Shamsyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական […]

̰
BACK_TO_TOP